CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ49

ԱՆ-ն՝ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի մասին

ԱՆ-ն՝ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի մասին

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում.

Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։

Պատասխան – Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ կարող ենք նշել, որ այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։ Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։

Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։

Պատասխան – ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն:

Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։

Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել

Պատասխան – ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականցվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։

Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը:

Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հետևաբար իրականացվող գործընթացը ամբողջությամբ իրավաչափ է և ներկայումս առկա չէ միջազգային պայմանագրի կնքման և վավերացման պարտադիր պահանջ:

Թեզ 4. Առանց քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է

Պատասխան – Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն:

Թեզ 5. Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու

Պատաստխան – Հարկ է նկատել, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023թ. թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Միաժամանակ, համաձայն հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումը ենթադրելու է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցմանն ուղղված գործընթաց, այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի վրա:

Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և Վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից:

Վերոհիշյալ աշխատակարգով սահմանված կարգի պահպանմամբ Հանձնաժողովների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի նախնական համաձայնեցման, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելու վերաբերյալ:

Փորձագետներին և գործընթացով հետաքրքրված այլ անձանց հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և կեղծ տեղեկություններ տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Լրահոս
  • Close
Չաբահար Նավահանգստից Օգտվելու Հարցում Հնդկաստանը Սպասում Է Հայկական Կողմի Հստակ Առաջարկներին․ Դեսպան

17-05-2024 | 20:31

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան
Հայաստանի Ժուռնալիստների Միության Ահազանգն Իրավապահներին, Միջազգային Կառույցներին, Կոչը՝ Լրագրողներին

17-05-2024 | 15:08

Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին
Կանադահայոց Թեմը Հաղորդագրություն Է Տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում Պաշտոնավարելու Տարիների Վերաբերյալ

17-05-2024 | 13:04

Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
Թող Իրենց Հունաստանները Ցույց Տան, Որ Մեր Հաշվին, Իրենց Բառերով Ասած, Տժժում Են. Սրբազանն՝ Իր Լուսանկարը Տարածողներին

17-05-2024 | 12:49

Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են. Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
Հռոմի Պապը Մտադիր Է Այցելել Թուրքիա՝ Նշելու Նիկեայի Առաջին Տիեզերական Ժողովի 1700-Ամյակը

17-05-2024 | 12:33

Հռոմի Պապը մտադիր է այցելել Թուրքիա՝ նշելու Նիկեայի Առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը
Ռուբեն Վարդանյանի Ընտանիքը Կոչ Է Անում Միջազգային Հանրությանը՝ Պահանջել Վարդանյանի Եւ Մյուս 22 Հայ Բանտարկյալների Անվերապահ Ազատ Արձակումը

17-05-2024 | 12:22

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Հայ Շախմատիստները Ոչ-Ոքի Են Գրանցել Շարժայի Միջազգային Մրցաշարի 3-Րդ Տուրում

17-05-2024 | 11:12

Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում
«Ռսի Շպիոն (Ստրուկ)» Թեման Մաշվում Է

17-05-2024 | 10:57

«Ռսի շպիոն (ստրուկ)» թեման մաշվում է
Լեհաստանում Հայտնաբերվել Է 18-Րդ Դարի Տխրահռչակ Խարդախի Գանձը

17-05-2024 | 09:57

Լեհաստանում հայտնաբերվել է 18-րդ դարի տխրահռչակ խարդախի գանձը
Ավստրալիայի Թանգարաններից Մեկում Վնասել Են 100-Ամյա Չինական Ծիսական Վիշապը

17-05-2024 | 09:35

Ավստրալիայի թանգարաններից մեկում վնասել են 100-ամյա չինական ծիսական վիշապը
Հայտնաբերել Են Կերպարվեստի Հնագույն Նմուշներից Մեկը

17-05-2024 | 09:32

Հայտնաբերել են կերպարվեստի հնագույն նմուշներից մեկը
Դիվանագետների Համահայկական Խորհրդի Հայտարարությունը

16-05-2024 | 19:11

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Կիրանցում Լարված Իրավիճակ Է

16-05-2024 | 15:23

Կիրանցում լարված իրավիճակ է
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին

Նմանատիպ լուրեր

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Միջազգային լուրեր

Calendar17-05-2024

Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին

Լուրեր

Calendar17-05-2024

Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ

Լուրեր

Calendar17-05-2024

Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են. Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին

Լուրեր

Calendar17-05-2024

Հռոմի Պապը մտադիր է այցելել Թուրքիա՝ նշելու Նիկեայի Առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը

Միջազգային լուրեր

Calendar17-05-2024

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը

Լուրեր

Calendar17-05-2024

Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում

Լուրեր

Calendar17-05-2024

«Ռսի շպիոն (ստրուկ)» թեման մաշվում է

Լուրեր

Calendar17-05-2024