CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ85

«ԵՊՀ-ի ու բժշկականի պատմական շենքերը պետք է գործեն, իսկ կոնսերվատորիան եզակիության կետ է». Վահրամ Դումանյան

«ԵՊՀ-ի ու բժշկականի պատմական շենքերը պետք է գործեն, իսկ կոնսերվատորիան եզակիության կետ է». Վահրամ Դումանյան

Ակադեմիական քաղաքի շուրջ քննարկումները շարունակվում են, գիտակրթական հանրույթի շրջանում գաղափարը մի շարք հարցեր է առաջացրել: Օրերս էլ Մաշտոցյան Մատենադարանում ներկայացվեց «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգը: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է ՀՀ նախագահի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանի հետ:
 «Իմ կարծիքով՝ ակադեմիական քաղաքի վերաբերյալ քննարկումները հաճախ փորձում են տեղավորել անբնական ձեւաչափի մեջ: Իրականում գերխնդիրը որակյալ կրթություն ապահովելն է…Կա բովանդակություն, եւ կա ձեւ: Այդ դաշտի համապատասխան շրջանակները բովանդակության համար են պատասխանատու, իսկ ձեւն այն պայմաններն են, որտեղ այդ բովանդակությունը ձեռք է բերվում: Այժմ խոսքը շինարարական աշխատանքների մասին է, եւ ես միայն ուրախ կլինեմ, որ հնարավորինս շուտ սկսվեն դրանք, այդ հրաշալի քաղաքը կառուցվի, վերջապես այդ միջավայրն ունենանք: Բայց այստեղ ավելի լուրջ հարցեր կան, որոնք առայժմ չունեն իրենց պատասխանները»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց պարոն Դումանյանը:
 Նրա ձեւակերպմամբ, Մայր բուհի (որից սկիզբ են առել հանրապետության մյուս հիմնական բուհերը)՝ Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող կենտրոնական շենքերը խորհրդային տարիներին կառուցվել են 10 տարվա ընթացքում. «Բացեք Երեւանի պետական համալսարանի տարեգրությունը, այդ գրականությունը կա, հասանելի է, համալսարանականները դա տպագրել են… Իմ ունեցած տվյալներով՝ 10 տարուց ավելին է պահանջվել Խորհրդային շրջանում միայն մեկ բուհի շենքի կառուցումը, այսինքն՝ 1950-ականների վերջերին սկսվել է շինարարությունը, 60-ականների 2-րդ կեսին ավարտվել է, հետագայում էլ շարունակվել է: 
Թամանյանական ճարտարապետությամբ հենց ակադեմիական թաղամաս պետք է լիներ համալսարանը՝ իր ողջ շրջակայքով, թենիսի կորտերով, օղակաձեւ զբոսայգով, բայց եղավ այն, ինչ եղավ… Այժմ այդտեղ համալսարանական թաղամաս չկա, փոխարենը՝ ինչ ուզեք, կարող եք գտնել: Այսօր համալսարանը չունի ընդլայնվելու հնարավորություն, պայմանները սուղ են՝ լսարանային, տարածքային, այգու եւ այլն:
 Իսկ «Ակադեմիական քաղաքը» հրաշալի հնարավորություն կլինի ընդլայնվելու համար: Այսօր նաեւ բուհերի թիվն աճել է, բուհերն անբնական շատ են, եւ բուհերի խոշորացումն անխուսափելի է: Ինչպես արդեն նշեցի, ընդլայնման համար «Ակադեմիական քաղաքը» հրաշալի հնարավորություն է, նույնը նաեւ գիտական հիմնարկներին է վերաբերում: Գիտական հիմնարկները՝ Գիտությունների ակադեմիան, գիտահետազոտական ինստիտուտները դեռ պետք է իրենց կարծիքը հայտնեն այս մասին»:
Մեր զրուցակիցն ընդգծում է. «Անձամբ ես «Ակադեմիական քաղաքը» դիտարկում եմ մի միջավայր, որը պիտի լինի տրամադրող՝ ստեղծագործելու, կրթվելու համար, սակայն, միեւնույն ժամանակ, չպետք է մի ծայրահեղությունից մյուսն ընկնել՝ բուհական ավանդույթի առումով:
