18-09-2024 | 14:42
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի օդաչուները Ղրիմի Սակի ռազմական օդանավակայանում ոչնչացրել են ռուսական զորքերի հրամանատարական կետը. հայտնում է Украинская правда-ն։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հաստատել է հրթիռային հարձակումները Սակիի վրա և այնտեղ վերահսկիչ կետի ոչնչացումը։
«Սակիի օդանավակայան: Բոլոր թիրախները խոցված են: Ցավոք սրտի, մեր ռազմաօդային ուժերը Ղրիմում մնացել են առանց ևս մեկ կառավարման կենտրոնի:
Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր օդաչուներին հիանալի աշխատանքի համար»,- գրել է Օլեշչուկը։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հունվարի 6-ի գիշերը Ղրիմի վրայով ռուսական հակաօդային պաշտպանությունը 4 ավիացիոն կառավարվող հրթիռ է խոցել։