17-01-2025 | 19:30
20 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմությունը։ Սակայն էրդողանականները չեն ընդունում իրենց պարտությունը և ամեն կերպ ուզում են ճնշել ընդդիմությանը։
Ընտրություններին երկրի արևելյան նահանգներում հաջորդել են բախումները, ցույցերը, անկարգությունները։
Թուրքական ԶԼՄ-ները բողոքի ակցիաների մասնակիցներին, ովքեր Վանում բողոքում են ընտրական հանձնաժողովի որոշման դեմ, հայտարարել են Քրդական Աշխատավորական կուսակցության համախոհներ (РПК Թուրքիան համարում է ահաբեկչական կառույց)։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Վանում քրդերը մարտեր են մղում տեղական ուժային կառույցների դեմ։ Իսկ Հաքքարիում անգամ սկսվել են զինված բախումներ տեղի բնակիչների և քրդական ուժերի միջև։
«Վանում սկսվել են բողոքի ակցիաներ։ Ընտրական հանձնաժողովը Քրդական Աշխատավորական կուսակցության հետ կապերի համար Վանի քաղաքապետ ընտրված Զեյդանին` պրոքրդական DEM կուսակցությունից, զրկել է վաստակած մանդատից, ինչի արդյունքում քաղաքապետի մանդատը անցել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին, որը ձայների թվով զբաղեցնում է 2-րդ տեղը։
Իսկ արդեն կեսգիշերին Վան է հասել թուրքական ժանդարմերիան։
Իրավիճալը Վանում օրվա ընթացքում ավելի է սրվել։ Թեև Էրդողանն ընդունել է, որ իշխանությունը ՏԻՄ ընտրություններում պարտվել է, բայց դա միայն քողարկված դավադրություն է։ էրդողանականները փորձում են խլել ՏԻՄ֊ում հաղթանսկ տարած քրդամետ ընդդիմադիր Աբդուլլահ Զեկդանից հաղթանակը։