03-11-2024 | 20:15
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հայտնել է «Օսկարի» նոր դափնեկիրների անունները։ Նշենք, որ «Օսկար»-ի հանձնման արարողությունը ԱՄՆ-ում անցկացվել է 96-րդ անգամ։
Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Օպենհայմեր» դրաման։ Լավագույն է ճանաչվել նաև նաև ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը։ Ֆիլմը ստացել է յոթ «Օսկար»՝ առաջադրված 13 անվանակարգում:
Միջուկային զենքի մշակման առաջին փուլերը գլխավորած ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Օպենհայմերի կյանքի պատմությունը ներկայացնող ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորած 47-ամյա Քիլիան Մերֆին իր կերպարին արտաքնապես հնարավորինս շատ նմանվելու համար «օրական մեկ նուշ» է կերել:
47-ամյա Մերֆին ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» ֆիլմում մարմնավորել է «ատոմային ռումբի հորը»՝ ֆիզիկոս Ռոբերտ Օպենհայմերին, որն իրական կյանքում բավականին նիհար է եղել:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Էմմա Սթոունը («Խեղճուկրակները»), իսկ «Լավագույն դերասանը» այս տարի Քիլիան Մերֆին է («Օփենհայմեր»):
Մյուս անվանակարգերում հաղթել են՝
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» – Ռոբերտ Դաունի կրտսեր («Օփենհայմեր»),
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» – «Հետաքրքրությունների գոտի»,
«Լավագույն օրիգինալ սցենար» – «Անկման անատոմիա»,
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» – Դավան Ջոյ Ռենդոլֆ («Լքվածները»),
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» – «Տղան և թռչունը», «Լավագույն օպերատորական աշխատանք» – Հոյտե Վան Հոյտեմա («Օփենհայմեր»),
«Լավագույն մոնտաժ» – «Օփենհայմեր»,
«Լավագույն սաունդթրեք» – Լյուդվիգ Գորանսոն («Օփենհայմեր»),
«Լավագույն վավերագրական ֆիլմ» – «20 օր Մարիուպոլում»,
«Լավագույն երգ» – Ինչի՞ համար էի ստեղծված: («Բարբի»),
«Լավագույն երաժշտություն» – «Օփենհայմեր»,
«Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» – «Վերանորոգված վերջին խանութը»,
«Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ» – «Հենրի Շաքարի հրաշալի պատմությունը»: