CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ128

Հոբելյանական ցուցադրություն Ազգային պատկերասրահում

Հոբելյանական ցուցադրություն Ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը։ 

Նկարչի հոբելյանական ցուցադրությանն արվեստասեր հանրությունը սպասել է շուրջ երեք տարի․այն հետաձգվել էր պատերազմի և համավարակի պատճառով։ Ցուցադրվեց վարպետի վերջին տասը տարվա շուրջ 100 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակ։ Արվեստասեր հանրությանը ներկայացվեց նաև նկարչի աշխատանքների երկու նորատիպ կատալոգ։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը կարևորեց «Հոբելյանական» խորագիրը կրող ցուցադրությունը հենց Ազգային պատկերասրահում կազմակերպելու գաղափարը․ նկարիչը պատկերասրահի երկարամյա ղեկավարն է եղել, իսկ ներկայիս աշխատակիցների մեծ մասն աշխատանքի է անցել Փարավոն Միրզոյանի՝ աշխատանքի ընդունելու խիստ քննությամբ։ Պատկերասրահի աշխատակիցների կարծիքով՝ ցուցադրության համադրումը նկարչի հետ համագործակցության յուրատեսակ հնարավորություն էր, նրանից սովորելու ևս մեկ առիթ։

Թեև ներկայացված աշխատանքների թեմատիկան տարբեր է՝ հայրենասիրություն, պատերազմ և այլն, սակայն վարպետի ստեղծագործությունների կենտրոնում եղել և մնում է կինը, որին մշտապես սիրահարված է նկարիչը․«Նկարիչը միշտ պետք է սիրահարված լինի, առանց դրա բարձր արվեստ չի ստեղծվի»,-նշում է Փարավոն Միրզոյանն ու հավելում՝ հոգսերի մեծ մասը կանանց ուսերին է, և տղամարդիկ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեն կանանց, սիրեն, հարգեն և գնահատեն։

«Հրաշալի գեղանկարիչ է՝ շատ խորը և հուզական։ Վարպետորեն է մոտենում նույնիսկ ամենահամարձակ թեմաներին, որոնցում չկա գռեհիկություն, կա միայն բարձր արվեստ։ Երկար ստեղծագործեք, Ձեր բարձր արվեստի կարիքն ունենք»,-նշեց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ Նա հպարտությամբ է նշում՝ Փարավոն Միրզոյանի սանն է եղել և կարևորում, որ վարպետը մինչ օրս սովորեցնում է երիտասարդ ստեղծագործողներին։

Փարավոն Միրզոյանը մշտապես ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է։ Թեև իրականության մեջ կատարվող երևույթներն արտացոլվում են նրա ստեղծագործություններում, սակայն ստեղծագործելն օգնում է հաղթահարել համատարած դեպրեսիան ու ստեղծել բարձր արվեստ։

«Ո՞ր արվեստագետն է ինքն իրենից գոհ․ամեն ինչ դեռ առջևում է»,-նշում է անվանի նկարիչն ու վստահեցնում՝ հաջորդ ցուցադրությանը կներկայացնի առաջիկա տասը տարիների աշխատանքները:

Հավելենք, որ Հայաստանի ժողովրական նկարիչ Փարավոն Միրզոյանի «Հոբելյանական» խորագրով ցուցադրությունն Ազգային պատկերասրահում բաց կլինի մինչև ապրիլի 10-ը։ 


 

  • Լրահոս
  • Close
Գրքի Շնորհանդես Եւ Ֆիլմի Դիտում՝ Թեքեյան Միության Նախաձեռնությամբ

31-05-2023 | 14:09

Գրքի շնորհանդես և ֆիլմի դիտում՝ Թեքեյան միության նախաձեռնությամբ
«Թեքեյան» Կենտրոնում Տեղի Ունեցավ «Հայկաշեն Եւ Մարի Ուզունյան» Նոր Գրադարանի Բացման Հանդիսավոր Արարողությունը

06-05-2023 | 00:30

«Թեքեյան» կենտրոնում տեղի ունեցավ «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» նոր գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը
Մտաւորական, Կուսակցական Ղեկավար Ընկեր Երուանդ Ազատեանի Ազգային Յուղարկաւորութիւնը Եւ Թաղումը Կատարուեցաւ Արժանավայել Շուքով

30-04-2023 | 15:01

ՄՏԱՒՈՐԱԿԱՆ, ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԸՆԿԵՐ ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԹԱՂՈՒՄԸ ԿԱՏԱՐՈՒԵՑԱՒ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ՇՈՒՔՈՎ
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի Հանդիսապետությամբ Սուրբ Գայանե Եկեղեցում Երվանդ Ազատյանի Համար Կատարվեց Հոգեհանգստյան Կարգ

24-04-2023 | 11:31

Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե եկեղեցում Երվանդ Ազատյանի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ
Բատիկ Աշխատանքների Ցուցադրություն՝ «Մետաքսե Գարուն» (Տեսանյութ)

06-04-2023 | 14:30

Բատիկ աշխատանքների ցուցադրություն՝ «Մետաքսե գարուն» (տեսանյութ)
Ucla Hosts First-Ever Conference Pertaining To Armenian Genocide Restitution Following Us Genocide Recognition

02-04-2023 | 20:59

UCLA Hosts First-Ever Conference Pertaining to Armenian Genocide Restitution Following US Genocide Recognition
«Յաւերժացում»

30-03-2023 | 19:48

«Յաւերժացում»
Հթմմ Ցավակցությունը՝ Երվանդ Ազատյանի Մահվան Առթիվ

28-03-2023 | 13:37

ՀԹՄՄ ցավակցությունը՝ Երվանդ Ազատյանի մահվան առթիվ
Կյանքին Հրաժեշտ Տվեց Հայկական Աշխարհի Ազդեցիկ Դեմքերից Մեկը՝ Երվանդ Ազատյանը

26-03-2023 | 21:14

Կյանքին հրաժեշտ տվեց հայկական աշխարհի ազդեցիկ դեմքերից մեկը՝ Երվանդ Ազատյանը
Մահացել Է Ամն-Ի Եւ Կանադայի Թմմ Կենտրոնական Վարչության Ատենապետ Երվանդ Ազատյանը

26-03-2023 | 19:03

Մահացել է ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանը
Ապաքինման Մաղթանք

25-03-2023 | 20:33

Ապաքինման մաղթանք
There Could Have Been A Calouste Gulbenkian Museum In Washington, D.C.: Video Report

22-03-2023 | 10:24

There Could Have Been a Calouste Gulbenkian Museum in Washington, D.C.: Video Report
«Սփյուռքը Հայրենիքից Է Սնվում, Եթե  Ավիշը Չկա, Սփյուռքից Միայն Անունը Կմնա». Արամ Արքուն

21-03-2023 | 14:31

«Սփյուռքը Հայրենիքից է սնվում, եթե ավիշը չկա, Սփյուռքից միայն անունը կմնա». ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆ
Պահպանել, Պահել, Մշակել Եւ Նոր Ծիլեր Աճեցնել Ազգային Ինքնութիւն Սնուցանելով Համայնքին Զաւակներուն. Պուէնոս Այրէսի Թէքէեան Կեդրոնը Բացաւ Իր Դռները

18-03-2023 | 12:14

Պահպանել, Պահել, Մշակել և Նոր Ծիլեր Աճեցնել Ազգային Ինքնութիւն Սնուցանելով Համայնքին Զաւակներուն. Պուէնոս Այրէսի Թէքէեան Կեդրոնը Բացաւ Իր Դռները
Հոբելյանական Ցուցադրություն Ազգային Պատկերասրահում

17-03-2023 | 11:38

Հոբելյանական ցուցադրություն Ազգային պատկերասրահում

Նմանատիպ լուրեր

Գրքի շնորհանդես և ֆիլմի դիտում՝ Թեքեյան միության նախաձեռնությամբ

Մշակութային լուրեր

Calendar31-05-2023

«Թեքեյան» կենտրոնում տեղի ունեցավ «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» նոր գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը

Լուրեր

Calendar06-05-2023

ՄՏԱՒՈՐԱԿԱՆ, ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԸՆԿԵՐ ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԹԱՂՈՒՄԸ ԿԱՏԱՐՈՒԵՑԱՒ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ՇՈՒՔՈՎ

Լուրեր

Calendar30-04-2023

Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե եկեղեցում Երվանդ Ազատյանի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ

Լուրեր

Calendar24-04-2023

Բատիկ աշխատանքների ցուցադրություն՝ «Մետաքսե գարուն» (տեսանյութ)

Լուրեր

Calendar06-04-2023

UCLA Hosts First-Ever Conference Pertaining to Armenian Genocide Restitution Following US Genocide Recognition

Լուրեր

Calendar02-04-2023

«Յաւերժացում»

Լուրեր

Calendar30-03-2023

ՀԹՄՄ ցավակցությունը՝ Երվանդ Ազատյանի մահվան առթիվ

Մշակութային լուրեր

Calendar28-03-2023