CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ303

Ինչ պետք է անել, որպեսզի «ժողովրդավարությունը» չքանդի պետությունը

Ինչ պետք է անել, որպեսզի «ժողովրդավարությունը» չքանդի պետությունը

Մարդկանց խանգարում է այն, ինչ բրիտանացի փիլիսոփա Ռոջեր Սքրութոնն անվանում է «բարոյական ճարպակալություն» Ամենակարեւոր հարցը, որն ինձ այսօր հուզում է, հետեւյալն է. ինչպես է Հայաստանի լեգիտիմ ընտրված վարչապետը կարողանում իրագործել Ադրբեջանի եւ Թուրքիայի հրեշավոր ծրագիրը՝ ոչ միայն չհանդիպելով լուրջ դիմադրության, այլեւ արժանանալով որոշ շրջանակների անկեղծ ծափահարությունների:

Ենթադրենք, որեւէ երկրում ղեկավար են ընտրել թշնամի պետության գործակալի կամ խելագարի կամ անմեղսունակ անձնավորության: Ենթադրենք, տարիներ շարունակ այդ անձնավորությունը վերընտրվում է: Ի՞նչ է, պետությունը կրա՞կն է ընկել այդ ղեկավարի ձեռքը, նրա գործողությունների պատճառով պետությունը պետք է վերանա՞: Կա՞ արդյոք դրան որեւէ հակաթույն: Պատասխանը, կարծում եմ, ժողովրդավարության եւ այլ արժեքների ներդաշնակման մեջ է՝ մի թեմա, որը հուզում էր շատ մտածողների՝ 19-րդ դարի ստեղծագործող Ալեքսիս դը Թոքվիլից սկսած: Նույն հակասությունների մասին մտածում էր նաեւ ժամանակակից բրիտանացի փիլիսոփա Ռոջեր Սքրութոնը (մահացել է 2020 թվականին):

Նա առաջարկվող հարցը բաժանում է 4 «ենթահարցերի»:

1/ Ի՞նչն է ժողովրդավարությունն ամուր դարձնում: Պարզ է, որ, օրինակ, մեր դեպքում արդար ընտրված իշխանությունն ընդդիմախոսների հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես «ոչ արդարը»:

2/ Ինչպիսի՞ սահմանափակումներ պետք է դնել ժողովրդավարության վրա, որպեսզի վերջինս չվերածվի մեծամասնության տիրանիայի:

3/ Ինչպե՞ս համաձայնեցնել ժողովրդի ինքնիշխանությունը այլ օրինական նպատակների հետ, որպիսիք են բարոյական դաստիարակությունը եւ մշակութային կրթությունը: Այդ հարցը ես առանցքային եմ համարում: Բոլոր մարդիկ, որոնք այստեղ ասելիք ունեն, պետք է լծվեն այդ կրթությանն ու դաստիարակությանը՝ հաշվի չառնելով, թե ինչպես են այդ ջանքերը վարձատրվում եւ ովքեր են կողքից փորձում խանգարել:

4/ Ինչպե՞ս սերմանել ժողովրդավարական սովորությունները հասարակության մեջ: Կարծում եմ, նախորդ հարցի շարունակությունն է: Ես այստեղ չեմ վերարտադրի Սքրութոնի պատասխանները, եւ ցանկացողներներին խորհուրդ եմ տալիս կարդալ նրա «Ժողովրդավարության սահմանները» («Limits to Democracy») հոդվածը:

Առանձնացնեմ միայն այն միտքը, որ մարդիկ չեն կարող իրապես ազատ, ինքնուրույն եւ կոմպետենտ լինել առանց մշակութային սահմանափակումների: Իսկ դրանք, ըստ Սքրութոնի, հիմնված են դեպի իդեալները ձգտումների վրա: Կանխատեսում եմ ոմանց քմծիծաղը՝ «հա-հա-հա, իդեալներ՝ դատարկ խոսքեր են»: Բայց այդ քմծիծաղը հենց այն է, ինչի վրա հույս են դնում ներկայիս իշխանությունները: Արթնացա՞ր առավոտյան, տեսա՞ր, որ թուրքերը քեզնից 50 մետրի վրա չեն, ուրախացի՛ր, 50 մետրի վրա են՝ նույնպես ուրախացի՛ր:

Ապրի՛ր քո կյանքով, սաղ սուտ է, բոլորը ձեւեր են թափում, ուրիշ բաների մասին մի՛ մտածիր: Մարդկանց ընտրությունը սահմանափակվում է այսօրվա օրով, եւ քաղաքական գործիչներն օտվում են այդ հանգամանքից: Նրանք ստիպված են խոստանալ առկա նյութական բարիքների բազմապատկում: «Յուրահատուկ բարոյական ճարպակալումը, – գրում է Սքրութոնը, – հիվանդացնում է շարքային ընտրողներին այն աստիճանի, որ իդեալները եւ երկարաժամկետ նկատակները նրանց մոտ ծանր շնչառություն են առաջացնում»:

