![Եմ-Ին Անդամակցելու Գործընթացը Սկսելու Մասին Օրինագիծը Հաստատվեց. Այն Կներառվի Աժ Քառօրյայի Օրակարգում](/media/898a652cf066741dbb2f897a3cc3d64e_M.jpg)
24-01-2025 | 21:29
Լեհաստանի իրավապահ մարմինները Ուկրաինայի դատախազության և Անվտանգության ծառայության հետ համատեղ ձերբակալել են Լեհաստանի քաղաքացի Պավել Կ.-ին: Վերջինիս կասկածում են Ուկրաինայի նախագահհ Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ ծրագրելու գործում ռուսական հետախուզության հետ համագործակցելու մեջ։ Դրա մասին հայտնել է Լեհաստանի ազգային դատախազությունը։
Հետաքննությունը պարզել է, որ Պավել Կ.-ն կապ է հաստատել Ուկրաինայի պատերազմին մասնակցած ՌԴ քաղաքացիների հետ և նրանց հանձնարարությամբ Ժեշուվ-Յասենկա օդանավակայանի անվտանգության վերաբերյալ տեղեկություն հավաքել և փոխանցել ՌԴ ռազմական հետախուզությանը։ «Դա, ի թիվս այլևայլի, պետք է ՌԴ հատուկ ծառայություններին օգներ մահափորձ ծրագրել օտար պետության ղեկավարի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ»,- ասված է դատախազության հայտարարության մեջ։
Կասկածյալին Լեհաստանում ձերբակալել են նախօրեին՝ ապրիլի 17-ին։ Տղամարդուն առաջադրվել է օտարերկրյա հետախուզության շահերի օգտին գործելու մասին պատրաստակամություն հայտնելու մեղադրանք, որը նրան սպառնում է առավելագույնը ութ տարվա ազատազրկամբ: