03-10-2024 | 18:54
Շվեդահայ ճանաչված կինովավերագրող, ավելի քան 3 տասնյակ ֆիլմերի հեղինակ Սյուզան Խարդալյանի նոր՝ «Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» ֆիլմի մեծ պրեմիերան տեղի կունենա ապրիլի 30-ին Լոնդոնի համալսարանում՝ «Genocidal Captivity» խորագրի ներքո, Լոնդոնի համալսարանի և Հոլոքոստի մասին տվյալների հավաքագրմամբ զբաղվող ամենամեծ արխիվի՝ Վիների գրադարանի (The Wiener Holocaust Library) նախաձեռնությամբ:
Մինչ այդ, ապրիլի 24-ին ֆիլմը կցուցադրվի Հայաստանում՝ «5-րդ ալիք» հեռուստատեսության եթերում:
Ֆիլմը եզդիների ցեղասպանության, արտաքսման, եզդի կանանց առևանգման, բռնաբարության մասին է, որն իրականացվել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից՝ Հյուսիսային Իրաքի գրավումից հետո։ Երեք եզդի կանանց՝ Ղասունի, Դալալի և Լամիայի ճակատագրերի միջոցով ռեժիսորը վեր է հանում մի ողջ ժողովրդի ողբերգություն:
Սյուզան Խարդալյանը 5 տարի հետևել է ԻՊ զինյալների գերությունից փրկված կանանց, որոնք նոր կյանք են սկսել Գերմանիայում: Ֆիլմում զուգահեռներ են կան եզդիների և Հայոց ցեղասպանությունների միջև: