
14-03-2025 | 20:55
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսևիին՝ նրա դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ: Հայտնում են այդ երկրի ԱԳՆ-ից։
Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել երկու պետությունների միջև բարեկամական կապերի համագործակցության կապակցությամբ։ Ընդգծվել են, թե ներկայումս կարեւոր քայլեր են ձեռնարկվում քաղաքական, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Ջեյհուն Բայրամովը նշել է Ադրբեջանի և Իրանի միջև կապերի զարգացումը տարածաշրջանային և բազմակողմ հարթություններում, ընդգծվել է 3+3 ձևաչափը:
Իրանի դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում մոբիլիզացվել են բոլոր հնարավորությունները երկկողմ հարաբերությունների զարգացման համար։