25-01-2025 | 12:24
Վեհափա՛ռ Տեր, Ի խորոց սրտի՝ շնորհավորում ենք Աստվածորդու հրաշափառ Հարության տոնի առիթով՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Մայր եկեղեցին բոլոր ժամանակներում իր սրբազան առաքելությամբ ուղղորդել է բոլորիս՝ մեկտեղելու ջանքերը, գործելու առավել մեծ նվիրումով՝ ի նպաստ Հայրենիքի և հայ ժողովրդի բարօրության։ Այսօր, երբ հայ ժողովուրդը շրջապատված է բազմազան տագնապներով, առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել համախմբված, առաջնորդվել հավատով ու վաղվա օրվա հանդեպ հույսով։ Մաղթում ենք, որ Սուրբ Զատիկի խորին խորհուրդը՝ Փրկչի Հարության հուսաբեր ավետիսը ամրապնդի հայ ժողովրդի հավատը, ուղղորդի մեզ հոգևոր միասնության։ Թող Քրիստոսի հրաշափառ հարության երջանկաբեր ավետիսը Ձեզ և հավատավոր մեր հայրենակիցներին պարգևի արևշատություն և լավատեսություն, որ կարողանանք միասնական ոգով, վերանորոգ հավատքով ու կամքով մի նոր էջ բացել Հայաստանի պատմության մեջ։
Ի դիմաց՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ աջոյն՝
ՆԱԽԱԳԱՀ` ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