CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ249

«Մեր նպատակն է պահպանել եւ փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին». ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

«Մեր նպատակն է պահպանել եւ փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին». ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 12-ին տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո եւ ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագրի (մինչեւ 72,000 ԱՄՆ դոլար) ստորագրման արարողությունը՝ Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։

Դրամաշնորհի պայմանագիրը ստորագրեցին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական եւ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ներկայությամբ։ Ներկայացնում ենք պարոն դեսպանի խոսքն առանց լրագրողական միջամտության:

«Ես Հայաստան եմ ժամանել անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին։ Նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում ես արդեն զգացել եմ հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու հյուրընկալությունը, ինչպես նաեւ նկատել եմ, որ մեր երկու երկրները շատ նմանություններ ունեն։ Երկուսն էլ փոքր երկիր են՝ հարուստ երկար պատմությամբ, ավանդույթներով եւ հնագույն մշակույթով, եւ կիսում են սերը երաժշտության հանդեպ:

Ուստի այսօր, Ճապոնիայի կառավարության անունից ինձ համար մեծ հաճույք է ներկա գտնվել «Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո եւ ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի» ստորագրման արարողությանը։ Ուրախ եմ տեղեկացնել, որ 72,000 ԱՄՆ դոլարի չափով Ճապոնիայի «Grassroots» մշակութային ծրագրերի դրամաշնորհային աջակցությունը կծառայի ճապոնական Yamaha ապրանքանիշի անհրաժեշտ աուդիո եւ ձայնագրման սարքավորումներ տրամադրելուն՝ աջակցելու եւ խթանելու «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգների ձայնագրման հնարավորությունները:

Ուրախ եմ, որ ծրագիրը հնարավորություն կտա այս գեղեցիկ համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին ձայնագրել եւ հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, քան այսօր՝ նոր եւ ժամանակակից սարքավորումներով, որոնք ձեռք են բերվելու այս աջակցության միջոցով: Սա Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին տրամադրվող երկրորդ դրամաշնորհային աջակցությունն է:

Առաջինը տրամադրվել է 1999 թվականին՝ «Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին երաժշտական գործիքների եւ ձայնային սարքավորումների տրամադրման ծրագրի» շրջանակներում: Հայաստանը հայտնի է իր պատմականորեն հարուստ երաժշտական մշակույթով, որը ստեղծել է այնպիսի հանրահռչակ երաժիշտներ եւ երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը եւ շատ ուրիշներ: Մեր նպատակն է պահպանել եւ փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին:

Վստահ եմ, որ նոր ծրագրի միջոցով մենք կարող ենք նպաստել այս կարեւոր առաքելությանը, որպեսզի մարդիկ կարողանան վայելել այն գլուխգործոցները, որոնք կկատարվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ճապոնական սարքավորումների եւ Հայաստանի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործությունների համադրմամբ։ Եզրափակելով ելույթս՝ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր կողմերին, որոնք ներգրավված են այս ծրագիրը իրականություն դարձնելու գործում եւ մաղթել ծրագրի հաջող իրականացում»:

«Առավոտ»
 

  • Լրահոս
  • Close
Եմ-Ին Անդամակցելու Գործընթացը Սկսելու Մասին Օրինագիծը Հաստատվեց. Այն Կներառվի Աժ Քառօրյայի Օրակարգում

24-01-2025 | 21:29

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրինագիծը հաստատվեց. այն կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգում
Հայաստանի Անվտանգության Հիմնաքարը Հապկ-Ն Է, Իսկ Եատմ-Ն՝ Նրա Տնտեսական Բարեկեցության Բանալին․ Սերգեյ Լավրով

24-01-2025 | 21:26

Հայաստանի անվտանգության հիմնաքարը ՀԱՊԿ-ն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության բանալին․ Սերգեյ Լավրով
Բազմաժանր Ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան

24-01-2025 | 15:30

Բազմաժանր ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան
Ցանկանում Ենք Թարմացնել Ամն-Ի Հետ Ռազմավարական Գործընկերությունը. Կոբախիձե

24-01-2025 | 14:00

Ցանկանում ենք թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը. Կոբախիձե
Իշխանությունը Անմիաբանության Հրահրիչ

24-01-2025 | 11:51

Իշխանությունը անմիաբանության հրահրիչ
Ստամբուլի Հայկական Վարժարաններից Մեկի Դեմ Զինված Հարձակում Է Տեղի Ունեցել

24-01-2025 | 11:48

Ստամբուլի հայկական վարժարաններից մեկի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել
Հայ Դերասանների Մասնակցությամբ «Անորա»-Ն` 2025-Ի «Օսկարի» Գլխավոր Հավակնորդ

24-01-2025 | 09:35

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն` 2025-ի «Օսկարի» գլխավոր հավակնորդ
Եռակողմ Պայմանավորվածությունների Իրագործումը Կնպաստի  Երևանի Եւ Բաքվի Միջև Երկխոսության Մթնոլորտին․ Զախարովա

23-01-2025 | 23:29

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա
Պետդուման Թրամփին Կոչ Է Արել Ուժի Լեզվով Չշփվել Ռուսաստանի Հետ

23-01-2025 | 23:26

Պետդուման Թրամփին կոչ է արել ուժի լեզվով չշփվել Ռուսաստանի հետ
Մարկեդոնով. Հայաստանն Ու Ադրբեջանը Դեռ Պատրաստ Չեն Խաղաղության, Եւ Դա Հիմնական Խնդիրներից Մեկն Է

23-01-2025 | 15:19

Մարկեդոնով. Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղության, և դա հիմնական խնդիրներից մեկն է
Սեյրան Օհանյանին Նոր Մեղադրանք Է Առաջադրվել

23-01-2025 | 13:45

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զգուշացում․ Կբ-Ն Մարդկանց Բանկային Տվյալների Վերաբերյալ Որևէ Հարցում Չի Անցկացնում

23-01-2025 | 10:40

Զգուշացում․ ԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում
Թրամփը Պուտինին Սպառնացել Է Պատժամիջոցներով, Եթե Նա Վերջ Չդնի Ուկրաինայում Ընթացող «Անհեթեթ Պատերազմին»

23-01-2025 | 10:27

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»
Լոս Անջելեսում Նոր Անտառային Հրդեհ Է Տարածվել

23-01-2025 | 10:16

Լոս Անջելեսում նոր անտառային հրդեհ է տարածվել
Հհ Իշխանությունը Ճիշտ Կանի, Որ Ամն-Ում Նոր Դեսպան Նշանակի

22-01-2025 | 14:32

ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի

Նմանատիպ լուրեր