CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ164

Գոնե այս հարցում թող իրենց մեջ չգցեն

Գոնե այս հարցում թող իրենց մեջ չգցեն

Որքան հասկանում եմ, անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կտրուկ շատացել է Միջին Արեւելքի մասնագետների թիվը: «Մասնագիտական» ողջ կարողություններն այդ մարդիկ ուղղել են նրան, որ սոցցանցերում արտահայտեն իրենց համակրանքը Իրան-Իսրայել հակամարտության կողմերից մեկի նկատմամբ եւ հնարավորինս կոշտ բառապաշարով դատափետեն մյուս կողմին: Մինչդեռ նման բարդ խնդիրները վերլուծելիս պետք է հաշվի առնել մի քանի տասնյակ գործոններ՝ սկսած Գազայի պատերազմից ու Յեմենի հութիներից, վերջացրած ԱՄՆ նախագահական ընտրություններով:

Չգիտեմ, կա՞ն արդյոք Հայաստանում նման համապարփակ գիտելիքներ ունեցող վերլուծաբաններ, որոնք նաեւ ամենօրյա ռեժիմով հետեւում են իրադարձություններին: Պարզապես հույս ունեմ, որ գոնե այս հարցում Հայաստանի իշխանություններն իրենց մեջ չեն գցի՝ խառնվելով աշխարհաքաղաքական մեծ խաղերին: Մենք տեսնում ենք, թե ինչ արդյունքներ է տալիս Փաշինյանի փորձը՝ դառնալ ժողովրդավարության եւ արեւմտամետության ջահակիրը եւ միջնաբերդը տարածաշրջանում: Կարծում եմ, ապրիլի 5-ին նրան մատչելի լեզվով բացատրեցին, որ դրա դիմաց Հայաստանն առանձնապես ստանալիք չունի: 

Էլ չասած, որ այս իշխանության «ժողովրդավարական հավակնությունները» որեւէ լուրջ գործողություններով չեն ապահովվում: Գործողությունները ճիշտ հակառակ ուղղությամբ են ընթանում: Իհարկե, ամեն մեկն ունի իր մշակութային եւ արժեքային գերապատվությունները:
Օրինակ, անձամբ ինձ թվում է, որ կանայք կարող են փողոց դուրս գալ այն հագուստով, որն իրենց դուր է գալիս, իսկ լրատվամիջոցները կարող են քննադատել ցանկացած պաշտոնյայի եւ ցանկացած երեւույթ: Բայց նախ՝ ես մասնավոր անձ եմ, երկրորդ՝ ընդունում եմ, որ այլ մասնավոր անձինք կարող են իմից տարբերվող կարծիք ունենալ:

Ճիշտ նույն ձեւով ես կարծում եմ, որ ուկրաինացիները կարող են իրենց պետությունում կյանքը կազմակերպել, ինչպես իրենց է հարմար, եւ որեւէ պատրվակ չի կարող արդարացնել իրենց երկրի վրա հարձակումը: Սակայն, երբ դա ասում են ՔՊ-ականները կամ Փաշինյանի քարոզիչները, դա, ուզեն-չուզեն, դառնում է միջազգային քաղաքականության թեեւ փոքր եւ աննշան, բայց՝ փաստ:

Այնպես որ, այն անձինք, որոնք այս կամ այն ձեւով կապված են Հայաստանի ներկայիս իշխանության հետ, առավել եւս՝ իշխանության ներկայացուցիչները, եթե չեն ուզում վնաս տան մեր պետությանը, պետք է տասն անգամ «չափեն» իրենց խոսքը՝ միջազգային խնդիրների մասին արտահայտվելուց առաջ: Այլ հարց, եթե նրանք արտահայտում են ուրիշ պետությունների շահերը: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

  • Լրահոս
  • Close
Հապկ Ագ Նախարարների Խորհրդի Նիստը Մեկնարկել Է

07-10-2024 | 13:51

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է
Թուրքիան Ռազմագործողություն Է Իրականացրել Իրաքի Հյուսիսում

07-10-2024 | 11:48

Թուրքիան ռազմագործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում
Արարատ Միրզոյանը Մեկնել Է Մոսկվա. «Բայրամովի Հետ Առանձին Հանդիպում Նախատեսված Չէ»

07-10-2024 | 11:45

Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա. «Բայրամովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ»
«Սրբազան Շարժման» Հանրահավաքի Մասնակիցները Երթով Շարժվեցին Դեպի Սահմանադրական Դատարան

06-10-2024 | 21:35

«Սրբազան շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնել Է Ամն Հայոց Արևելյան Թեմ

06-10-2024 | 19:59

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Հայաստանը Պետք Է Հնարավորինս Արագ Վերացնի Իր Սահմանադրությամբ «Ամրագրված Տարածքային Պահանջների Խնդիրը».Ադրբեջանի Նախագահի Հատուկ Ներկայացուցիչ

06-10-2024 | 13:40

Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը».Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ
Իսրայելը Հարվածել Է Գազայում Համաս-Ի Հրամանատարական Կետին

06-10-2024 | 13:37

Իսրայելը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետին
Ադրբեջանը Մեղադրել Է Հայաստանին Եւ Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպությունը Չարաշահելու Մեջ

06-10-2024 | 11:37

Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին և Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ
Կարեն Բեքարյանն Ընդունել Է Պետրոս Ղազարյանի Հարցազրույցի Հրավերը

06-10-2024 | 10:16

Կարեն Բեքարյանն ընդունել է Պետրոս Ղազարյանի հարցազրույցի հրավերը
Ֆրանկոֆոնիայի 19-Րդ Գագաթաժողովի Շրջանակներում Կազմակերպության Լիիրավ Անդամ 54 Պետություններ Համերաշխություն Են Հայտնել Հայաստանին Եւ Խաղաղության Գործընթացին

06-10-2024 | 10:14

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին
Ակնկալում Ենք Նատօ-Ի Հետ Գործընկերության Ամրապնդում Եւ Մեր Պաշտպանական Ներուժի Բարձրացում. Հհ Ագն

05-10-2024 | 20:38

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Ուսուցչի Միջազգային Օրվա Առթիվ Պարգևատրվել Են Ոլորտի Մի Խումբ Ներկայացուցիչներ

05-10-2024 | 18:47

Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրվել են ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ
Փարիզում Կայացել Է Նիկոլ Փաշինյանի Եւ Ջասթին Թրյուդոյի Հանդիպումը

05-10-2024 | 16:12

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ջասթին Թրյուդոյի հանդիպումը
«Հայաստանը Պետք Է Ձեռնպահ Մնա Հակասական Հայտարարություններից, Սադրիչ Բնույթի Քայլերից». Հաջիզադե

05-10-2024 | 16:09

«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, սադրիչ բնույթի քայլերից». Հաջիզադե
Հայ Դատի Ամերիկայի Հանձնախումբը Սատարում Է Կոնգրեսական Հայամետ Թեկնածուներին

05-10-2024 | 14:27

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է կոնգրեսական հայամետ թեկնածուներին

Նմանատիպ լուրեր