 Որոշ բուհեր՝ Երեւանի պետական համալսարանը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը, ի վերջո մեր պատմությունն են, ես շատ կուզենամ, որ դրանք գործեն քաղաքի կենտրոնում, մնան իրենց տեղերում, բայց նաեւ մասնաշենքեր ունենան «Ակադեմիական քաղաքում»: Սակայն ամբողջ հարցը հետեւյալն է՝ ե՞րբ դա կլինի: 
Ռազմավարության մեջ, որն իմ օրոք է ընդունվել, հստակ գրել ենք՝ բուհերի խոշորացում եւ «Ակադեմիական քաղաքի» ստեղծում մինչեւ 2030 թվականը: Քաղաքը քաղաք է, բայց էլի եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա՝ երբ 50-ականների կեսերին Մայր բուհ էին կառուցում նոր վայրում (1965թ ապրիլի 15-ին է հանձնվել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը), քաղաքային պայմաններում, երբ առկա էին բոլոր կոմունիկացիաները, ճանապարհները, տրանսպորտը, մեկ բուհի շինարարությունը, կառուցումը տեւել է ավելի քան 10 տարի։
 Այսօր 2024 թվականն է, մենք դեռ «Ակադեմիական քաղաքի» նախագիծ ենք քննարկում եւ մի վայրում ենք կառուցում, որտեղ այդ կոմունիկացիաները չկան:
 Իմ համոզմամբ, դա բավական տեւական է լինելու: Բացի դրանից, արդեն իսկ ուշացել ենք բարձրագույն կրթության եւ կրթության որակի բարձրացման առումով: Դեռ երեկ, այսօր շատ բաներ պետք է արած լինեինք՝ առանց այդ գործունեությունը կապելու «Ակադեմիական քաղաքի» հետ»: 
Մեր դիտարկմանը՝ արդյոք շենքե՞րը, շինարարությո՞ւնը պետք է բարձրացնեն կրթության որակը, արդյոք բովանդակությունը միայն շենքե՞րն են, եւ հետո աշխարհի լավագույն բուհերը իրենց պատմական շենքերում են գործում, Վահրամ Դումանյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Շենքերը բովանդակություն չեն, տարածք են, միջավայր են, բովանդակությունը մարդիկ են, մեթոդն է, որով կրթում ենք, բովանդակությունը գիտելիքն է, ի վերջո, բովանդակությունը դասախոսներն ու ուսանողներն են: Այսօր ավելի շատ խոսում ենք ուսանողներից, բայց առավել առաջնահերթը դասախոսների խնդիրն է:
 Ուսանողը գնում է բուհ, որպեսզի կրթվի, գիտելիք ձեռք բերի, գիտելիքով զինված մարդիկ իրեն փոխանցեն գիտելիքները: Իսկ գիտելիքը քանակով չեն հաշվում, դա որակով է հաշվվում, դա չափելի է, մենք ունենք դասախոսական կազմի լրջագույն խնդիր»: Ինչ վերաբերվում է բուհերի պատմական շենքերին, այս մասին էլ հավելեց. «Երեւանի պետական համալսարանը, որը 1919-ին հիմնադրվել է Ալեքսանդրապոլում՝ Գյումրիում, հետո տեղափոխվել է Երեւան, մեր երկրի, ժողովրդի պատմությունն է: Ի վերջո, ամեն ինչի վերջնարդյունքը ՝ գիտություն, մշակույթի եւ այլնի, դուրս է գալիս բուհերից: Լեոնարդո դա Վինչին, իր կտավները պալատներում չի նկարել, աղքատության մեջ է նկարել, ստեղծել գլուխգործոցներ, բազում նման օրինակներ կան եւ արվեստի, եւ գիտության բնագավառում: 
Կամ Պելերմանը, որ հարյուրամյակի պրոբլեմ է լուծել. կրթվել է համեստ ինստիտուտներում, համեստ դպրոցներում: Իհարկե, զուգահեռ արեւմտյան բուհերի օրինակն էլ կա՝ իրենք ունեն խոշոր բյուջե, հրաշալի պայմաններ, որտեղ գործում են փայլուն գիտնականներ եւ ուսանողներ: Ասածս այն է, որ միջավայրը ցանկալի պայման է, ոչ թե՝ գլխավոր»: ԿԳՄՍ նախկին նախարարի ձեւակերպմամբ, տարիների ընթացքում բացվել են բուհեր՝ կրկնօրինակող, էկզոտիկ մասնագիտություններով, ինչը չի նպաստում որակյալ կրթություն տրամադրելուն. «Երբ պահանջարկ-առաջարկը միմյանց չեն համապատասխանում, զուտ ուսանողների քանակի հետեւից ընկնելով՝ կորցնում ենք որակը…
