03-10-2024 | 18:54
ՆԱՏՕ-ի զորքերը շատ են մոտեցել ռուսական սահմաններին, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում ռազմական անվտանգության համար։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ուզում եմ շեշտել, որ ոչ թե մենք ենք գնացել, այլ նրանք են եկել մեզ մոտ։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արևմուտքին չի կարելի վստահել։ Հիմա մեզ կշտամբում են, որ իբր, Ռուսաստանը հարձակվելու է դաշինքի երկրների վրա, եթե նրան Ուկրաինայում չկանգնեցնեն»,- ասել է Շոյգուն Աստանայում ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը։
«Ընդսմին, Խորհրդային Միության փլուզումից հետո, շարունակվում է Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը արևելք, թեև 90-ականներին մեզ խոստացել էին, որ դա տեղի չի ունենա։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի ընդլայնման վեց ալիք եղավ»,- ընդգծել է Շոյգուն։