
07-02-2025 | 12:13
ԱՄՆ-ի կողմից հաստատված ռազմական փաթեթի շրջանակներում օգնությունն արդեն սկսել է հասնել Ուկրաինա. Կիևում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Թե կոնկրետ ինչ է ստացվել, Զելենսկին չի ասել։
«Բայց, ցավոք սրտի, այն ամենը, ինչ կարող է ապահովել մեր բանակը և համապատասխան թվով բրիգադներ, բավարար չէ»,- ընդգծել է Զելենսկին։
Նա խոսել է անվտանգության պայմանագրերի ստորագրման կարեւորության մասին՝ հավելելով, որ անվտանգության փաստաթղթերն իսկապես իրենց շատ են օգնում։