04-12-2024 | 21:56
Սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան իրականացվում են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի. Բաքվում միջմշակութային երկխոսության 6-րդ համաշխարհային համաժողովի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք բխում են իրենց շահերից։ Այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»,-ասել է նա։
Ալիևի խոսքով՝ նրանք ցանկանում են նորից խարույկ վառել, թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում։
Նա նաև ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում։