03-10-2024 | 18:54
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում առաջադրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թեկնածությունը։ Դրա մասին հայտնել է Եվրոպական արտաքին կապերի ծառայությունը (EEAS):
Թեկնածուին նշանակելու որոշումն ուժի մեջ կմտնի Ուզբեկստանի պաշտոնական համաձայնությունը ստանալուց հետո։
Կլաարի թեկնածությունը ներառվել է Բորելի՝ երրորդ երկրներում ԵՄ դիվանագիտական առաքելությունների տարբեր բարձր պաշտոնների համար առաջարկած 44 անձանց ընդհանուր ցուցակում։