Այդպիսով, այսրոպեական ինչ-ինչ շեղող գործոնները (մանավանդ հիմա, երբ սոցցանցերում չափազանց հեշտ է ցանկացած թեմա ասպարեզ բերել), ավելի մեծ ուշադրություն են գրավում, քան հեռահար նպատակները, որոնք, այո, որոշակի զրկանքներ են պահանջում: «Ուշքի եկեք, ժողովուրդ, մեր պետությունը վարի է գնում» էմոցիոնալ կոչերը ոչ մի օգուտ չեն բերում: Ուշքի գալը, ցավոք, րոպեական «ինսայթ» չի: Դա տասնամյակներ տեւող գործընթաց է, ինչպես եւ եղել է Հայաստանում 1960-80-ական թվականներին՝ ընդհուպ մինչեւ 1988 թվականը: Վախենամ սակայն, որ այսօր մենք տասնամյակներ չունենք: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
«Առավոտ» օրաթերթ 
23.04.2024
 

  • Լրահոս
  • Close
Սերգեյ Լավրովը Մայիսի 21-Ին Կժամանի Հայաստան

19-05-2025 | 12:09

Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի Հայաստան
Մինչ Փաշինյանն Ու Պուտինը Դիտում Էին, Թե Ինչպես Են Ադրբեջանական Զորքախմբերը Երթով Շարժվում Կարմիր Հրապարակում, Ստեփանակերտում Քшնդեցին Մարշալ Բաղրամյանի Հուշարձանը․ Շահվերդյան

18-05-2025 | 15:53

Մինչ Փաշինյանն ու Պուտինը դիտում էին, թե ինչպես են ադրբեջանական զորքախմբերը երթով շարժվում Կարմիր հրապարակում, Ստեփանակերտում քшնդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը․ Շահվերդյան
Փաշինյանի Վարած Քաղաքականության Շնորհիվ, Այժմ Ալիևի Ախորժակը Շատ Ավելի Մեծ Է, Իսկ Թուղթը Դա Չի Կարող Բավարարել․ Ադրբեջանագետ

18-05-2025 | 15:50

Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ, այժմ Ալիևի ախորժակը շատ ավելի մեծ է, իսկ թուղթը դա չի կարող բավարարել․ ադրբեջանագետ
«Զանգեզուրի Միջանցք» Ծրագիրը Նախատեսվում Է Իրականացնել Առաջիկա 3-4 Տարվա Ընթացքում. Թուրքիայի Տրանսպորտի Եւ Ենթակառուցվածքների Նախարար

18-05-2025 | 15:49

«Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար
Պուտին. Ռուսաստանն Ունի Ուժեր Եւ Միջոցներ՝ Ուկրաինայում Հատուկ Գործողությունը Տրամաբանական Ավարտին Հասցնելու Համար

18-05-2025 | 13:47

Պուտին. Ռուսաստանն ունի ուժեր և միջոցներ՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար
Հռոմի Պապ Լևոն Xiv-Ը Ժամանել Է Վատիկանի Սուրբ Պետրոսի Հրապարակ՝ Իր Պաշտոնակալությանը

18-05-2025 | 13:45

Հռոմի Պապ Լևոն XIV-ը ժամանել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ՝ իր պաշտոնակալությանը
Ադրբեջանը Հայտնել Է «Ազատագրված Տարածքներում» Իրանի Հետ Համատեղ Զորավարժությունների Մասին

18-05-2025 | 13:44

Ադրբեջանը հայտնել է «ազատագրված տարածքներում» Իրանի հետ համատեղ զորավարժությունների մասին
Հհ Դեսպանն Ու Վրաստանի Պետական Անվտանգության Ծառայության Ղեկավարը Հանդիպել Են

17-05-2025 | 17:32

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հանդիպել են
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղիկներ Է Դրել Մինսկում Հաղթանակի Հուշարձանին

17-05-2025 | 17:30

Ամենայն հայոց կաթողիկոսը ծաղիկներ է դրել Մինսկում Հաղթանակի հուշարձանին
Արաղչին Ընդգծել Է Իրանի Հստակ Դիրքորոշումը Հհ Տարածքային Ամբողջականությանն Ու Ինքնիշխանության Անձեռնմխելիությանը

17-05-2025 | 17:29

Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը
Բելառուսում Պատմել Են Երկրում Առաջին Հայկական Եկեղեցու Մասին Եւ Ընդգծել Կաթողիկոսի Այցի Կարևորությունը

17-05-2025 | 17:28

Բելառուսում պատմել են երկրում առաջին հայկական եկեղեցու մասին և ընդգծել Կաթողիկոսի այցի կարևորությունը
Կրեմլը Խոստացել Է Տեղեկացնել, Երբ Պուտինը Եւ Թրամփը Որոշեն Հեռախոսազրույց Ունենալ

17-05-2025 | 14:43

Կրեմլը խոստացել է տեղեկացնել, երբ Պուտինը և Թրամփը որոշեն հեռախոսազրույց ունենալ
Քրիստոնյա Հայերը Ապօրինի  Պահվում Են Բաքվում.

17-05-2025 | 14:38

Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում.
Եմ-Ն Սպասում Է Բաքվի Եւ Երևանի Միջև Խաղաղության Պայմանագրի Շուտափույթ Ստորագրմանը. Կայա Կալաս

16-05-2025 | 14:31

ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս
«Թանգարանների Ապագան՝ Արագ Փոփոխվող Համայնքներում» Խորագրի Ներքո Կանցկացվեն Միջոցառումներ՝ Տարբեր Թանգարաններում

16-05-2025 | 13:56

«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ՝ տարբեր թանգարաններում

Նմանատիպ լուրեր