CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ143

103 տարի առաջ եւ այսօր

103 տարի առաջ եւ այսօր

Բնաւ աւելորդ չէ, ընդհակառակն՝ երբեմն խիստ անհրաժեշտ է մեր երթի ընթացքին ետ նայիլ եւ ներկայի ու անցեալի միջեւ զուգահեռներ դիտարկել, իրենց նմանութիւններով ու հակասութիւններով, նախկին փորձառութիւններով, ներկայ, ընթացքի մէջ գտնուող խնդիրներուն աւելի ճիշդ եւ արդիւնաւոր լուծումներ տալու համար։

Նախորդ շաբաթ Ամերիկայի մէջ տեղի ունեցաւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան մարաթոն-նուիրահաւաքը՝ ի խնդիր բռնագաղթի ենթարկուած արցախահայ մեր ազգակիցներու օգնութեան եւ Մայր հայրենիքի այլ կարիքներու բաւարարումին։ Ըստ Հիմնադրամի կեդրոնական գրասենեակի հաղորդագրութեան, նախնական տուեալներով այս տարի հանգանակուած գումարը կազմած է 8,4 միլիոն տոլար, որ, ինչպէս սովորաբար կը պատահի, խոստումներու հաւաքագրումէն ետք, իմ տպաւորութեամբ, թերեւս կրնայ հասնիլ 9 միլիոնի…

Այս անգամ պիտի աշխատիմ խուսափիլ հանգանակուած գումարը զուգահեռելէ Հիմնադրամի 28 տարուան պատմութեան ընթացքին հաւաքուած գումարներուն հետ, որոնց մէջ առաւելագոյնը, անկասկած եւ հասկնալիօրէն, գրանցուած է 2020 թուականի 44-օրեայ պատերազմին ընթացքին եւ յետոյ՝ 170 միլիոն տոլար։

Փոխարէնը կ’ուզեմ համեմատութեան համար հիմք վերցնել 1920 թուականը՝ դժնդակ ժամանակաշրջան, երբ Մեծ Եղեռնէն մազապուրծ հարիւր հազարաւոր հայեր, մեծ մասամբ որբեր եւ այրիներ, Միջին եւ Մերձաւոր Արեւելքի երկիրներուն մէջ աստանդական դարձած՝ կարօտ էին հացի, պատսպարանի ու բժշկական խնամքի, վերջապէս՝ ամէն բանի, իսկ Հայկական նորանկախ պետութեան ճակատագիրը՝ խիստ վտանգուած էր։

Այսօր, 103 տարի յետոյ, շատ քիչերը գիտեն, բացի պատմաբաններէն, որ նոյն այդ թուականին Ամերիկայի տարածքին, ներառեալ Քանատան եւ Հարաւային Ամերիկայի մի քանի երկիրներ, աննախադէպ եւ սրտառուչ հանգանակութիւն կազմակերպուած է Զօրավար Անդրանիկի նախագահութեամբ, Փարիզի Ազգային պատուիրակութեան եւ ՀԲԸՄիութեան նախագահ Պօղոս Նուպար փաշայի յանձնարարութեամբ։

1920-ի Յունուարէն մինչեւ 1921 Օգոստոս տեղի ունեցած հանգանակութեան մասնակցած են աւելի քան 13 հազար ամերիկահայեր, որոնց մէջ նաեւ ոչ հայ նուիրատուներ։ Ընդհանուր ու վերջնական հաշուեկշիռը կազմած է 523,036 տոլար, որ ըստ Google-ի հաշուարկի՝ այսօրուան սակացոյցով կը կազմէ 7,8 միլիոն տոլար։ Գումար՝ որ մասամբ, կարօտեալներու օգնութեան յատկացուած մասով, կրկնապատկուած է ամերիկեան Near East Relief բարեգործական կազմակերպութեան կողմէ, շնորհիւ պետական այդ կազմակեպրութեան հետ պրոֆ. Ա.Տ. Յակոբեանի ունեցած բարեկամական կապերուն։ Այլ խօսքով, ընդհանուր գումարը այսօրուան չափանիշով անցած է 10 միլիոն տոլարի սահմանը։

