CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ62

«Իմ որդին գնում է պատերազմ». պատմություն չավարտված պատերազմի մասին

«Իմ որդին գնում է պատերազմ». պատմություն չավարտված պատերազմի մասին

Արյան մի մեծ կաթիլ ծնար ընկավ գետնին և առատորեն լվաց այս զզվելի ու լուռ աշխարհը. Ռուբեն Գրիգորյանի «Իմ որդին գնում է պատերազմ» գրքից է։ 
Հեղինակն ավելի շատ հայտնի է գործարար աշխարհում, բայց արցախյան պատերազմից, մեր համազգային ողբերգություններից, հայրենքի կորստից մի մեծ ցավ  բույն է  դրել նրա հոգում ու ստիպել գրիչը ձեռքը վերցնել։ Ռուբեն Գրիգորյանի «Իմ որդին գնում է  պատերազմ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը «Թեքեյան» կենտրոնի գրադարանում էր՝ գրականագետների, մտավորականների մասնկացությամբ։


 «Իմ որդին գնում է  պատերազմ» գիրքը անվանի գործարար, բարերար, հրապարակախոս Ռուբեն Գրիգորյանը գրել է 2021 թվականին։  Գրել է ռուսերեն, հետո այն թարգմանվել է անգլերեն և հայերեն։ Գրքի հիման վրա հեղինակը ֆիլմի սցենար է գրել, որն ամբողջովին նրա հոգեկան տառապանքների, ընդվզման, հպարտության ու հիասթափությունների լաբիրիթոս է հիշեցնում։  Ծանր, շատ ծանր է տեսնել, թե ինչպես է պատերազմը լափում ազգի երիտասարդ գենը, լավագույններին։


Ռուբեն Գրիգորյանն իր գործունեությամբ շատ մոտ է կանգնած Արցախին։ Նա ձեռք է մեկնել ոչ միայն պատերազմի օրերին, այլև դրանից առաջ. Արցախում զինվորականների համար շենքեր է կառուցել, 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ քանակությանմբ զենք է գնել մեր բանակի համար։


Թե՛ խաղաղ օրերին, թե՛ հատկապես պատերազմի ու արհավիրքի ժամանակ Ռուբեն Գրիգորյանի՝ Հայրենիքը պաշտպանելու  կերպը, սկզբունքները դրսևորվել են նաև Հայրենիքի կորստյան, մեր պարտությունների պատճառներն իրատեսորեն վերլուծելու, արդարամտորեն մեր ներսը նայելու, մեզ քննադատելու և մեր թերությունները վեր հանելու փիլիսոփայության մեջ։


 «Իմ որդին գնում է  պատերազմ» գրքի ու անիմացիոն ֆիլմի հեղինակ Ռուբեն Գրիգորյանը հակված չէ մեզ անհարկի ֆետիշացնելուն, ընդհակառակը՝ առաջարկում է մեր արածն ու չարածը կշեռքի նժարներին դնելու, ինքներս մեզ հետ անկեղծ լինելու սկզբունքը։ Ի վերջո, մենք գործով ապացուցե՞լ ենք, որ սիրում ենք մեր Հայրենիքը,  պատրաստ ենք պայքարել նրա համար, թե մեր չարածների համար պատասխան են տվել մեր որդիները՝ իրենց կյանքով։ Հայրը որդու հետ պատերազմ է գնացել, նա առանց որդու է վերադարձել տուն։


Գիրքը պատմություն է պատերազմի մասին, որդեկորույս ծնողների մասին, որդիների կորստյան մասին։ Գրքում որդին հավաքական կերպար է, նա բոլորիս որդին է, մեր ազգի, մեր Հայրենքի որդին է, որը սեփական կյանքով է հատուցում Հայրենիքի գինը, այն Հայրենիքի, որն անգամ մեր որդիների կյանքի գնով չփրկվեց։
 «Իմ որդին գնում է պատերազմ» գրքում բոլորս կանք, ավելի ճիշտ նրանք, որոնց համար պատերազմը դեռ չի ավարտվել, ովքեր դեռ կռիվ են տալիս աշխարհի ու իրենք իրենց հետ, ովքեր արժանապտվությունը, պատվով ապրելը, Հայրենիքը պաշտպանելը վեր են դասում սեփական կյանքից ու անգամ... որդու կյանքից։ 
 

  • Լրահոս
  • Close
Օ’Բրայենը Գովել Է Փաշինյանին

28-11-2023 | 18:11

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին
Հայտնի Է, Թե Ինչու Են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ամն Դեսպանները Կանչվել Ադրբեջանի Ագն

28-11-2023 | 18:10

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ
Խավիեր Միլեյը Պատրաստվում Է Հուդայականություն Ընդունել

28-11-2023 | 17:12

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել
Պատրաստ Ենք Անկլավները Վերադարձնել Ադրբեջանին

28-11-2023 | 16:21

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին
«Բարի Լույս» Հաղորդման Անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի Ցուցադրությանը (Տեսանյութ)

28-11-2023 | 15:14

«Բարի լույս» հաղորդման անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի ցուցադրությանը (տեսանյութ)
Новая Ставка Пашиняна

28-11-2023 | 14:12

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА
Կխմկ-Ն Այցելել Է Ադրբեջանում Ապօրինի Պահվող Հայերին

28-11-2023 | 13:00

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին
Ալիևը Թույլ Է Տվել, Որ Ջեյմս Օ՛Բրայենը Դեկտեմբերին Այցելի Ադրբեջան

28-11-2023 | 11:58

Ալիևը թույլ է տվել, որ Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան
Ռաիսին Ու Էրդողանն Այսօր Կհանդիպեն

28-11-2023 | 11:44

Ռաիսին ու Էրդողանն այսօր կհանդիպեն
Մայր Աթոռի «Վաչե Եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի Տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հանձնեց Պատմական Գիտությունների Թեկնածուի Կոչման Վկայագիրը

28-11-2023 | 11:23

Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց պատմական գիտությունների թեկնածուի կոչման վկայագիրը
Բլինքենը Զանգել Է Փաշինյանին Ու Ալիևին

28-11-2023 | 10:46

Բլինքենը զանգել է Փաշինյանին ու Ալիևին
Հաջորդ Հանդիպումը՝ Վրաստանում

27-11-2023 | 22:16

Հաջորդ հանդիպումը՝ Վրաստանում
Թուրքական Համաժամանակյա Դասեր՝ Հայաստանին

27-11-2023 | 20:12

Թուրքական համաժամանակյա դասեր՝ Հայաստանին
Գազայում Հրադադարը Կերկարացվի

27-11-2023 | 19:51

Գազայում հրադադարը կերկարացվի
Ամն Պետդեպը Չի Մեկնաբանել Լավրովի Եւ Բլինկենի Միջև Հնարավոր Շփումը

27-11-2023 | 19:20

ԱՄՆ պետդեպը չի մեկնաբանել Լավրովի և Բլինկենի միջև հնարավոր շփումը

Նմանատիպ լուրեր

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին

Պաշտոնական լուրեր

Calendar28-11-2023

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել

Միջազգային լուրեր

Calendar28-11-2023

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023