CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ28

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը

Հրաշափառ Հարությունից 40 օր անց ողջ տիեզերքում հնչում է Աստծո փրկագործության խորհրդի լրման ղողանջը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս համբարձվում է երկինք և նստում Հոր Աջ կողմում՝ իրար կապելով երկինքն ու երկիրը։

Qahana.am-ը գրում է․

«Համբարձման տոնն իր մեջ ամփոփում է յուրաքանչյուրի կյանքի իմաստը, քանզի քրիստոնյան հստակ գիտակցում է, որ որքան էլ երկար լինի իրեն ընծայված կյանքի տևողությունը, միևնույն է, մի օր պիտի գնա այս աշխարհից: Իսկ թե ո՞ւր է գնալու, իմանում է հատկապես այն ժամանակ, երբ գիտակցում է, որ կարող է անցնել  Քրիստոսի համբարձման  ճանապարհով, երբ երկրային կյանքում պահպանած կլինի սերն ու հավատարմությունն առ Աստված և խոնարհ նվիրումը՝ ուղղված նրա պատգամների կատարմանը
Քրիստոս համբարձվելով՝ ավելի մոտեցավ մարդկանց։ Չէ՞ որ Նա գնաց երկինք, իսկ Սուրբ Գիրքն ուսուցանում է, որ երկինքը շատ հեռու չէ, և համաձայն Եկեղեցու հայրերի մեկնության՝ յուրաքանչյուր մարդ իր մեջ պահած ունի մի կտոր երկինք, քանզի ասված է․ «Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6.6), իսկ հետո, երբ Հիսուս աղոթել սովորեցրեց, ասաց․ «Հայր մեր, որ երկնքում ես․․․» (Մատթեոս 6.9)։ Այսինքն՝ երկնքում գտնվող Հայրը տեսնում և լսում է մարդուն նույնիսկ այն ժամանակ, երբ մարդն ինքն իր հետ միայնակ փակված է իր սենյակում, որովհետև երկնքից մի կտոր Տերը թողել է յուրաքանչյուր անձի մեջ և Ինքն էլ գտնվելով Երկնքում՝ միշտ մնում է նրանց հետ ու սպասում նրանց դարձին։
Համբարձման տոնը մարդկության պատմության կարևորագույն օրերից մեկն է, հայ ժողովրդի կյանքում կրկնակի իմաստավորում է ստացել, քանզի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: 484 թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թ.՝ հենց Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց Քրիստոսի իջման վայրում՝ Սուրբ Էջմիածնում։
Հետաքրքրական են նաև այս խորհրդավոր տոնի հետ կապված ժողովրդական ավանդույթները։ Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաև «վիճակ» կամ «ջանգյուլում» անուններով։ Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև, մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում ծաղիկները և շրջում տնետուն՝ երգելով, կատակելով և դրամահավաք կազմակերպելով: Հետո սկսվում է վիճակահանությունը․ ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Համբարձման տոնակատարության գլխավոր հյուրասիրությունն է կաթնապուրը։
Համբարձման տոնի անբաժան մասն են կազմում ուխտագնացությունները, հատկապես՝ Վարդենիկ գյուղի Թուխ Մանուկ, Լուսագյուղի Թուխ Մանուկ, Արցախի Սխտորաշեն գյուղի երկու հազար տարեկան սոսին (նաև Տնջրի անվամբ հայտնի 2000 տարեկան այս սրբազան ծառը ԽՍՀՄ-ի ամենաբարձր և ամենատարեց ծառն է համարվել) և շատ այլ սրբատեղիներ: Ամենանշանավորը Արայի լեռան լանջերին գտնվող Ծաղկեվանքն է, որտեղ, ըստ ավանդության, գտնվում է Վառվառե կույսի գերեզմանը, ով  քրիստոնեություն դավանելու համար հալածվել է հորից և թաքնվել Արայի լեռան մի այրի մեջ, որտեղ էլ նահատակվել է: Ավանդույթի համաձայն, նահատակվելուց առաջ Վառվառեն անիծել է այն հովիվներին, ովքեր մատնել էին իր գտնվելու վայրը, և նրանք ոչխարների հետ քարացել են: Վառվառեն խնդրել է Աստծուն, որպեսզի ծաղիկ հիվանդություն ունեցողներն իր անունով բժշկվեն: Դրա համար էլ այրը կոչվում է «Ծաղկեվանք» կամ «Վառվառե կույսի քարայր»: Այստեղ գալիս են նաև կանայք՝ սրբի բարեխոսությամբ Տիրոջից զավակ խնդրելու:
Համբարձման տոնին մատուցվում է Սուրբ Պատարագ։ Այս տոնը ևս մեկ հնարավորություն է ինքնանորոգման, խոկման և Տիրոջ կողմից մեզ տրված ճանապարհով անցնելու համար՝ քաջալերվելով համբարձյալ Քրիստոսի «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.20) ավետաբեր խոստմամբ»:

