04-12-2024 | 21:56
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը, մեկնաբանելով ռուսական խաղաղապահ զորակազմի վաղաժամկետ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, նշել է, թե դա վկայում է Ռուսաստանի՝ անհուսալի դաշնակից լինելու մասին։
Պատելը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը չի եղել եռակողմ համաձայնագրի կողմ, ըստ որի Լեռնային Ղարաբաղում մարտերն ավարտվել են 2020 թվականին, և ռուսական զորքերը մտցվել են տարածաշրջան։
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ը ոչ մի փաստ չի տեսել, որը ցույց կտար, թե ռուս զինվորականները ավանդ են ներդրել հարավկովկասյան տարածաշրջանն ավելի խաղաղ և կայուն դարձնելու համար: Նա հավելել է, որ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները դրա վկայությունն են:
Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու ջանքերին և պատրաստ է նպաստելու այդ գործընթացի առաջմղմանը: