CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ24

Նիւ Եորքի ԹՄՄ «Մհեր Մկրտչեան» թատերախումբին 25-ամեակը՝ Շէյքսփիրով

Նիւ Եորքի ԹՄՄ «Մհեր Մկրտչեան» թատերախումբին 25-ամեակը՝ Շէյքսփիրով

Թէքէեան Մշակութային Միութեան «Մհեր Մկրտչեան» թատերախումբի հիմնադրութեան 25-րդ տարեդարձին առթիւ թատերական վարչութիւնը բարձրորակ ներկայացում մը հրամցուց նիւեորքահայ հասարակութեան: Արդարեւ, Նոյեմբեր 4-ին թատերախումբը ներկայացաւ Ուիլիըմ Շէյքսփիրի հանրայայտ «Բազում աղմուկ վասն ոչինչի» թատերախաղով, Պրոտուէյի (Նիւ Եորք) Symphony Space թատերասրահին մէջ: Բեմադրութեան համար Երեւանէն հրաւիրուած էր տաղանդաւոր եւ քաջածանօթ բեմադրիչ Ժիրայր Բաբազեանը:

Մօտ երեք ամիս հիւր բեմադրիչը յանապազօրեայ փորձերով Նիւ Ճըրզիի ԹՄՄ-ի կեդրոնին մէջ, 25 դերակատարներով պատրաստեց Շէյքսփիրի նշեալ թատերախաղը: Երջանկութիւնը այն եղաւ, որ փորձառու դերասաններուն կողքին բեմ ելան ամերիկածին երիտասարդ հայ տղաք ու աղջիկներ, որոնք յանգաւոր քերթուածներու երաժշտախառն տողերը կրցան յաջողութեամբ ներկայացնել թատերասէր ունկնդիրներուն: Գործը հայերէնի թարգմանուած է ատենին՝ Պէյրութի մեր մտաւորականներէն Վարուժան Պետիկեանը: Այդ գործը առաջին անգամ բեմ բարձրացած է Պէյրութի ՀԵԸի «Վահրամ Փափազեան» թատերախումբին կողմէ, բեմադրութեամբ Գրիգոր Սաթամեանի:

Գլխաւոր դերերով բեմ բարձրացան Յարութ Չաթմաճեանը (Տոն Փետրօ), Յարութ Պարսումեանը (Պենետիք), Դալար Զօքեան-Թոմլինսընը (Պէաթրիս),  Արմենակ Քրուշեանը (Գլոտիօ), Ռոյ Պահեանը (Լէոնարտօ), Թալին Պահեանը (Հիրօ), Թալին Գարակիւլեանը (Տոկպերի):  Յիշենք նաեւ այս ներկայացման թեքնիք աշխատակիցները. բեմավար`  Հրաչ Զօքեան, զգեստներ` Մարի Զօքեան եւ Վանիկ Ժանեան, բեմայարդար` Պօղոս Օրանճեան, լուսաւորում` Հայկ Կիւլեան, երաժշտութիւն` Յարութ Պարսումեան, թատերախաղի անգլերէնի թարգմանութիւն` Անի Չաթմաճեան, թարգմանութեան լուսարձակում` Էլիզապէթ Աքեան:

Ասիկա թատերախումբին 24-րդ բեմադրութիւնն էր, զոր նախորդեր էին մի քանի տասնեակ թատերախաղերով, բեմ բարձրացած զանազան ճաշակի բեմադրիչներով` Թամար Յովհաննէսեան, Պերճ Ֆազլեան, Գրիգոր Սաթամեան, Վարդան Գառնիկի, Ժիրայր Բաբազեան, Յարութ Չաթմաճեան եւ Գագիկ Կարապետեան: Թատերախումբը ունեցած է տարբեր քաղաքներու մէջ հիւրախաղեր, որոնց մէջ Պերճ Զէյթունցեանի «Ոտքի, Դատարանն է …» թատերախաղը՝ 10 անգամ:  Մկրտչեանականներ բեմ բարձրացած են նաեւ Երեւանի եւ Գիւմրիի մէջ՝ արժանանալով հայրենի խստապահանջ հանդիսատեսի եւ քննադատներու բարձր գնահատանքին:

Այս բազմածախս թատերական ներկայացման համար իրենց լիաբուռն նիւթական աջակցութիւնը բերին թատերախումբին երկարամեայ բարերարը` Քիւրտեան ընտանիքը, ինչպէս նաեւ` թատերախումբի բարեկամներ Էտուըրտ եւ Գարմէն Կիւլպէնկեանները, Հենրի Տինիճեանը, Տիկին Շողակ Յովհաննէսեանը եւ ուրիշ ազգայիններ:

Հակառակ տիրող քաղաքական անստոյգ պայմաններուն, Արցախեան ողբերգութեան, պաղեստինեան խնդրի արիւնալի զարգացումին, դարձեալ մեծ թիւով թատերասէրներ ներկայ էին ներկայացման: Անոնք, ինչպէս մի՛շտ, եկած էին քաջալերելու հայ թատրոնը եւ հայերէն լեզուով ներկայացուած մշակութային ձեռնարկը:  Խրախուսիչ էր նաեւ ներկաներուն մէջ տեսնել շրջանի մեր հոգեւորականները, ծանօթ մտաւորականներ եւ ազգային դէմքեր:

Շուտով կը ծրագրուի նոյն ներկայացումը բեմ հանել Նիւ Ճըրզիի եւ հայաշատ այլ քաղաքներու մէջ:

Վարձքը կատա՛ր բեմադրիչ Ժիրայր Բաբազեանին, ԹՄՄ-ի թատերական յանձնախումբի ժրաջան անդամներուն եւ անշուշտ՝ բեմ բարձրացած ու բեմին ետին աշխատող բոլոր մկրտչեանականներուն:

Յաջորդ օր երեկոյեան թատերախումբին անդամները հիւրամեծարուեցան Նիւ Եորքի «Գորնեթաս» հայկական ճաշարանը, որուն ներկայ էին Տէր եւ Տիկին Կիւլպէնկեանները եւ տաղանդաւոր դերասանուհի Նորա Արմանին: Թատերախումբի վարչութեան ատենապետը՝ Յարութ Չաթմաճեան, գնահատանքով վեր առաւ իւրաքանչիւրին բազմակողմանի տաղանդն ու մասնակցութիւնը այս ներկայացման մէջ: Խօսք առին նաեւ բեմադրիչ Ժիրայր Բաբազեանը եւ թատերախումբի հիմնադիր ատենապետ Յակոբ Վարդիվառեանը: Ընտանեկան զուարթ մթնոլորտով ներկաները խոստացան շարունակել իրենց առաքելութիւնը վասն հայ թատրոնի յարատեւման:

Յ.Վ.

  • Լրահոս
  • Close
Անահիտ Մանասյանը Եւ Վրաստանի Ժողովրդական Պաշտպանը Քննարկել Են Երկկողմ Համագործակցությանը Վերաբերելի Մի Շարք Հարցեր

02-12-2023 | 15:45

Անահիտ Մանասյանը և Վրաստանի Ժողովրդական պաշտպանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերելի մի շարք հարցեր
Ադրբեջանի Պաշտպանության Փոխնախարարն Այցելել Է Հայաստանի Հետ Սահմանին Մոտ Գտնվող Զորամասեր

02-12-2023 | 15:43

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նշվեց Հայոց Առաջին Լուսավորիչների Տոնը. Դուրս Բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

02-12-2023 | 15:42

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանի Եւ Եգիպտոսի Նախագահները Դուբայում Հանդիպում Են Ունեցել

02-12-2023 | 14:09

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Չիլիում 5,8 Մագնիտուդով Երկրաշարժ Է Տեղի Ունեցել

02-12-2023 | 14:09

Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանը Շնորհավորական Ուղերձներ Է Հղել Ամէ-Ի Նախագահին Եւ Փոխնախագահին

02-12-2023 | 11:02

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին
Թուրքիայի Հետ Սահմանի «Մարգարա» Անցակետը Պատրաստ Է Շահագործման. Հհ Ագն

02-12-2023 | 11:00

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Գրիգորի Խաչատուրովն Ազատ Կարձակվի

01-12-2023 | 21:12

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Ադրբեջանը Ծրագրում Է Հետագայում Վերացնել Հայերի Ներկայության Բոլոր Ֆիզիկական Նշանները Լեռնային Ղարաբաղում. Մակ-Ի Զեկուցող

01-12-2023 | 17:58

Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող
Ադրբեջանը Հրաժարվեց Մասնակցել Վերջին Շրջանի Բարձրաստիճան Հանդիպումներին, Որոնք Թույլ Կտային Քննարկումների Արդյունքում Գրանցել Որոշակի Առաջընթաց. Արարատ Միրզոյան

01-12-2023 | 17:56

Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց. Արարատ Միրզոյան
Մոսկվայում Հրդեհ Է Բռնկվել Ադրբեջանցի Գործարարներին Պատկանող Շուկայում

01-12-2023 | 15:09

Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում
Վահան Թեքեյանի Հոդվածները՝ Եռահատորյակում

01-12-2023 | 15:00

Վահան Թեքեյանի հոդվածները՝ եռահատորյակում
Պատանդների Ազատ Արձակման Շուրջ Բանակցությունները Շարունակվում Են

01-12-2023 | 12:33

Պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակվում են
Արմեն Գրիգորյանը Կմեկնի Վաշինգտոն

01-12-2023 | 12:17

Արմեն Գրիգորյանը կմեկնի Վաշինգտոն
Իսրայելը Վերսկսել Է Պատերազմը

01-12-2023 | 12:08

Իսրայելը վերսկսել է պատերազմը

Նմանատիպ լուրեր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել

Պաշտոնական լուրեր

Calendar02-12-2023

Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին

Պաշտոնական լուրեր

Calendar02-12-2023

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի

Լուրեր

Calendar01-12-2023