CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ182

Տավուշում 7 հոգի է ձերբակալվել

Տավուշում 7 հոգի է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու հանգամանքները։ 

2024 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամների և մի խումբ այլ քաղաքացիների կողմից փակվել է միջպետական ավտոճանապարհը։ Այդ ընթացքում Այրում բնակավայրի բնակիչը  պահանջել է բացել ճանապարհը, որից հետո իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները, խոչընդոտելով տրանսպորտային միջոցների ընթացքին, չեն թույլատրել:

Հավաքված բազմության  կողմից իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ մարդկանց անդորրը խախտելով և հայհոյանքներով ուղեկցվող գործողությունների ընթացքում Ա․ Պ․-ն և դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ քաղաքացիներ ձեռքերով հարվածել և կոտրել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Առերևույթ խուլիգանական գործողությունները փորձել են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ անձինք դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և     5-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Նշված միջադեպից հետո ճանապարհը բացելուց հետո՝ ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ խուլիգանության մասնակիցներից մեկը՝ Մ․ Ա․-ն, «Վոդխոզ» կոչվող հատվածում վիճաբանության մեջ է մտել ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գ․ Դանիելյանի հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյելով, ճանապարհի վրա ձեռքով հարվածել է Գ․ Դանիելյանին և պատճառել մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ 2024թ․ ապրիլի 21-ին ՀՀ ՔԿ Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է նոր քրեական վարույթը, որը, քննությունը համատեղ իրականացնելու նպատակով միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։  Ձևավորվել է քննչական խումբ։

Ապրիլի 21-ին «Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպության 7 անդամներ հանցանք կատարած լինելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշումներով ձերբակալվել են:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված դեպքերի բոլոր էական հանգամանքները պարզելու, միջադեպերի կողմերի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։

  • Լրահոս
  • Close
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի  Աշխատակիցներն Այցելել Են Բաքվում Ապօրինաբար Պահվող Հայ Գերիներին. Apa

06-12-2024 | 21:25

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի  աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին. APA
Լուկաշենկոն Խնդրել Է «Օրեշնիկ» Տեղակայել Բելառուսի Տարածքում. Պուտինը Համաձայնել Է

06-12-2024 | 21:23

Լուկաշենկոն խնդրել է «Օրեշնիկ» տեղակայել Բելառուսի տարածքում. Պուտինը համաձայնել է
Բոլորը Վերջապես Համոզվեցին, Որ Վրացական Պետությունն Ուժեղ Է. Կոբախիձե

06-12-2024 | 21:21

Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե
Նատօ-Ի Նոր Գլխավոր Քարտուղարը Պետք Է Պատասխանատվություն Կրի Սպառնալիքների Համար, Որ Տարածել Է Աշխարհում

06-12-2024 | 15:32

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է պատասխանատվություն կրի սպառնալիքների համար, որ տարածել է աշխարհում
Վրաստանի Հաջորդ Նախագահին Ո՛Չ Ժողովուրդն Է Ընտրելու, Ո՛Չ Խորհրդարանը

06-12-2024 | 15:25

Վրաստանի հաջորդ նախագահին ո՛չ ժողովուրդն է ընտրելու, ո՛չ խորհրդարանը
Իրականության Զգացողությունը Կորցրած Երկիր Հայաստանս

06-12-2024 | 13:40

Իրականության զգացողությունը կորցրած երկիր Հայաստանս
Միրզոյանը Հայտարարել Է, Որ Քաղաքական Կամքի Պարագայում Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Պայմանագիրը Կարող Է Արագորեն Վերջնականացվել Եւ Ստորագրվել

06-12-2024 | 13:03

Միրզոյանը հայտարարել է, որ քաղաքական կամքի պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել
Մակրոնը Հայտարարել Է, Որ Կշարունակի Նախագահել Մինչև Իր Լիազորությունների Ավարտը

06-12-2024 | 13:01

Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի նախագահել մինչև իր լիազորությունների ավարտը
Վրաց Ժողովուրդը Դուրս Է Գալիս Փողոց՝ Պաշտպանելու Ժողովրդավարությունը Եւ Եվրոպական Արժեքները

06-12-2024 | 12:58

Վրաց ժողովուրդը դուրս է գալիս փողոց՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և եվրոպական արժեքները
Պատմական Փաստերի Խեղաթյուրումը Բաքվում Կայացած Հակահայկական Համաժողովում

05-12-2024 | 19:53

Պատմական փաստերի խեղաթյուրումը Բաքվում կայացած հակահայկական համաժողովում
Պուտինը Պատմել Է, Որ Դեռ Երկար Տարիներ Ինքն Է Կանխորոշելու Ռուսաստանի Ճակատագիրը

05-12-2024 | 19:49

Պուտինը պատմել է, որ դեռ երկար տարիներ ինքն է կանխորոշելու Ռուսաստանի ճակատագիրը
Հայկական Կողմը Համաձայնություն Տվել Է Արարատ Միրզոյանի Եւ Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի Միջնորդությամբ Հանդիպմանը. Ագն

05-12-2024 | 19:36

Հայկական կողմը համաձայնություն տվել է Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի միջնորդությամբ հանդիպմանը. ԱԳՆ
Արգիշտի Մեխակյանը Նշանակվեց Արմավիրի Մարզպետ

05-12-2024 | 14:06

Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
Բլինքենը Հայտարարում Է «Վրացական Երազանքի» Դեմ Լրացուցիչ Պատժամիջոցների Մասին

05-12-2024 | 12:38

Բլինքենը հայտարարում է «Վրացական երազանքի» դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին
Հայաստանը «Պետք» Է Բանակցություններ Սկսի «Արևմտյան Ադրբեջանական» Համայնքի Հետ. Ալիև

05-12-2024 | 12:36

Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ. Ալիև

Նմանատիպ լուրեր