Այս կապակցութեամբ, ինչպէս կ’ըսեն՝ երջանիկ զուգադիպութեամբ, գրադարանիս մէջ գտայ «Պատուոյ գիրրք. Փրկութեան Հանգանակութեան Հայոց Ամերիկայի, 1920-1921» վերնագրով գիրքը, որ հաշուետուողականութեան իմաստով բացառիկ նմոյշ մը կազմէ առ այսօր, լոյս տեսած՝ Պոստոն, 1921, «Երան» տպարանէն։ 249 էջ ծաւալով այդ հաշուետուութիւնը, ուր մէկ առ մէկ նշուած են իւրաքանչիւր նուիրատուի, նոյնիսկ եթէ ընդամէնը 2 կամ 5 տոլար տուած է, անունը, մականունը եւ բնիկ որտեղացի ըլլալը, ուշագրաւ բազմաթիւ փաստեր ու տուեալներ ձգած է մեզի որպէս աւանդ թէ՛ կազմակերպչական, թէ՛ տեղեկատուական իմաստով, յատկապէս ինչ կը վերաբերի կազմակերպիչ յանձնախումբերու անդամներուն, մասնակից կազմակերպութիւններուն վերաբերեալ։ Հայ Առաքելական եկեղեցին, Հայ Աւետարանական եկեղեցին, ՀԲԸՄիութիւնը, Վերակազմեալ եւ Հայ Ազգային Ռամկավար կուսակցութիւնները, արտակարգ նուիրումով, գլխաւոր պատասխանատուութիւնը ստանձնած են Փրկութեան հանգանակութիւնը գլուխ բերելու, գումարները տեղ հասցնելու եւ յանձանձելու գործին մէջ։ Անձամբ բացառիկ աշխատանք կատարեր է Շարժումին կեդրոնական դէմքը՝ Ազգային հերոս Զօր. Անդրանիկը՝ այցելելով շուրջ 35 քաղաք ու հայաշատ բնակավայր, երբեմն՝ ճառախօսներու ու երգիչների ընկերակցութեամբ, ընդհանուրի համար ծախսելով ոչ աւելի քան 5000 տոլար…

 

Ու քանի որ զտարիւն հայկական չէր կրնար համարուիլ մեծածաւալ այդ նախաձեռնութիւնը, եթէ չըլլային դասալքութիւնն ու այլախոհութիւնը, փրկութեան հանգանակութիւնը ունեցած է կարեւոր բացակայութիւններ՝ Հայ կաթոլիկ եկեղեցին, ՀՅԴաշնակցութիւնը եւ ՍԴՀնչակեան կուսակցութիւնը։ Առաջինը՝ հաւանաբար Հռոմի պապին համաձայնութիւնը չունենալու, երկրորդը՝ ինչպէս միշտ՝ նախաձեռնութիւնը ինք չգլխաւորելու (հաւանաբար նաեւ Զօրավարի հետ գժտուած ըլլալու) պատճառով, իսկ երրորդը՝ հանգանակիչ Կեդրոնական Մարմինի գրասենեակի ճամբան շփոթելու պատրուակով, հակառակ Զօրավարին տուած իր խոստումին։

Այսուամենայնիւ, մերօրեայ չափանիշներով 103 տարի առաջ նախաձեռնուած այդ հանգանակութիւնը, որուն գումարներէն 175,440 տոլարը ուղարկուեր է Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան, 109,170-ը՝ Կիլիկիոյ հայութեան, 103,600-ը՝ Կոստանդնուպոլսոյ պատրիարքութեան՝ կարօտեալներու ֆոնդին, 45,000-ը՝ ՀԲԸՄ-ի կարօտեալներու ֆոնտին, 21,000-ը՝ Պարսկահայոց դպրոցական պէտքերուն եւ 20,000-ը՝ Փարիզի Հայ Ազգ. Պատուիրակութեան, ուսանելի է եւ ընդօրինակելի։

Խօսքը չի վերաբերիր հանգանակուած գումարներուն եւ անոնց համեմատութեան, այլ՝ հաշուետու ըլլալու սկզբունքին, որուն յաճախ հաւատարիմ չէ եղած «Հայաստան» հիմնադրամը, որ տակաւին չէ ներկայացուցած 2020-ին հանգանակուած գումարներուն հաշուեկշիռը, նուիրատուներու մօտ, թերեւս անտեղի, կասկածներ յառաջացնելով։

Ասկէ առաջ հրապարակաւ յայտնած եմ այն կարծիքը, թէ ընդհանրապէս պէտք է փոխել «Հայաստան» հիմնադրամի ղեկավարման ձեւը եւ զայն դուրս բերել յաջորդական կառավարութիւններու տիրապետութեան տակէն եւ զայն վերածել office autonome (ինքնակառավարուող) արհեստավարժ կառոյցի։ Կառավարութեան դերը պէտք է սահմանափակուի ծրագիրներն ըստ իրենց առաջնահերթութեան ներկայացնելու պարտականութեամբ, առաջնորդուելով այն սկզբունքով, որ կառավարութիւնները միշտ վատ տնտեսավարողներ են։

Իսկ որպէս ընդհանուր դիտարկում այստեղ չենք կրնար չխոստովանիլ, որ սփիւռք ունեցող երկիրներու համեմատութեամբ, ինչպէս են լեհերը, սերպերը, իտալացիները եւ միւսները, տակաւին առանց խօսելու հրեաներու մասին, մեր հանգանակած գումարները պէտք է համարել ընդամէնը խիղճի հանգստութեան համար տուրք, քան՝ հայրենիքի շէնացման կամ հզօրացման մասնակցութիւն։

Այսուհանդերձ՝ թեման կարելի չէ համարել սպառած. ողջունելի պիտի ըլլան ընթերցողներու առարկութիւններն ու տեսակէտները։

