1975 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։ Նույն թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների։
1975 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, 1995 թվականից՝ Գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր (ՌԴ)։
1976 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1977-1979 թթ. ԽՍՀՄ նկարիչների միության թոշակառու։
1989 թվականից ղեկավարում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցը։
1989-2002 թթ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ։
2002- 2015 թթ․ եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն։
2006 թվականից Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պիոտրովսկի ակադեմիայի անդամ
Փարավոն Միրզոյանի աշխատանքները գտնվում են ՀՀ, ՌԴ, Ուկրաինայի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սիրիայի, Իսպանիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում։ Արժանացել է մի շարք պարգևների։
2015 թվականին արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Պատարագ» գեղանկարի համար։