 Մենք 16 պետական բուհ ունենք, մարզերում էլ ունենք… Մի քիչ հումորով եմ ասում՝ էհ, թող յուրաքանչյուր բնակավայրում ունենանք բուհ, բայց եթե այդքան ռեսուրս չունենք, որակի ապահովման գործում էլ լուրջ խնդիր կա՝ մայր բուհից սկսած, այդքան բուհերի իմաստը ո՞րն է»: 
Aravot.am-ի դիտարկմանը, որ մեր բոլոր բուհերը միասին վերցրած՝ շուրջ 70 հազար ուսանող ունեն, դա համարժեք է դրսի ընդամենը մեկ խոշոր բուհի ուսանողների թվին, ուրեմն ի՞նչ «Ակադեմիական քաղաքի» մասին կարող է խոսք լինել, հատկապես որ Երեւանի կենտրոնում տեղակայված բուհերը արդեն իսկ ակադեմիական քաղաքի, ակադեմիական թաղամասի տրամաբանությամբ են գործում, Վահրամ Դումանյանն արձագանքում է. «Ակադեմիական քաղաքը մի պատկերացրեք մի քանի հարյուր հազար բնակչությամբ մեգապոլիս, քաղաք, չնայած ուսանողներ, դասախոսներ, ենթակառուցվածքներ… արդեն իսկ մի քանի տասնյակ հազար մարդկանց մասին է խոսքը: Երեւի ճիշտ կլինի ասել համալսարանական թաղամաս կամ ավան: Ուղղակի նախագծի պաշտոնական անունն է «Ակադեմիական քաղաք»: Նույն Օքսֆորդը, Քեմբրիջը, հեռու են Լոնդոնից, բայց դա չի նշանակում, որ Լոնդոնում բուհեր չկան: «Ակադեմիական քաղաքը» պետք է նպաստի եղածին, դրան պետք է նայել որպես ընդլայնման լրացուցիչ հնարավորություն, որոշ դեպքերում էլ կից բուհերով: Գուցե բուհեր լինեն, որ ամբողջությամբ այնտեղ կտեղափոխվեն»: 
Վահրամ Դումանյանին ճշտող հարց տվեցինք՝ Դուք կարծում եք, որ որոշ բոլորի պատմական շենքերը պե՛տք է մնան բուհական տարածքներ եւ գործեն Երեւանում, բայց դրանք մասնաճյուղեր, ֆակուլտետնե՞ր ունենան «Ակադեմիական քաղաքում»: «Իհարկե, ճիշտ հասկացաք…Մասնավորապես երկու բուհ ունենք, որոնք հարյուրամյակի պատմություն ունեն՝ ԵՊՀ-ի եւ Բժշկական համալսարանի հիմնական շենքերը»: Մեր զրույցի ժամանակ Կոմիտասի անվան պետկոնսերվատորիային էլ անդրադարձ եղավ: «Իմ՝ ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ կոնցեպտ ենք ներկայացրել՝ արվեստի բուհերի խոշորացման հետ կապված: Կոնսերվատորիայի պարագայում, անկեղծ ասած, երկու լուծումն էլ մտածելու տեղիք են տալիս, պետք էր որոշում կայացնել, բայց չհասանք այդ որոշմանը:
 Միավորման տրամաբանությունն էլ էինք հասկանում, չմիավորվելունն էլ: Դա պետք է լայն եւ լուրջ քննարկում անցնի, ընդ որում՝ պրոֆեսիոնալ դաշտում: Կան հարցեր, որոնց ստիպողական լուծումը լավ բանի չի բերի, կոնսերվատորիան այդ առումով եզակիության կետ է: Տեսեք, Պոլիտեխնիկն էլ է պատմական, բայց եթե գնում ենք տեխնոլոգիական բուհի գաղափարին, տեխնոլոգիական բուհը ենթադրում է լուրջ տեխնոլոգիական բազա, ինչն այսօրվա պոլիտեխնիկի շրջակայքում դժվար է պատկերացնելը: Նույնն էլ այսօրվա Գյուղատնտեսական ակադեմիային է վերաբերում: Այսօր հնարավոր չէ ստանալ լիարժեք գյուղատնտեսական կրթություն՝ միայն լսարանում, պետք է ունենալ բազաներ, արոտավայրեր, ֆերմաներ, տեխնիկա, ու լավ կլինի, որ լսարանը հեռու չլինի այդ ամենից, լսարանից պետք է հեշտությամբ տեղափոխվել տեխնոլոգիաների մոտ, ոչ թե գալ Աբովյան պուրակում դաս անել, հետո գնալ Բալահովիտ կամ Արմավիրի մարզի ինչ-որ դաշտ: 
Ֆունդամենտալ կրթության համար ներշնչող միջավայրը կարեւոր է, օրինակ` մանկավարժական համալսարանի հիմնական մասնաշենքի շուրջ անընդհատ սլացող մեքենաներ են, ձայնային ազդանշաններ…Դա բուհական միջավայր չէ…»,-ասաց Վահրամ Դումանյանը:
 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»


