
14-03-2025 | 20:55
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Հայաստանի և Վրաստանի միջև միջկառավարական նիստին.
Այսօր մեր երկրների միջև հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ և հաջողություններ արձանագրել ամենատարբեր ոլորտներում, իսկ միջկառավարական հանձնաժողովի նիստերի նախագահումը երկու երկրների վարչապետների մակարդակով խոսում է երկկողմ հարաբերությունների արժևորման մասին:
Մեր երկրների տնտեսական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք բացահայտմանն ու կյանքի կոչմանը: Այս առումով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն իր կարևոր տեղն ունի կողմերի միջև տնտեսական կապերը խորացնելու և ամրապնդելու գործում։
Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը բավականին հագեցած է և ներառում է երկկողմ գործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են` տրանսպորտը, կապը, էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունն ու գիտությունը, մշակույթը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն: Կարևորում եմ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կյանքի կոչումը, որը մեր երկրների հարաբերություններին կհաղորդի նոր որակ և բովանդակություն: