• Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ248

Ցուցադրություն՝ մրցույթից առաջ

Ցուցադրություն՝ մրցույթից առաջ

Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացվեց «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Կերպարվեստ» անվանակարգում ներկայացված աշխատանքների ցուցադրությունը։

Միջազգային մրցութին մասնակցելու հայտ էր ներկայացրել 25 հեղինակ, որոնց թվում էին ինչպես արվեստասերներին հայտնի, այնպես էլ կերպարվեստի ոլորտում սկսնակ անուններ։

ՀԹՄՄ կենտրոնական վարչության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ողջունեց ցուցադրության այցելուներին և շնորհավորեց մասնակիցներին։ Վերջինս վստահեցրեց, որ ամեն տարի նկատելի են որակական նոր մակարդակ ապահովող աշխատանքներ։ 

Ռուբեն Միրզախանյանը կարևորեց մրցույթին մասնակցությունը, որին մասնակցել և մրցանակների են արժանացել անվանի գեղանկարիչներ Էմիլ Գազազը, Վարուժան Վարդանյանը, Սարգիս Համալբաշյանը, Գևորգ Եղիազարյանը, Կարեն Աղամյանը, Միքայել Հարությունյանը և այլք։

«Կերպարվեստ» անվանակարգում հանձնաժողովը ղեկավարում է «Վահան Թեքեյան» մրցանակակիր Արա Հակոբյանը։ Նա բազմիցս եղել է ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում և մեծ պատիվ է համարում այս անվանակարգի նախագահը լինելու հանգամանքը։ Վերջինս հավելեց, որ հանձնաժողովը դժվարին խնդրի առջև է կանգնել, քանի որ ներկայացված են մոնումենտալ և լուրջ աշխատանքներ։ Մրցանակը մեկն է, լավագույն աշխատանքները՝ մի քանիսը։ Փորձառու արվեստագետների կողքին նորաթուխ ստեղծագործողների աշխատանքներ են, որոնք չեն զիջում իրենց գեղարվեստական արժեքով։

«Թվում է, թե 21-րդ դարում նախապատվությունը տրված է միայն նորարարություններին, համակարգչային դիզայնին կամ այլ մոտեցումներին, բայց այստեղ ներկայացված են պրոֆեսիոնալ մակարդակի աշխատանքներ։ Տեսնում ենք գրագիտություն՝ նորարական մոտեցումներով։ Սա խոսում է նրա մասին, որ հեղինակներն ամենայն լրջորեն են վերաբերում մրցույթին և ներկայացնում իրենց լավագույն ստեղծագործությունները»,-նշեց Արա Հակոբյանն ու հաջողություն մաղթեց մասնակիցներին։

ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Երվանդ Ազատյանը նույնպես շնորհավորեց ցուցադրության մասնակիցներին։ 

Նշենք, որ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն ամենամյա ձեռնարկ է, որին   մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Միջազգային մրցույթն անցկացվում է 27-րդ անգամ։ Այս տարի այն անցկացվում է 6 անվանակարգում՝ Գրականություն, Լրագրություն, Գեղարվեստական լուսանկարչություն, Կերպարվեստ, Հայագիտություն և Թատերական արվեստ։ Յուրաքանչյուր անվանակարգի համար մրցանակը 1500 ԱՄՆ դոլար է։

  • Լրահոս
  • Close
«Շառ Ազնավուր-100» Ոսկե Հուշամեդալներ Են Թողարկվել

20-05-2024 | 13:24

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել
Ողբերգական Լուր Հարևան Իրանից

20-05-2024 | 10:46

Ողբերգական լուր հարևան Իրանից
Մարսին Սպառնում Են Մոտ 2,5 Անգամ Ավելի Հավանական Վտանգավոր Աստղակերպեր, Քան Երկրին

20-05-2024 | 10:06

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին
Գիտնականները Քարտեզագրել Են Նեղոս Գետի Անհետացած Հատվածը

20-05-2024 | 09:38

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը
Իրանի Նախագահը Նախատեսում Էր Կիրակի Օրը Այցելել Հայաստան

20-05-2024 | 09:03

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան
Թեհրանում Չեն Բացառում, Որ Տեղի Ունեցածը Բաքվի Միջոցով Գործող Իսրայելի Ձեռքի Գործն Է

20-05-2024 | 09:01

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է
Իրանի Կարմիր Մահիկը Հայտարարել Է Հանրապետության Նախագահի Եւ Արտգործնախարարի Մահվան Մասին

20-05-2024 | 08:59

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
«Կարմիր Մահիկի» Ծանուցումները՝ Իրանի Նախագահի Ինքնաթիռի Որոնումներից

20-05-2024 | 00:41

«Կարմիր մահիկի» ծանուցումները՝ Իրանի նախագահի ինքնաթիռի որոնումներից
Թուրք Նախարարը Խոսել Է «Զանգեզուրի Միջանցքի» Բացման Ժամկետի Մասին

19-05-2024 | 19:35

Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետի մասին
Իրանի Նախագահ Էբրահիմ Ռայիսիին Տեղափոխող Ուղղաթիռը «Կոշտ Վայրէջք» Է Կատարել Ադրբեջանի Տարածքում

19-05-2024 | 18:34

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում
Գազայում Բռնությանը Վերջ Տալու Միակ Ճանապարհը Պաղեստինի Ստեղծումն Է. Մակ-Ի Գլխավոր Քարտուղար

19-05-2024 | 08:28

Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Օտարերկրյա Գործակալների Մասին Օրենքի Վրա Վրաստանի Նախագահի Վետոն Հետագա Մտորումների Տեղիք Է Տալիս. Միշել

19-05-2024 | 08:26

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել
Աշխաբադում Բացվել Է Սայաթ-Նովայի Արձանը

19-05-2024 | 08:24

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
Spacex Ընկերության Հրթիռի Բեկորն Ընկել Է Կանադացի Ֆերմերի Դաշտում

19-05-2024 | 08:19

SpaceX ընկերության հրթիռի բեկորն ընկել է կանադացի ֆերմերի դաշտում
Ծնողներն Ավելի Հաճախ Գերագնահատում Են Որդիների, Քան Թե Դուստրերի Մաթեմատիկական Ընդունակությունը

19-05-2024 | 08:17

Ծնողներն ավելի հաճախ գերագնահատում են որդիների, քան թե դուստրերի մաթեմատիկական ընդունակությունը

Նմանատիպ լուրեր

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել

Մշակութային լուրեր

Calendar20-05-2024

Ողբերգական լուր հարևան Իրանից

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024

«Կարմիր մահիկի» ծանուցումները՝ Իրանի նախագահի ինքնաթիռի որոնումներից

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024