08-10-2024 | 16:51
Օգտագործելով ամբողջ աշխարհում սուրճի բույսերի գեները՝ հետազոտողները կազմել են գիտնականներին որպես Coffea arabica, իսկ սուրճի սիրահարներին՝ պարզապես «Arabica» անունով հայտնի՝ աշխարհի ամենահանրահայտ սուրճի սորտի տոհմաբանությունը:
Ըստ Associated Press-ի՝ հետազոտողները պարզել են, որ սուրճի այս տեսակն առաջացել է մոտ 600 հազար տարի առաջ՝ երկու այլ տեսակի սուրճի բնական խաչասերումից։
«Այլ կերպ ասած, մարդկային ցանկացած միջամտությունից առաջ»,- նշել է ուսումնասիրության համահեղինակ, Բուֆալոյի համալսարանի կենսաբան Վիկտոր Ալբերտը:
Այս վայրի սրճաբույսերը ծագում են Եթովպիայից, բայց ենթադրվում է, որ առաջին անգամ բովվել և եփվել են հիմնականում Եմենում, սկսած 1400-ականներից: Ենթադրվում է, որ 1600-ականներին հնդիկ վանական Բաբա Բուդանը Եմենից գաղտնի 7 հում սուրճի հատիկ է բերել հայրենիք՝ հիմք դնելով սուրճի համընդհանուր նվաճմանը:
Արաբիկա սուրճը, որը գնահատվում է իր մեղմ համով, այժմ կազմում է համաշխարհային սուրճի շուկայի 60-70%-ը: Այն արտադրում են այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են Starbucks-ը, Tim Horton's-ը և Dunkin-ը: Սուրճի շուկայի մնացած՝ 30-40 տոկոսը գրավել է ռոբուստան՝ ավելի թունդ և դառը սուրճը, որը պատրաստվում է արաբիկայի սորտերից մեկից՝ Coffea canephora-ից: