06-12-2024 | 21:25
Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում. ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Դեկտեմբերի 14-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Նրա խոսքով, եթե Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, ապա Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։