
24-04-2025 | 21:13
ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին. «X» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, որը հիմնված է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա` որպես երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման հիմնական սկզբունք»,- ընդգծել է Կոլոմինան։