06-12-2024 | 21:25
Իրանը Իսրայելին խոստացել է հարձակում իրականացնել, որը կլինի անհապաղ և կկրկնապատիկ ուժով, եթե շաբաթ օրը սկսված հարձակմանը Իսրայելի պատասխանի, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Իրանի և Դիմադրության ճակատի պատժիչ գործողության ավարտից հետո, որը, իհարկե, դեռ շարունակվում է, եթե Իսրայելը պատասխանի, միանշանակ հաջորդ պատիժը կլինի անհապաղ և կունենա կրկնակի ուժ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։