  • Լրահոս
  • Close
Ղրիմի Ղեկավարը Հայտնել Է Ղրիմի Վրա 9 Անօդաչուով Գիշերային Հարձակման Մասին

04-06-2023 | 15:12

Ղրիմի ղեկավարը հայտնել է Ղրիմի վրա 9 անօդաչուով գիշերային հարձակման մասին
Իրանում Երկրաշարժ Է Տեղի Ունեցել

04-06-2023 | 15:08

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ընկել Է Հեծանվից Եւ Ուշագնաց Եղել. Բելգիայի Վարչապետը Հոսպիտալացվել Է

04-06-2023 | 14:38

Ընկել է հեծանվից և ուշագնաց եղել. Բելգիայի վարչապետը հոսպիտալացվել է
Այսօր Կկայանա Էրդողան-Ստոլտենբերգ Հանդիպում

04-06-2023 | 14:13

Այսօր կկայանա Էրդողան-Ստոլտենբերգ հանդիպում
Մոտ 20 Երկրի Հետախուզության Ղեկավարները Գաղտնի Հանդիպում Են Անցկացրել Սինգապուրում

04-06-2023 | 11:51

Մոտ 20 երկրի հետախուզության ղեկավարները գաղտնի հանդիպում են անցկացրել Սինգապուրում
Չինաստանը Պետք Է Վերամիավորվի Եւ Կվերամիավորվի Թայվանի Հետ. Ուժի Կիրառումը Չենք Բացառում. Չինաստանի Պն Ղեկավար

04-06-2023 | 11:24

Չինաստանը պետք է վերամիավորվի և կվերամիավորվի Թայվանի հետ. ուժի կիրառումը չենք բացառում. Չինաստանի ՊՆ ղեկավար
Փաշինյանն Ու Էրդողանը Կարճ Զրույց Են Ունեցել

04-06-2023 | 11:23

Փաշինյանն ու Էրդողանը կարճ զրույց են ունեցել
Հնդկաստանում Երկաթուղային Վթարի Զոհերի Թիվն Անցել Է 300-Ից

04-06-2023 | 11:21

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվն անցել է 300-ից
Էրդողանը Ներկայացրել Է Կառավարության Նոր Կազմը. Թուրքիան Նոր Ագ Եւ Պաշտպանության Նախարարներ Ունի

04-06-2023 | 11:20

Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը. Թուրքիան նոր ԱԳ և պաշտպանության նախարարներ ունի
Հրադադարի Ռեժիմի Խախտում՝ Մարտակերտում

03-06-2023 | 22:53

Հրադադարի ռեժիմի խախտում՝ Մարտակերտում
Կուբայի Նախկին Նախագահ Կաստրոն Լիակատար Աջակցություն Է Հայտնել Ռուսաստանին

03-06-2023 | 19:47

Կուբայի նախկին նախագահ Կաստրոն լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանին
Պուտինը Հօպ Նոր Համակարգ Ստեղծելու Համաձայնագիր Է Ստորագրել

03-06-2023 | 19:26

Պուտինը ՀՕՊ նոր համակարգ ստեղծելու համաձայնագիր է ստորագրել
Երասխում Կառուցվում Է Հայ-Ամերիկյան Մետալուրգիական Խոշոր Գործարան

03-06-2023 | 19:25

Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական խոշոր գործարան
Փաշինյանն Աշխատանքային Այցով Անկարայում Է

03-06-2023 | 18:30

Փաշինյանն աշխատանքային այցով Անկարայում է
Զինված Միջադեպ` Իսրայելա-Եգիպտական Սահմանին, Կան Զոհեր

03-06-2023 | 18:28

Զինված միջադեպ` իսրայելա-եգիպտական սահմանին, կան զոհեր

Նմանատիպ լուրեր

Ղրիմի ղեկավարը հայտնել է Ղրիմի վրա 9 անօդաչուով գիշերային հարձակման մասին

Տարածաշրջանային լուրեր

Calendar04-06-2023

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Տարածաշրջանային լուրեր

Calendar04-06-2023

Ընկել է հեծանվից և ուշագնաց եղել. Բելգիայի վարչապետը հոսպիտալացվել է

Միջազգային լուրեր

Calendar04-06-2023

Այսօր կկայանա Էրդողան-Ստոլտենբերգ հանդիպում

Միջազգային լուրեր

Calendar04-06-2023

Մոտ 20 երկրի հետախուզության ղեկավարները գաղտնի հանդիպում են անցկացրել Սինգապուրում

Միջազգային լուրեր

Calendar04-06-2023

Չինաստանը պետք է վերամիավորվի և կվերամիավորվի Թայվանի հետ. ուժի կիրառումը չենք բացառում. Չինաստանի ՊՆ ղեկավար

Միջազգային լուրեր

Calendar04-06-2023

Փաշինյանն ու Էրդողանը կարճ զրույց են ունեցել

Պաշտոնական լուրեր

Calendar04-06-2023

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվն անցել է 300-ից

Միջազգային լուրեր

Calendar04-06-2023