CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ349

Պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում. Արարատ Միրզոյան

Պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում. Արարատ Միրզոյան

Թուրքական TRT World-ին տված հարցազրույցում  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը:

Հարցին թե, ԵՄ-ն ընդլայնվում է, երբևէ մտածել է ԵՄ-ին անդամակցության մասին, արդյոք դա հնարավո՞ր է մոտ կամ հեռավոր ապագայում, կամ գուցե ՆԱՏՕ-ին անդամակցությունն է Հայաստանին հետաքրքրում՝ որպես դեպի Արևմուտք ձգտող արտաքին քաղաքականության մաս», ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է.

«Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և, ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել»,- նշել է նա։

Իսկ հարցին թե, ինչպես է գնահատում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ հարաբերությունների ներկա փուլը, և ինչպես են նրանք Հայստանին սատարում այս ճանապարհին», Միրզոյանը նշել է.

«Մենք ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ հետ փոխգործակցության նոր հնարավորութուններ։ ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ։ Նույնը կարող եմ ասել նաև Եվրոպական միության մասով. ԵՄ հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցև նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում։

Կցանկանայի նաև հավելել, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում. գիտեք, որ ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը։ Կարևոր է նաև նշել, որ առաքելության տեղակայումից ի վեր սահմանին լարվածությունը նվազել է, և մենք տեսնում ենք, որ առաքելությունը նպաստել է կայունությանը։ Այսպիսով, նոր ուղղություններ, նոր ոլորտներ ենք ընդգրկում մեր գործընկերության մեջ, և մենք դեռ գործընթացի կես ճանապարհին ենք»:

  • Լրահոս
  • Close
Արցախի Դրոշը Հիմա՝ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում

20-04-2025 | 13:18

ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ ՀԻՄԱ՝ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՃԱՐՈՒՄ
Ազգի Շահը Վեր Դասեք Անձնական Ու Խմբային Նկրտումներից, Պարտադրվող Հայրենավնաս Քայլերից. Գարեգին Բ-Ի Քարոզը

20-04-2025 | 13:13

Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Գարեգին Բ-ի քարոզը
Ամբողջ Քրիստոնյա Աշխարհն Այսօր Միասնաբար Նշում Է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության Տոնը

20-04-2025 | 13:08

Ամբողջ քրիստոնյա աշխարհն այսօր միասնաբար նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը
Անվտանգային Բարդ Կացությունն Առավել Ծանրանում Է Ներքին Պառակտումներով. Գարեգին Բ

20-04-2025 | 12:34

Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ
Կայացավ «Հայաստանի Պատմական Քարտեզագրության Ատլաս»-Ի Վերահրատարակության Շնորհանդեսը

19-04-2025 | 22:06

Կայացավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը
Տիրոջ Դագաղի Տաճարում Իջել Է Սրբագործ Կրակը

19-04-2025 | 19:19

Տիրոջ դագաղի տաճարում իջել է Սրբագործ կրակը
Ադրբեջանը Գոհ Է Հայաստանի Հետ Բանակցությունների Ձեւաչափից, Բայց Շարունակում Է Պահանջներ Ներկայացնել

19-04-2025 | 19:15

Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել
Էջմիածնում Ճրագալույցի Պատարագ Է Մատուցվում

19-04-2025 | 19:12

Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում
Ռուսաստանում Արձագանքել Են Մակ-Ում Հայաստանի Քվեարկությանը

19-04-2025 | 18:19

Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը
Արամ Ա Կաթողիկոսը Պատգամ Է Ուղղել Սուրբ Զատիկի Տոնի Կապակցությամբ

19-04-2025 | 13:41

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ
Ապհ Երկրների Բոլոր Ղեկավարները Մայիսի 9-Ին Կժամանեն Մոսկվա

19-04-2025 | 13:33

ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա
Ադրբեջանի Պն-Ն Ստում Է. Հայկական Կողմը Կրակ Չի Բացել

19-04-2025 | 11:31

Ադրբեջանի ՊՆ-ն ստում է. հայկական կողմը կրակ չի բացել
Պետական Ծրագիր Է Հարկավոր Հայկական Գորգերի Հանրահռչակման, Տարածման Համար. Դիանա Հովհաննիսյան

18-04-2025 | 13:46

Պետական ծրագիր է հարկավոր հայկական գորգերի հանրահռչակման, տարածման համար. Դիանա Հովհաննիսյան
Հայաստանից Ավելի Շատ Հեռանում Են, Քան Գալիս

18-04-2025 | 13:34

Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս
Թուրքիան Չի Կարող Լինել Հայ-Ադրբեջանական Կարգավորման Միջնորդ՝ Նույնիսկ Տարածք Տրամադրելու Առումով. «Հայաքվե»

18-04-2025 | 13:32

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե»

Նմանատիպ լուրեր