CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ255

Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը:

Սա իսկապես կարևոր օր է, որովհետև այն ամենը, ինչ տեսնում ենք մեր միջավայրում, այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, պարտադիր կերպով ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք կամ հետևանք է: Կատարված և չկատարված, հաջող և ոչ այնքան հաջող աշխատանքն այն է, ինչ մեզնից յուրաքանչյուրին դարձրել է այնպիսին, ինչպիսին կանք:

Աշխատանքը, աշխատանքի ընկալումը, աշխատանքային պայմաններն այն են, ինչ ժամանակակից աշխարհը դարձրել է այնպիսին, ինչպիսին այն կա: Վերջին հարյուրամյակում աշխատանքի ընկալումն էականորեն փոխվել և փոխվում է մեծ արագությամբ:

Եթե նախկինում աշխատանքը մարդու ազատությունը կաշկանդող գործոն էր համարվում, այսօրվա ընկալումն այն է, որ աշխատանքը մարդուն ազատություն, բարեկեցություն և երջանկություն պետք է բերի: Ժամանակակից աշխարհում սիրած աշխատանքով զբաղվելը և կատարած աշխատանքից հաճույք ստանալը երջանկության կարևորագույն գործոն է և բաղադրիչ: Ժամանակակից աշխարհում հնարավոր չէ բարեկեցություն կառուցել առանց աշխատանքի: Եվ աշխատանքի արդյունքում ձեռքբերված վաստակը մարդուն ազատ ապրելու, այդ թվում՝ լայնորեն ճամփորդելու հնարավորություն պիտի տա:

Սրանք, իհարկե, իդեալներ են, բայց այդ իդեալներն արդեն շատ դեպքերում հասանելի են, եթե աշխատանքը հիմնված է բարձր որակավորման, այսինքն՝ կրթության վրա, այն ըմբռնումով, որ կրթությունը ոչ միայն մանկության ու պատանեկության գործ է, այլև ցկյանս անելիք:

Իդեալի և իրականության մեջ, սակայն, ցավալիորեն զգալի ճեղք կա, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հազարավոր մարդիկ ապրում են աղքատության պայմաններում: Նրանց մի մասն ունեն աշխատանք, մյուս մասը՝ գործազուրկ են:

Բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համոզված եմ՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ: Այս բանաձևը, ցավոք, իրատեսորեն հնարավոր չի լինի կիրառել ավագ սերնդի այն ներկայացուցիչների համար, ովքեր իրենց սոցիալական վիճակով նման բանաձևի կիրառման կարիք կունենային:

Բայց կառավարության ջանքերն ուղղված են միջին սերնդի ներկայացուցիչների համար վերապատրաստումների, որակավորման բարձրացման հնարավորություններ ու մոտիվացիա ստեղծելուն:

Աղքատության հաղթահարման ճանապարհին ամենակարևոր երկարաժամկետ անելիքը կրթության ոլորտի՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բարեփոխումներն են՝ այն նպատակադրմամբ, որ կրթական համակարգը պետք է բացահայտի մարդու տաղանդը, նրան սիրած աշխատանքով զբաղվելու և աշխատանքի մեջ երջանիկ լինելու, ազատ և բարեկեցիկ ապրելու հնարավորություն տա:

Միանշանակ կարելի է պնդել. այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակը, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելը:

Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա: Ոչ աշխատունակ կամ սահմանափակ աշխատունակ մարդկանց պարագան բոլորովին այլ իրադրություն է, չնայած վերջին խմբի մեր համաքաղաքացիներին էլ ասվածն առնվազն որոշ մասով կարող է առնչվել: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին՝ կարևորագույն այս խնդրի լուծումը ոչ միայն պատշաճ օրենքների ու կարգավորումների մեջ է, այլև գործատուների և գործավորների շահագրգիռ և գիտելիքահեն հարաբերությունների:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով, և կրկին ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մեր քաղաքացիներին ու մեր երկրի բնակիչներին: Մեր պետությունը հիմնված է նրանց աշխատանքի վրա և նրանց աշխատանքն արժանի է խոնարհումի:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

  • Լրահոս
  • Close
Միշուստինը Բաքվում Հանդիպել Է Գուտերեշի Հետ

13-11-2024 | 16:23

Միշուստինը Բաքվում հանդիպել է Գուտերեշի հետ
Վրաստանը Պատրաստ Է Ավելի Ակտիվ Դեր Խաղալ Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Բանակցությունների Խթանման Գործում. Կոբախիձե

13-11-2024 | 16:05

Վրաստանը պատրաստ է ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների խթանման գործում. Կոբախիձե
Մասկը Եւ Ռամասվամին Թրամփի Վարչակազմում Կղեկավարեն Կառավարության Արդյունավետության Վարչությունը

13-11-2024 | 10:59

Մասկը և Ռամասվամին Թրամփի վարչակազմում կղեկավարեն Կառավարության արդյունավետության վարչությունը
Միրզոյանը Եւ Օլլե Բուրելը Քննարկել Են Երևանի Ու Ստոկհոլմի Միջև Համագործակցության Հաստատման Հնարավորությունները

13-11-2024 | 10:57

Միրզոյանը և Օլլե Բուրելը քննարկել են Երևանի ու Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները
Հայաստանի Դեմ Ադրբեջանի Պահանջների Շրջանակը Զգալիորեն Կրճատվել Է. Եղիշե Կիրակոսյան

13-11-2024 | 10:55

Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է. Եղիշե Կիրակոսյան
Հաագայի Դատարանը Բավարարել Է Հհ Ներկայացրած Առաջին Եւ Երրորդ Նախնական Առարկությունները, Մերժել Երկրորդը Ադրբեջանն Ընդդեմ Հայաստանի Գործի Շրջանակում

13-11-2024 | 10:54

Հաագայի դատարանը բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում
Արարատ Միրզոյանը Հանդիպել Է Շվեդիայի Ագ Նախարար Մարիա Սթեներգարդի Հետ

11-11-2024 | 21:28

Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Սթեներգարդի հետ
Թրամփը Որոշել Է Երդմնակալությունից Անմիջապես Հետո Ռուսաստանի Եւ Ուկրաինայի Միջեւ Բանակցություններ Կազմակերպել

11-11-2024 | 21:27

Թրամփը որոշել է երդմնակալությունից անմիջապես հետո Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններ կազմակերպել
Հայաստանի  Սահմանադրությունը Պետք Է Փոխվի. Ասել Է Ալիևը Բելգիայի Վարչապետին

11-11-2024 | 21:24

Հայաստանի  Սահմանադրությունը պետք է փոխվի. ասել է Ալիևը Բելգիայի վարչապետին
«Մենք Եվրոպան Ենք». Վրաց Ընդդիմությունը Նորից Բողոքի Ցույց Է Անելու

11-11-2024 | 15:30

«Մենք Եվրոպան ենք». վրաց ընդդիմությունը նորից բողոքի ցույց է անելու
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնեց Հնդկաստան

11-11-2024 | 15:13

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Հնդկաստան
44-Օրյայի Քննող Հանձնաժողովի Զեկույցն Ավարտված Է. Այն Ամբողջությամբ Կհրապարակվի. Քոչարյան

11-11-2024 | 14:03

44-օրյայի քննող հանձնաժողովի զեկույցն ավարտված է. այն ամբողջությամբ կհրապարակվի. Քոչարյան
Կախված Է Բանակցային Դինամիկայից. Հայաստանը Cop29-Ին Մասնակցել-Չմասնակցելու Որոշում Դեռ Չունի

11-11-2024 | 13:04

Կախված է բանակցային դինամիկայից. Հայաստանը COP29-ին մասնակցել-չմասնակցելու որոշում դեռ չունի
Կրեմլը Հերքել Է Պուտինի Եւ Թրամփի Հեռախոսազրույցի Մասին Տեղեկությունները

11-11-2024 | 11:37

Կրեմլը հերքել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունները
Ռուսաստանը Եւ Ուկրաինան Աթս-Ներով Փոխադարձ Զանգվածային Հարձակում Են Իրականացրել

10-11-2024 | 21:12

Ռուսաստանը և Ուկրաինան ԱԹՍ-ներով փոխադարձ զանգվածային հարձակում են իրականացրել

Նմանատիպ լուրեր