 

  • Լրահոս
  • Close
Մեզ Պետք Չեն Միջնորդներ. Ալիև

01-05-2024 | 15:54

Մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև
Արեգակի Վրա Հզոր Բռնկումներ Են Տեղի Ունեցել

01-05-2024 | 15:45

Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել
Բագրատ Սրբազանի Կենսագրական Մանրամասները

01-05-2024 | 13:56

Բագրատ Սրբազանի կենսագրական մանրամասները
Ակնհայտ Սուտ Տեղեկությունը Չհերքելու Պարագայում Մենք Պատրաստվում Ենք Հայց Ներկայացնել Դատարան․ «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժում

01-05-2024 | 13:11

Ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան․ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Արավային Կովկասում Խաղաղությունը Հնարավոր Է Միայն Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Հարաբերությունների Կարգավորման Արդյունքում. Ալիև

01-05-2024 | 12:00

արավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում. Ալիև
Հայկական Բոլշեւիզմի Հերթական Պոռթկումը

01-05-2024 | 10:28

Հայկական բոլշեւիզմի հերթական պոռթկումը
Այսօր Որևէ Մարդու Աղքատության Մեջ Ապրելու Առանցքային Պատճառը Ժամանակին Նրա Չստացած Կրթությունն Է. Փաշինյանի Շնորհավորական Ուղերձը

01-05-2024 | 10:14

Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Փաշինյանի շնորհավորական ուղերձը
Նատօ-Ն Ամբողջ Կոալիցիայով Հանդերձ Պատրաստվում Է Պատերազմի

01-05-2024 | 08:09

ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի
Եխխվ Գերմանացի Պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «Քաղաքական Ահաբեկիչ» Են Անվանել

30-04-2024 | 19:34

ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Ադրբեջանը Հետդարձի Ճանապարհ Չունի Դեպի Խորհրդարանական Վեհաժողով․ Գերմանացի Պատգամավոր

30-04-2024 | 19:29

Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Հունգարիան Արգելափակում Է Եմ Խաղաղության Հիմնադրամից Հայաստանին 1 Մլն Եվրոյի Աջակցության Տրամադրումը

30-04-2024 | 15:21

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Հհ Գործող Ապօրինի Իշխանությունը Միակողմանի Զիջումներ Է Կատարում Հօգուտ Ադրբեջանի. Հայտարարություն

30-04-2024 | 13:32

ՀՀ գործող ապօրինի իշխանությունը միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի. հայտարարություն
Բագրատ Սրբազանի Դեմ Ամոթալի Արշավն Ուղղորդում Են Իշխանության Մաս Կազմող Բարձրաստիճան Պաշտոնյաներ. Թաթոյան

30-04-2024 | 12:35

Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Պահանջում Ենք Անհապաղ Ծառայողական Քննություն Անցկացնել Եւ Իրենց Լիազորությունները Չարաշահած Ոստիկաններին Պատասխանատվության Ենթարկել. Հայտարարություն

30-04-2024 | 12:21

Պահանջում ենք անհապաղ ծառայողական քննություն անցկացնել և իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկել. հայտարարություն
Ինդոնեզիայում Ժայթքել Է Ռուանգ Հրաբուխը

30-04-2024 | 09:52

Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը

Նմանատիպ լուրեր

Մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև

Տարածաշրջանային լուրեր

Calendar01-05-2024

Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել

Միջազգային լուրեր

Calendar01-05-2024

Բագրատ Սրբազանի կենսագրական մանրամասները

Լուրեր

Calendar01-05-2024

Ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան․ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում

Լուրեր

Calendar01-05-2024

արավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում. Ալիև

Տարածաշրջանային լուրեր

Calendar01-05-2024

Հայկական բոլշեւիզմի հերթական պոռթկումը

Լուրեր

Calendar01-05-2024

Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Լուրեր

Calendar01-05-2024

ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի

Միջազգային լուրեր

Calendar01-05-2024