17-05-2024 | 15:08
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև. հայտնել է Թուրքիայի նախագահի կաբինետը։
Նշվել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմը։
Էրդողանը հանդիպման ժամանակ ասել է, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում արյունահեղությունը դադարեցնելու և մշտական խաղաղություն ապահովելու համար ինչպես Ուկրաինայում, այնպես էլ պաղեստինյան հողերում։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայում խաղաղություն ապահովելու և խաղաղ բանակցություններ վարելու հարցում։