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

«Պայքար», 3 դեկտեմբերի

  • Լրահոս
  • Close
Մոսկվան Մտադիր Է Ոչ Բարեկամ Երկրներից Օտարերկրյա Անձանց Գույքն Ու Ակտիվները Բռնագրավել

27-04-2024 | 15:11

Մոսկվան մտադիր է ոչ բարեկամ երկրներից օտարերկրյա անձանց գույքն ու ակտիվները բռնագրավել
Բելգիան Ուկրաինային  F-16-Ներ Կտրամադրի

27-04-2024 | 12:59

Բելգիան Ուկրաինային F-16-ներ կտրամադրի
Որտե՞Ղ Է Թաղվել Պլատոնը

27-04-2024 | 12:07

Որտե՞ղ է թաղվել Պլատոնը
Տորնադոն Հարվածել Են Ամն Միջին Արևմուտքին. Հարյուրավոր Շենքեր Ավերվել Եւ Վնասվել Են, Կան Զոհեր

27-04-2024 | 12:02

Տորնադոն հարվածել են ԱՄՆ Միջին Արևմուտքին. հարյուրավոր շենքեր ավերվել և վնասվել են, կան զոհեր
Հհ Զինված  Ուժերին Քաղաքական Գործընթացների Մեջ Ներքաշելու Ցանկացած Փորձ Կարժանանա Իրավական Գնահատականի․ Հհ Պն

27-04-2024 | 10:20

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՀՀ ՊՆ
Հհ-Ն Ստացել Է Խաղաղության Պայմանագրի Նախագծի Վերաբերյալ Ադրբեջանական Կողմի Առաջարկները. Ագն

26-04-2024 | 21:57

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ
Այսօր Չեռնոբիլի Աղետի 38-Րդ Տարելիցն Է

26-04-2024 | 21:55

Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է
Ակնկալում Եմ, Որ Երկու Կողմերն Էլ Կցուցաբերեն Անհրաժեշտ Կառուցողականություն. Շոլց

26-04-2024 | 15:39

Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն. Շոլց
Եկեք Անկեղծ Լինենք. Նատօ-Ն Ուկրաինային Չի Տրամադրել Խոստացած Օգնությունը. Ստոլտենբերգ

26-04-2024 | 10:45

Եկեք անկեղծ լինենք. ՆԱՏՕ-ն Ուկրաինային չի տրամադրել խոստացած օգնությունը. Ստոլտենբերգ
Կայսերական Պինգվինները Կարող Են Անհետանալ, Եթե Անտարկտիդան Շարունակի Հալվել

26-04-2024 | 10:39

Կայսերական պինգվինները կարող են անհետանալ, եթե Անտարկտիդան շարունակի հալվել
Թեյա Նախամոլորակը Կարող Էր Բախվել Երկրին Յուպիտերի Ազդեցության Պատճառով. Science

26-04-2024 | 10:32

Թեյա նախամոլորակը կարող էր բախվել Երկրին Յուպիտերի ազդեցության պատճառով. Science
Գրենլանդիայում Երկրի Մագնիսական Դաշտի Հնագույն Հետքեր Են Հայտնաբերվել

26-04-2024 | 10:29

Գրենլանդիայում Երկրի մագնիսական դաշտի հնագույն հետքեր են հայտնաբերվել
Չարլզ 3-Րդի Մահվան Դեպքում Մշակված Ծրագիրը Պարբերաբար Թարմացվում Է. Daily Beast

26-04-2024 | 10:26

Չարլզ 3-րդի մահվան դեպքում մշակված ծրագիրը պարբերաբար թարմացվում է. Daily Beast
Ռուբեն Վարդանյանը Համաձայնել Է Դադարեցնել Հացադուլը

25-04-2024 | 20:44

Ռուբեն Վարդանյանը համաձայնել է դադարեցնել հացադուլը
Ռուսաստանն Արգելափակել Է Տիեզերքում Միջուկային Զենք Չտեղակայելու Վերաբերյալ Մակ-Ի Ախ Բանաձևը

25-04-2024 | 20:41

Ռուսաստանն արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը

Նմանատիպ լուրեր

Մոսկվան մտադիր է ոչ բարեկամ երկրներից օտարերկրյա անձանց գույքն ու ակտիվները բռնագրավել

Միջազգային լուրեր

Calendar27-04-2024

Բելգիան Ուկրաինային  F-16-ներ կտրամադրի

Միջազգային լուրեր

Calendar27-04-2024

Որտե՞ղ է թաղվել Պլատոնը

Լուրեր

Calendar27-04-2024

Տորնադոն հարվածել են ԱՄՆ Միջին Արևմուտքին. հարյուրավոր շենքեր ավերվել և վնասվել են, կան զոհեր

Լուրեր

Calendar27-04-2024

ՀՀ զինված  ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՀՀ ՊՆ

Լուրեր

Calendar27-04-2024

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ

Լուրեր

Calendar26-04-2024

Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է

Միջազգային լուրեր

Calendar26-04-2024

Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն. Շոլց

Միջազգային լուրեր

Calendar26-04-2024