17-09-2024 | 08:28
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լիբանանում է։
«Ուրախ եմ վերադառնալ Լիբանան՝ այս դժվարին պահին աջակցություն ցուցաբերելու համար:
Ես կարևոր հանդիպումներ կունենամ Լիբանանի և տարածաշրջանի վրա Գազայի պատերազմի ազդեցության վերաբերյալ:
Մեր առաջնահերթությունն է առաջ մղել դիվանագիտական ջանքերը՝ կանխելու տարածաշրջանային լարվածությունը և պայմաններ ստեղծել Իսրայելում, Պաղեստինում և տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է Բորելը։