14-10-2024 | 14:26
Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական զինուժի ձեռնարկած միջոցներն էսկալացիայի պատրվակ են, միանգամայան անհիմն են. ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ռազմական սադրանքից հետո, որը հանգեցրել է ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, ադրբեջանական կողմը վերացրել է հայկական դիրքից եկող վտանգը։ Այս միջոցը զուտ պատասխան գործողություն էր։ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և կոչ է անում հայկական կողմին խուսափել ռազմական էսկալացիայից, ինչը կարող է վտանգել այդ ուղղությամբ ջանքերը»,- ինչպես միշտ, մեղքը բարդելով հայկական կողմի վրա՝ հայտարարել է թշնամական գերատեսչությունը։
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: