CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ473

Մարո Փարյանի հոլիվուդյան դիզայնի դպրոցը Հայաստանում հետևորդներ ունի

Մարո Փարյանի հոլիվուդյան դիզայնի դպրոցը Հայաստանում հետևորդներ ունի

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 80-ական թվականների շրջանավարտ, հոլիվուդյան բազմամյա փորձով հագուստի դիզայներ Մարո Փարյանն անձնական միջոցներով վերջին տարիներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում  ստեղծագործական լաբորատորիա է հիմնել, որտեղ անց են կացվում  հագուստի դիզայնի, գրիմի, ռեկվիզիտների պատրաստման դասընթացներ: Լաբորատորիան վերազինված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Դասընթացները համակարգում է Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնը:

«Դասընթացներին մասնակցող ուսանողների մեծ մասը նկարիչներ են, որոնց հետաքրքրում է այս ամենը։ Նրանք տիրապետում են գրիմի գաղտնիքներին, ձեռք են բերում նյութերի հետ աշխատելու գրագիտություն, մի շարք հմտություններ` ինչ կարելի է անել, ինչպես կարելի է անել… Հագուստի ձևավորման դասերի մեկնարկի համար կարն է կարևոր, ուսանողները  սովորում են կարի մեթոդները, նաև  կտրել են սովորում։

Հասկանալի է, որ սկզբնական շրջանում դժվար է. մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ չի ստացվում։ Բայց եթե ձգտում ունեն, անպայման կստացվի։ Կարևորը ձգտումն է»,-ասում է Մարո Փարյանը։

Փորձառու դիզայներն աշխատում է  վեր հանել ուսանողի ունակությունները, բացահայտել նրանց շնորհները։ Իսկ այդ ընթացքում ուսանողները  ճշգրտում են իրենց ստեղծագործական դիրքորոշումը, որոշում անելիքները:

Նրանք երեք տարբեր նյութերի խառնուրդից ծնոտ, շրթունք և քիթ են պատրաստել, այժմ ընթանում է վրադիր գրիմի գործընթացը. ուսանողները կերպար են ստեղծում։ Մարո Փարյանի սաներից է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն» մասնագիտական կրթական ծրագրով սովորող ուսանող Ջուլյանա Ղազարյանը։

 «Եթե բեմանկարիչ ես, ապա պետք է նյութին ծանոթ լինես, գիտելիքներ ունենաս` ինչ նյութեր են օգտագործվում թատրոնի և կինոյի նկարչության մեջ։ Այս ընթացքում ես շատ բան եմ բացահայտել»,- ասում է Ջուլյանան:

Եվա Պետրոսյանը նույնպես ԵԹԿՊԻ-ի ուսանողուհի է: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր մասնագետ պետք է նորարաության ձգտի, իսկ սկսնակների համար անընդհատ նորին առնչվելն ու ինքնակրթվելով գաղտնիքներ բացահայտելը կարևոր նախապայմաններ են:

«Գործնական աշխատանքները շատ են օգնում։ Հիմա սաղավարտ եմ պատրաստում իմ դիզայնով, հասցրել եմ նաև տաբատ կարել, տարատեսակ գրիմներ եմ փորձել և ստացել վերքեր, կտրվածքներ, կապտուկներ»,- պատմում է  Եվան:

Ավարտական կուրսի ուսանող Տալիդա Կարապետյանը թերթում է պատկերագիրքն ու ուսումնասիրում տարբեր ժամանակահատվածներում ստեղծված բեմական հագուստները: Տալիդան մի պատգամ ունի ընկերներին ու բոլոր նրանց, ովքեր ընտրելու են այս ուղին՝ լինել նախաձեռնող և խոչընդոտները ստեղծագործորեն հաղթահարել:

Azg.am

 

  • Լրահոս
  • Close
Սերգեյ Լավրովը Մայիսի 21-Ին Կժամանի Հայաստան

19-05-2025 | 12:09

Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի Հայաստան
Մինչ Փաշինյանն Ու Պուտինը Դիտում Էին, Թե Ինչպես Են Ադրբեջանական Զորքախմբերը Երթով Շարժվում Կարմիր Հրապարակում, Ստեփանակերտում Քшնդեցին Մարշալ Բաղրամյանի Հուշարձանը․ Շահվերդյան

18-05-2025 | 15:53

Մինչ Փաշինյանն ու Պուտինը դիտում էին, թե ինչպես են ադրբեջանական զորքախմբերը երթով շարժվում Կարմիր հրապարակում, Ստեփանակերտում քшնդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը․ Շահվերդյան
Փաշինյանի Վարած Քաղաքականության Շնորհիվ, Այժմ Ալիևի Ախորժակը Շատ Ավելի Մեծ Է, Իսկ Թուղթը Դա Չի Կարող Բավարարել․ Ադրբեջանագետ

18-05-2025 | 15:50

Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ, այժմ Ալիևի ախորժակը շատ ավելի մեծ է, իսկ թուղթը դա չի կարող բավարարել․ ադրբեջանագետ
«Զանգեզուրի Միջանցք» Ծրագիրը Նախատեսվում Է Իրականացնել Առաջիկա 3-4 Տարվա Ընթացքում. Թուրքիայի Տրանսպորտի Եւ Ենթակառուցվածքների Նախարար

18-05-2025 | 15:49

«Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար
Պուտին. Ռուսաստանն Ունի Ուժեր Եւ Միջոցներ՝ Ուկրաինայում Հատուկ Գործողությունը Տրամաբանական Ավարտին Հասցնելու Համար

18-05-2025 | 13:47

Պուտին. Ռուսաստանն ունի ուժեր և միջոցներ՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար
Հռոմի Պապ Լևոն Xiv-Ը Ժամանել Է Վատիկանի Սուրբ Պետրոսի Հրապարակ՝ Իր Պաշտոնակալությանը

18-05-2025 | 13:45

Հռոմի Պապ Լևոն XIV-ը ժամանել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ՝ իր պաշտոնակալությանը
Ադրբեջանը Հայտնել Է «Ազատագրված Տարածքներում» Իրանի Հետ Համատեղ Զորավարժությունների Մասին

18-05-2025 | 13:44

Ադրբեջանը հայտնել է «ազատագրված տարածքներում» Իրանի հետ համատեղ զորավարժությունների մասին
Հհ Դեսպանն Ու Վրաստանի Պետական Անվտանգության Ծառայության Ղեկավարը Հանդիպել Են

17-05-2025 | 17:32

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հանդիպել են
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղիկներ Է Դրել Մինսկում Հաղթանակի Հուշարձանին

17-05-2025 | 17:30

Ամենայն հայոց կաթողիկոսը ծաղիկներ է դրել Մինսկում Հաղթանակի հուշարձանին
Արաղչին Ընդգծել Է Իրանի Հստակ Դիրքորոշումը Հհ Տարածքային Ամբողջականությանն Ու Ինքնիշխանության Անձեռնմխելիությանը

17-05-2025 | 17:29

Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը
Բելառուսում Պատմել Են Երկրում Առաջին Հայկական Եկեղեցու Մասին Եւ Ընդգծել Կաթողիկոսի Այցի Կարևորությունը

17-05-2025 | 17:28

Բելառուսում պատմել են երկրում առաջին հայկական եկեղեցու մասին և ընդգծել Կաթողիկոսի այցի կարևորությունը
Կրեմլը Խոստացել Է Տեղեկացնել, Երբ Պուտինը Եւ Թրամփը Որոշեն Հեռախոսազրույց Ունենալ

17-05-2025 | 14:43

Կրեմլը խոստացել է տեղեկացնել, երբ Պուտինը և Թրամփը որոշեն հեռախոսազրույց ունենալ
Քրիստոնյա Հայերը Ապօրինի  Պահվում Են Բաքվում.

17-05-2025 | 14:38

Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում.
Եմ-Ն Սպասում Է Բաքվի Եւ Երևանի Միջև Խաղաղության Պայմանագրի Շուտափույթ Ստորագրմանը. Կայա Կալաս

16-05-2025 | 14:31

ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս
«Թանգարանների Ապագան՝ Արագ Փոփոխվող Համայնքներում» Խորագրի Ներքո Կանցկացվեն Միջոցառումներ՝ Տարբեր Թանգարաններում

16-05-2025 | 13:56

«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ՝ տարբեր թանգարաններում

Նմանատիպ լուրեր