09-09-2024 | 11:20
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍԻՐՎԱՐԴԸ ԴԱՐՁԱՎ ՍԻԼՎԱ
Ամիրյան փողոցը Երևանի կենտրոնում է, և այն ժամանակ էլ երեխաների համար դա բարեբախտություն էր, քանզի ոտքով հանգիստ շրջում էին թատրոնից կինո, կինոյից պատկերասրահ և հագեցնում իրենց առօրյան:
12-ամյա Սիրվարդը օրերից մի օր ընկերների հետ գնում է Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոն և դիտում «Սիլվա» օպերետը:
Գլխավոր հերոսուհու կերպարը այնքան խոր է տպավորվում նրա հոգում, որ տուն գալուց հետո հայտարարում է, թե իր անունն այդուհետ ոչ թե Սիրվարդ է, այլ Սիլվա:
Տնեցիները սկզբից այնքան էլ լուրջ չեն վերաբերվում աղջնակի հայտարարությանը, և հաջորդ օրը մորական Նոյեմզար տատը սովորականի պես ձայն է տալիս՝ Սիրվարդ, Սիրվա՜րդ…
Երբ կանչերը մնում են անպատասխան, խեղճ տատը վրդովվում է և Վանի բարբառով անիծում, իսկ թոռնուհին հանգիստ պատասխանում է.
-Երեկ ես չասացի՞, որ իմ անունը արդեն Սիլվա է: Սի՛լ-վա՛…
Նարա Գյագունցի էջից