08-12-2024 | 15:58
Դուշանբեի արվարձաններից մեկի ինը բնակիչ ձերբակալվել է մարտի 22-ին մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների հետ առնչություն ունենալու համար, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Տաջիկստանի հատուկ ծառայությունների աղբյուրը։
«Վախդատ թաղամասի ինը բնակիչ ձերբակալվել էմարտի 22-ին Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած անձանց հետ կապի համար», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ձերբակալվածները կասկածվում են նաև «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու համար։
Նշենք, որ ահաբեկչություն կատարած անձինք հավաքագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական թևի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով:
Ինչպես հայտնի է, մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, նաև նռնակներ նետել։
Տեղի են ունեցել պայթյուններ, բռնկվել է հրդեհ։ 7.300 տեղանոց համերգասրահը, վերին հարկն ամբողջությամբ այրվել է։
Ահաբեկչության զոհերի թիվը պաշտոնական տվյալներով 143 է։