CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ556

ՀԹՄՄ ցավակցությունը` Սերգո Երիցյանի մահվան կապակցությամբ

ՀԹՄՄ ցավակցությունը` Սերգո Երիցյանի մահվան կապակցությամբ

Խոր վշտով տեղեկացանք Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի անժամանակ մահվան լուրը։

Սերգո Երիցյանը ծնվել է 1957 թվականին, 1975-1978 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1978-1981 թթ.` Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ապա` նույն մասնագիտության ասպիրանտուրայում։ 1981 թվականից Սերգո Երիցյանը դասավանդել է տարբեր բուհերում` Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, ԵՊՀ-ում, Մանկավարժական համալսարանում։

Բազմաթիվ գրքերի, մասնագիտական ձեռնարկների, գիտական հրապարակումների հեղինակ է։ Նրա գրականագիտական և լրագրողական ծանրակշիռ վաստակում առանձնանում են տասնյակ գիտական աշխատություններ` մենագրություններ, մասնագիտական բառարաններ, ձեռնարկներ, ինչպես նաև հեռուստահաղորդումներ, որոնք մինչ օրս հիշում են հեռուստադիտողների բազում սերունդներ։ Հարկ է առանձնակի կարևորել նրա մեծագույն ներդրումը հայ- չինական բարեկամական հարաբերությունների հաստատման գործում։ Ընդամենը վերջերս նրա խմբագրությամբ հրատարակվեց «Չինական գրականության անթալոգիա» գիրքը։

Չափազանց դժվար է սփոփանքի խոսքեր գտնել Սերգո Երիցյանի` մերօրյա լավագույն մտավորականներից մեկի կորուստը սփոփելու համար։ Սերգո Երիցյանը Հայաստանի մշակութային միության լավագույն բարեկամներից էր. Միության նախաձեռնությամբ բազմիցս կազմակերպվել է Սերգո Երիցյան մանկավարժի և գիտնականի մեծարժեք գրքերի շնորհանդեսները։

Նա իր ներկայությամբ մշտապես պատվում էր Միության միջոցառումները, նպաստում մշակութապահպան ծրագրերին։ Սերգո Երիցյանի բացակայությունը մեծ կորուստ է բոլորիս համար։ Ներկա և ապագա լրագրողները դեռ երկար ժամանակ կհետևեն երիցյանական մասնագիտական գրչին, իսկ նրա գրականագիտական և մասնագիտական ձեռնարկերը դեռ երկար ժամանակ պահանջված կլինեն ոլորտներն ուսումնասիրողների համար։ Այս դժվարին պահին սփոփանքի և վշտակցության խոսքեր ենք ուղղում Սերգո Երիցյանի հարազատներին, գործընկերներին։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչություն

Նախագահ` Ռուբեն Միրզախանյան

  • Լրահոս
  • Close
Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞Շը

06-05-2024 | 15:41

Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը
Уроки Армении Владимира Познера

25-04-2024 | 12:49

УРОКИ АРМЕНИИ ВЛАДИМИРА ПОЗНЕРА
«Վլադիմիր Պոզներ. Սիրտս Հայկական Կողմում Է». Գրքի Շնորհանդեսը «Թեքեյան» Կենտրոնում

20-04-2024 | 13:49

«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է». գրքի շնորհանդեսը «Թեքեյան» կենտրոնում
«Վլադիմիր Պոզներ․ Սիրտս Հայկական Կողմում Է» Գիրքը Շուտով Կհասնի Ընթերցողին (Տեսանյութ)

19-04-2024 | 12:51

«Վլադիմիր Պոզներ․ սիրտս հայկական կողմում է» գիրքը շուտով կհասնի ընթերցողին (տեսանյութ)
Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ «Թեքեյան» Կենտրոնում

05-04-2024 | 13:50

Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ «Թեքեյան» կենտրոնում
Հթմմ Շնորհավորանքը՝  Ն. Ս. Օ. Տ. Տ . Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսին

31-03-2024 | 11:12

ՀԹՄՄ շնորհավորանքը՝ Ն. Ս. Օ. Տ. Տ . ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ահազանգային Վիճակագրութիւն

25-03-2024 | 18:20

Ահազանգային Վիճակագրութիւն
Պատահական Բան Չկայ

20-03-2024 | 13:54

Պատահական Բան Չկայ
Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜Ւրբ Արուեստը

25-02-2024 | 21:01

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը
Լկտիութեան Նոր Մրցանիշ. Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին Տկարացնելու Միտող Նորելուկ Շարժումը Կը Կրէ Նոյն Այդ Եկեղեցիին Համար Զոհուած՝ «Վարդանանք» Անունը

24-02-2024 | 15:07

Լկտիութեան Նոր Մրցանիշ. Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին Տկարացնելու Միտող Նորելուկ Շարժումը Կը Կրէ Նոյն Այդ Եկեղեցիին Համար Զոհուած՝ «Վարդանանք» Անունը
Այն Ի՛Նչ, Որ Կը Պատահի Հայրենիքի Մէջ, Հայաստանի Հանրապետութեան Բնակիչներուն Միայն Վերաբերող Ներքին Հարց Մը Չէ. Այլ՝  Համահայկական Ողբերգութիւն

22-02-2024 | 12:13

Այն Ի՛նչ, որ Կը Պատահի Հայրենիքի Մէջ, Հայաստանի Հանրապետութեան Բնակիչներուն Միայն Վերաբերող Ներքին Հարց Մը Չէ. Այլ՝  Համահայկական Ողբերգութիւն
Համազգային Գործակցութեամբ՝ Ազգային Փրկութեան Ռազմավարութիւն Ստեղծելուհամազգային Գործակցութեամբ՝ Փոխարէն, Տխրահռչակ Ալեքսանդրապոլի Պայմանագի՞Ր Մըն Է Որ Կը Հետապնդեն

21-02-2024 | 22:36

Համազգային Գործակցութեամբ՝ Ազգային Փրկութեան Ռազմավարութիւն ՍտեղծելուՀամազգային Գործակցութեամբ՝ Փոխարէն, Տխրահռչակ Ալեքսանդրապոլի Պայմանագի՞ր Մըն Է Որ կը Հետապնդեն
Անժամանցելի Աւարայրը

10-02-2024 | 23:07

Անժամանցելի Աւարայրը

Նմանատիպ լուրեր

Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը

Լուրեր

Calendar06-05-2024

УРОКИ АРМЕНИИ ВЛАДИМИРА ПОЗНЕРА

Մշակութային լուրեր

Calendar25-04-2024

«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է». գրքի շնորհանդեսը «Թեքեյան» կենտրոնում

Լուրեր

Calendar20-04-2024

Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ «Թեքեյան» կենտրոնում

Լուրեր

Calendar05-04-2024

ՀԹՄՄ շնորհավորանքը՝  Ն. Ս. Օ. Տ. Տ . ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Լուրեր

Calendar31-03-2024

Ահազանգային Վիճակագրութիւն

Լուրեր

Calendar25-03-2024

Պատահական Բան Չկայ

Լուրեր

Calendar20-03-2024