10-09-2024 | 17:55
Ստամբուլի նահանգապետը երրորդ տարին անընդմեջ արգելել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում իրականացնել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ագոսը», Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման կազմակերպիչներն իրենց դժգոհությունն են հայտնել նահանգապետի որոշման հետ կապված եւ կոչ արել վերանայել այն։
Կազմակերպիչները շեշտել են, որ 2010-ից մինչեւ 2019-ը ամեն տարի Ստամբուլում կազմակերպել են հիշատակի միջոցառումներ, սակայն Կովիդի սահմանափակումներից հետո Ստամբուլի նահանգապետարանը արդեն երեք տարի անընդմեջ չի թույլատրում։