25-01-2025 | 12:24
Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև. հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակում փոխգործակցությունը։