• Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ324

Վահան Թեքեյանի հոդվածները՝ եռահատորյակում

Վահան Թեքեյանի հոդվածները՝ եռահատորյակում

«Թեքեյան» կենտրոնում կայացավ «Վահան Թեքեյան»-ի երկերի եռահատոր ժողովածուի երկրորդ հատորի շնորհանդեսը։ Գրքի հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանն է, ում գիտական ուսումնասիրությունների դաշտում Վահան Թեքեյանն իր ուրույն տեղն ունի։

Հատորյակների միջոցով բանաստեղծ, արձակագիր, ուսուցիչ և հասարակական գործիչ Վահան Թեքեյանին ընթերցողը բացահայտում է նորովի՝ որպես հմուտ  հրապարակագիր և խմբագիր։

Գրքի երկու հատորներն էլ տպագրվել են «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ։ Երկրորդ հատորում թեքեյանասեր ընթերցողին է ներկայացվում մեծ Հայի 1911-1920 թթ․ գրած և մամուլում տպագրած հոդվածները (առաջին հատորն ընդգրկում էր 1901-1910 թթ․)։ Մամուլի տարբեր էջերից հավաքված և ժամանակագրական կարգով ներկայացված հոդվածներն առանձին հատորներով ընթերցողին են ներկայացվում առաջին անգամ։ Դրանք միաժամանակ բացահայտում են հայ ժողովրդի մաքառումների ճանապարհը, լինելիության փնտրտուքը, ազգափրկության համար մղված ոգորումները, հայ և համաշխարհային գրական և մշակութային արժեքների գնահատումը։

«Լուսաբեր», «Արև», «Ժամանակ», «Հայրենիք», «Շիրակ», «Բիւզանդիոն», «Ոստան», «Յուսաբեր», «Ժողովուրդի Ձայն» և այլ հանդեսներ ու թերթեր․ Կ․ Պոլսի ու արտասահմանյան մամուլում սփռված է Թեքեյանի հեղինակած հրապարակագրական ահռելի ժառանգություն։ Մամուլում նա հանդես էր գալիս ստորագիր, երբեմն էլ անստորագիր հոդվածներով, հոդվածներ գրելու իր եռանդով և արդյունավետ խմբագրապետությամբ նոր և թարմ լիցք էր հաղորդում թերթի բովանդակությանը՝ այն դարձնելով բազմազան։ Գրքի հեղինակը նշում է՝ անստորագիր խմբագրականները, որոնք տպագրվում էին «Ժողովուրդի Ձայն Ժամանակի»-ի երկրորդ էջում, ենթարկվում էին ժամանակի խիստ գրաքննությանը,  երբեմն մասամբ, երբեմն ամբողջությամբ ջնջվում էին գրաքննիչների կողմից և դառնում բանավեճերի առարկա։

Հեղինակի կարծիքով՝ Թեքեյանի հրապարակագրությունն ասես իր ժամանակի խնդիրների մասին ընթերցողի հետ երկխոսություն լինի։ «Լայնախոհ Վահան Թեքեյանն ավելի քան անսեթևեթ էր իր ընթերցողի հետ։ Նա թերթի և ընթերցողի միջև ամրացող նյութական և բարոյական հարաբերությունները համարում է «առևտուր», բարոյական առևտուր՝ ընթերցողից առած ուժը նորից ընթերցողին վերադարձնելու պատասխանատվությամբ, ոգին, ուղղությունը, գաղափարը համակրությամբ փոխանակելու «շահախնդրությամբ»»։

«Թեքեյան» կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը կարևորեց եռահատորյակի տպագրությունը և վստահեցրեց՝ Թեքեյանի հրապարակախոսությունը զարմանալիորեն այժմեական է, կարծես այսօր գրված լինի․ «Հենց դրանում է Վահան Թեքեյանի և այլ երևելիների մեծությունը»։ Արմեն Ծուլիկյանը շնորհակալություն հայտնեց Վարդուհի Դավթյանին գաղափարը կյանքի կոչելու և հսկայածավալ աշխատանքի համար ու հույս հայտնեց, որ երրորդ հատորյակին թեքեյանասեր ընթերցողը երկար չի սպասի։


Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն իր խոսքում նշեց, որ եռահատորյակը հարգանքի տուրք է մեծ գրող Թեքեյանի կատարած գործին, ապրած կյանքին և ծավալուն աշխատանքին, որտեղ ամփոփված են նախորդ դարավերջից մինչև իր մահը հայության երազանքները, վերընթացներն ու վարընթացները՝ դիտված մտածող գեղագետի, բանաստեղծի հոգով ու սրտով։ 

«Վահան Թեքեյանը կարողացավ ստեղծել այնպիսի գրականություն, որ կարծես հայելու նման մեզ պարզեց ճշմարտությունը։ Այդպիսին են նաև նրա հոդվածները՝ խիստ ժամանակակից, հակիրճ, բայց լի են ասելիքով»,-նշեց Արծրուն Ավագյանն ու գրքի լույսընծայումը մեծագույն ձեռքբերում համարեց, ինչի շնորհիվ  հեղինակի այս աշխատանքը կարելի դասել Հակոբ Օշականի, Գեղամ Սևանի, Երվանդ Տեր-Խաչատրյանի և այլ գրականագետների կողքին․ նրանք թեքեյանագիտությունը զարգացրել են և մեծ վաստակ ունեն այդ ասպարեզում։ 

Վարդուհի Դավթյանը հիշում է՝ Վահան Թեքեյանն իր մտքում դեռ մանկուց է եղել, երբ հավատացյալ տատն ընթերցում էր հարևանի տված աղոթագիրքը, որում Թեքեյանի «Եկեղեցին հայկական» բանաստեղծությունն էր նաև։ Տատը չէր ճանաչում Թեքեյանին, սակայն աղոթքի պես մրմնջում էր։ Հետո արդեն ուսանողական տարիներին դասախոսից սիրով ընդունեց Թեքեյան-Տերյան զուգահեռներ անցկացնելոու առաջարկը, սակայն դա բացահայտելու էր մեծ գրողի միայն բանաստեղծական աշխարհը։
«Այն, ինչ թաքնված էր խորքում, հետո բացահայտեցի։ Հանդգնություն է պետք ունենալ, քանի որ որքան ուսումնասիրում ես, այնքան այն նման է ոսկու հանքի․ անընդհատ բացվում է, հորդահոս գետ է։ Թեքեյանը թույլ տվեց ինձ մատչել իր հրապարակագրական շռայլ ժառանգությանը, գուցե՝ արժանացնել։ Թեքեյանն ինձ համար թալիսման է, որ կարծես ինձ հետևում է երկնքից»,-նշեց գրքի հեղինակն ու վստահեցրեց՝ Վահան Թեքեյանի անձնական նկարագրի, խռովահույզ կյանքի վրա բացահայտվում են պատմության ռազմագալար ժամանակները, համաշխարհային իրադարձությունները և հանրագիտարանային նյութ են հաղորդում։  Հեղինակի կարծիքով՝ Թեքեյանը երկու ափի մեջ պարփակ մեզ է ընծայում իր հրապարակագրական ժառանգությունը այն նույն շռայլությամբ, ինչ Աստծո ամենաչափ նժարի կշռի առաջ էր իր ներկայությամբ․ «Նա շարունակում է մնալ հայ գրականության աստվածային այցելուն»։


Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի խորհրդի անդամ Ռուբեն Միրզախանյանը մեծարժեք աշխատությունը երևույթ համարեց ոչ միայն գրականագիտության մեջ, այլև ազգային կյանքում հատկապես հիմա, երբ ազգային արժեքների պահպանումը, զարգացումը ազգի ապագայի համար ունի բացառիկ նշանակություն։ Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ հաջորդ տարի 30-րդ անգամ կանցկացվի «Վահան Թեքեյան» միջազգային ամենամյա մրցանակաբաշխությունը, որին այս գրքի մասնակցությունը կլինի շատ տրամաբանական։ Պրոֆեսոր Միրզախանյանը հատուկ գովասանքի խոսք ուղղեց Թեքեյան կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանին, որի հետևողական աշխատանքի արդյունքում Վարդուհի Դավթյանի ժողովածուի հեղինակած առաջին և երկրորդ հատորները լույս աշխարհ եկան։ Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց, որ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը գործուն ջանքեր կներդնի՝ աշխատությունը ծանոթացնելու ինչպես սփյուռքահայ շրջանակներին, այնպես էլ հայալեզու ընթերցողներին։
Գրքի շնորհանդեսին ուսանողներն ընթերցեցին Թեքեյանի հրապարակախոսական հոդվածներից։ Ներկաները բարձր գնահատեցին Վարդուհի Դավթյանի գործունեությունը, ում մանրակրկիտ աշխատանքն իր ուրույն և կարևոր տեղն ունի թեքեյանագիտության շրջանում։ 


Հեղինակը վստահ է՝ հատորյակը ճանաչման նոր դուռ կբացի Թեքեյանի հրապարակախոսության մեջ, բազմաշերտ ուսումնասիրությունների նյութ կդառնա բանասերների, պատմաբանների, մշակութաբանների և լրգրողների համար, քանի որ Վահան Թեքեյանի հոդվածները տարերային ժամանակների, բախտորոշ իրադարձությունների, ազգային և համամարդկային կյանքի ու պատմության թանկագին վավերագրեր են։

  • Լրահոս
  • Close
Վաշինգտոնը Մտավախություն Ունի, Որ Թեհրանը Ռայիսիի Մահվան Մեջ Կմեղադրի Ամն-Ին

21-05-2024 | 10:05

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը Ռայիսիի մահվան մեջ կմեղադրի ԱՄՆ-ին
Արարատը՝ Ցամաքի Ամենաբարձր Հարաբերական Բարձրությամբ Լեռների Հնգյակում

21-05-2024 | 08:50

Արարատը՝ ցամաքի ամենաբարձր հարաբերական բարձրությամբ լեռների հնգյակում
«Իրանը Օգնություն Է Խնդրել». Ամն-Ը Ռաիսիի Մահից Հետո Տարածաշրջանային Անվտանգությանը Սպառնալիք Չի Տեսնում

21-05-2024 | 08:47

«Իրանը օգնություն է խնդրել». ԱՄՆ-ը Ռաիսիի մահից հետո տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք չի տեսնում
Համաշխարհային Առաջնորդներն Ինչպես Արձագանքեցին Իրանի Նախագահի Մահվանը

21-05-2024 | 08:45

Համաշխարհային առաջնորդներն ինչպես արձագանքեցին Իրանի նախագահի մահվանը
Ինչպես Է Ադրբեջանն Առնչվում Ֆրանսիային Եւ Նոր Կալեդոնիային

21-05-2024 | 08:43

Ինչպես է Ադրբեջանն առնչվում Ֆրանսիային և Նոր Կալեդոնիային
Զելենսկիին Պետք Է Դատել Կամ Վերացնել

21-05-2024 | 08:39

Զելենսկիին պետք է դատել կամ վերացնել
Կապույտ Մզկիթում Տեղի Կունենա Հոգեհանգստյան Արարողություն

20-05-2024 | 23:13

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն
Ամն-Ն Պատրաստվում Է  Պատժամիջոցներ Կիրառել  Վրացի Գործիչների Նկատմամբ

20-05-2024 | 22:23

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել վրացի գործիչների նկատմամբ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես Եկեղեցին Կվերականգնվի

20-05-2024 | 17:45

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի
Բազմաթիվ Երկրներ Արձագանքել Են Իրանի Բարձրաստիճան Պաշտոնյաների Մահվան Բոթին

20-05-2024 | 17:32

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին
«Շառ Ազնավուր-100» Ոսկե Հուշամեդալներ Են Թողարկվել

20-05-2024 | 13:24

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել
Ողբերգական Լուր Հարևան Իրանից

20-05-2024 | 10:46

Ողբերգական լուր հարևան Իրանից
Մարսին Սպառնում Են Մոտ 2,5 Անգամ Ավելի Հավանական Վտանգավոր Աստղակերպեր, Քան Երկրին

20-05-2024 | 10:06

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին
Գիտնականները Քարտեզագրել Են Նեղոս Գետի Անհետացած Հատվածը

20-05-2024 | 09:38

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը
Իրանի Նախագահը Նախատեսում Էր Կիրակի Օրը Այցելել Հայաստան

20-05-2024 | 09:03

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան

Նմանատիպ լուրեր

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը Ռայիսիի մահվան մեջ կմեղադրի ԱՄՆ-ին

Լուրեր

Calendar21-05-2024

Արարատը՝ ցամաքի ամենաբարձր հարաբերական բարձրությամբ լեռների հնգյակում

Լուրեր

Calendar21-05-2024

«Իրանը օգնություն է խնդրել». ԱՄՆ-ը Ռաիսիի մահից հետո տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք չի տեսնում

Միջազգային լուրեր

Calendar21-05-2024

Համաշխարհային առաջնորդներն ինչպես արձագանքեցին Իրանի նախագահի մահվանը

Միջազգային լուրեր

Calendar21-05-2024

Ինչպես է Ադրբեջանն առնչվում Ֆրանսիային և Նոր Կալեդոնիային

Միջազգային լուրեր

Calendar21-05-2024

Զելենսկիին պետք է դատել կամ վերացնել

Միջազգային լուրեր

Calendar21-05-2024

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն

Լուրեր

Calendar20-05-2024

ԱՄՆ-ն պատրաստվում է  պատժամիջոցներ կիրառել  վրացի գործիչների նկատմամբ

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024