14-10-2024 | 14:26
Հայաստանի և Եվրամիության միջև առանց վիզայի ռեժիմի սահմանումը կհանգեցնի հանրապետությունից խոստումնալից երիտասարդների արտահոսքի և բացասաբար կանդրադառնա նրա անվտանգության ու տնտեսության վրա. հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորությամբ պատրաստված «Հայաստանի բարեկամների ցանցը» զեկույցի դրույթները։
«Փորձում են խոստանալ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրում, որը կհանգեցնի երիտասարդ և տնտեսապես ակտիվ բնակչության զգալի արտահոսքի դեպի Եվրոպա և բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության և անվտանգության վրա։ Դա երևում է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և, ըստ էության, ԵՄ-ին արդեն միացած Բալթյան երկրների, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և այլ երկրների օրինակներում, որոնց բնակչությունը զանգվածաբար հոսում է դեպի ավելի բարեկեցիկ երկրների ցածր վարձատրվող աշխատատեղեր»,- նշել են Ռդ-ի ԱԳՆ-ում։