CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ180

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար․ շատ-շատերի, բայց ոչ մեզ․ Արայիկ Հարությունյան

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար․ շատ-շատերի, բայց ոչ մեզ․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

105 տարի է անցել այն օրից, երբ, շուրջ վեց դար մնալով առանց պետականության, հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետությունը, վերականգնեց սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ Մայիսյան փառավոր հաղթանակների արգասիքը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար: Շատ-շատերի, բայց ոչ մեզ համար:

Իր բազմադարյա պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը բազում անգամներ է հայտնվել անդունդի եզրին, կանգնել անելանելի թվացող փակուղու առջև, երբ փրկության նշույլ անգամ չէր ուրվագծվում: Սակայն, իր քաջազուն զավակների խիզախության ու սխրանքի, անձնուրացության ու իմաստնության շնորհիվ կարողացել է դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել բոլոր փորձություններն ու շարունակել կառուցել իր ապագան:

Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության ապագայի համար: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք ու փայփայենք այն և փոխանցենք հետագա սերունդներին։

Ուրեմն, եկեք անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զորացնենք այն, քանի դեռ կարող ենք, քանի դեռ չենք կորցրել մեր սուրբ նահատակներին արժանի լինելու, աշխարհի հնագույն քաղաքակրթությունը կերտողների ժառանգորդը լինելու հնարավորությունը։

Փա՜ռք հայոց պետականությունը կերտած քաջ հայորդիներին։

Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին»:

  • Լրահոս
  • Close
Ռուբեն Վարդանյանը Համաձայնել Է Դադարեցնել Հացադուլը

25-04-2024 | 20:44

Ռուբեն Վարդանյանը համաձայնել է դադարեցնել հացադուլը
Ռուսաստանն Արգելափակել Է Տիեզերքում Միջուկային Զենք Չտեղակայելու Վերաբերյալ Մակ-Ի Ախ Բանաձևը

25-04-2024 | 20:41

Ռուսաստանն արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը
Անհրաժեշտ Է Հասնել Նոյեմբերի 9-Ի Եռակողմ Պայմանավորվածությունների Իրականացմանը․ Ռդ Ագն-Ում Հարավային Կովկասում Ռդ Շահերի Առաջխաղացման Թեմայով Նիստ Է Անցկացվել

25-04-2024 | 17:43

Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել
Հնագետները Հայտնաբերել Են Ամն Առաջին Նախագահ Ջորջ Վաշինգտոնի Ալկոհոլի Պահոցը

25-04-2024 | 11:02

Հնագետները հայտնաբերել են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ալկոհոլի պահոցը
Արհեստական ​​Ինտելեկտը Օգնել Է Բացահայտել Ռաֆայելի Նկարի Առեղծվածը

25-04-2024 | 10:57

Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Մենք Սգում Ենք Նրանց, Ովքեր Սպանվեցին Հայոց Ցեղասպանության Ժամանակ․ Սամանթա Փաուեր

25-04-2024 | 10:53

Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Հայոց Ցեղասպանության Ժխտումը Հանգեցրել Են Աշխարհի Տարբեր Վայրերում Նոր Ոճրագործությունների. Շվեդիայում Հհ Դեսպան

25-04-2024 | 10:49

Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Կամակատարների Վայրենի Խանդավառությունը

25-04-2024 | 10:40

Կամակատարների վայրենի խանդավառությունը
Լեռնային Ղարաբաղում Էթնիկ Զտումը Դարձավ Հայոց Ցեղասպանության Շարունակությունը. The Boston Globe

25-04-2024 | 10:34

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
Մքդ Դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս Եկեղեցում Ցեղասպանությանը Նվիրված Հիշատակի Ելույթ Է Ունեցել

25-04-2024 | 10:33

ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
«Հիշում Ենք Եւ Պահանջում». Հայերեն Գրել Է Կանադայի Արտգործնախարարը

24-04-2024 | 22:27

«Հիշում ենք և պահանջում». հայերեն գրել է Կանադայի արտգործնախարարը
Միջուկային Զենքի Տեղակայման Գոտին Ընդլայնելու Մտադրություն Չունենք. Նատօ-Ի Ղեկավար

24-04-2024 | 19:27

Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
Սիրիայի Ժողովրդական Ժողովի Պատվիրակությունը Հարգանքի Տուրք Է Մատուցել Հայոց Ցեղասպանության Զոհերի Հիշատակին

24-04-2024 | 18:40

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինչ Պետք Է Անել, Որպեսզի «Ժողովրդավարությունը» Չքանդի Պետությունը

24-04-2024 | 17:48

Ինչ պետք է անել, որպեսզի «ժողովրդավարությունը» չքանդի պետությունը
Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների Ոգեկոչման Արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

24-04-2024 | 16:55

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նմանատիպ լուրեր

Ռուբեն Վարդանյանը համաձայնել է դադարեցնել հացադուլը

Լուրեր

Calendar25-04-2024

Ռուսաստանն արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը

Լուրեր

Calendar25-04-2024

Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել

Լուրեր

Calendar25-04-2024

Հնագետները հայտնաբերել են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ալկոհոլի պահոցը

Միջազգային լուրեր

Calendar25-04-2024

Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը

Միջազգային լուրեր

Calendar25-04-2024

Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Միջազգային լուրեր

Calendar25-04-2024

Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան

Լուրեր

Calendar25-04-2024

Կամակատարների վայրենի խանդավառությունը

Լուրեր

Calendar25-04-2024