CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ172

«Թշնամու հանդեպ ատելությունը մեզ առաջ մղեց». Եղիշե Կիրակոսյանը ՀԱԱԳԱ-ում մեջբերել է Ալիևի հայատյաց խոսքը

«Թշնամու հանդեպ ատելությունը մեզ առաջ մղեց». Եղիշե Կիրակոսյանը ՀԱԱԳԱ-ում մեջբերել է Ալիևի հայատյաց խոսքը

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը հարուցեց Ադրբեջանի դեմ այս դատավարությունը էթնիկ հայերի նկատմամբ ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականության և գործողությունների պատճառով. ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները տարածում են նողկալի ատելություն սերմանող արտահայտություններ։ Պետական պաշտոնյաները ապամարդկայնացնում են էթնիկ հայերին և նրանց լիակատար ոչնչացման կոչ են անում: Սա համատարած, պետության կողմից արտոնված ռասիզմ է, որը Ադրբեջանի իրավական ներկայացուցիչը երեկ անվանել է «այսպես կոչված հայատյացություն»: Այնտեղ մի մթնոլորտ է, որտեղ կացնով մարդասպաններին պարգևատրում, խթանում և փառաբանում են որպես ազգային հերոսների՝ խաղաղ պայմաններում հայերին սպանելու համար:
Ռասայական ատելության պետական այս երկարամյա քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ: Հայտարարված նպատակը էթնիկ հայերի բնաջնջումն ու արտաքսումն էր իրենց հայրենիքից։ Ինչպես ավելի ուշ հայտարարեց նախագահ Ալիևը, «Թշնամու հանդեպ ատելությունը մեզ առաջ մղեց»: 
44 օրվա ընթացքում ադրբեջանցի զինվորները պարբերաբար սպանել, խոշտանգել և ծաղրել են էթնիկ հայերին: Նրանք ուրախությամբ տեսանկարահանում էին, թե ինչպես են հրեշավոր բռնության գործողություններ իրականացնում էթնիկ հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ՝ բղավելով ռասայական վիրավորանքներ»,- նշել է Կիրակոսյանը:
Նա հավելել է, որ անգամ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կասեցնել Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումը, ինչը հետևեց ինը ամիս շարունակված շրջափակմանը, ինչը ժամանակավոր միջոցների մասին դատարանի առաջին երկու վճիռների աղաղակող խախտում էր: Կիրակոսյանը նշել է, որ դրանից հետո Ադրբեջանը համակարգված կերպով ոչնչացնում է հայերի ներկայության բոլոր հետքերը, ներառյալ՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը:
«Բախվելով Հայաստանի դիմումներին և նրա՝ իր դեմ անհերքելի ապացույցներին՝ Ադրբեջանը հուսահատորեն փորձում է կողմերի միջև հավասարության կեղծ զգացում ստեղծել՝ գործ հարուցելով Հայաստանի դեմ»,- ասել է ՀՀ ներկայացուցիչը, հավելել՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ չունի այնպիսի փաստեր, ինչպիսիք Հայաստանն ունի Ադրբեջանի դեմ: Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանը պարզապես հույս ունի, որ առարկությունների ներկայացված երկու փաթեթներն իրար կզրոյացնեն, սակայն նման մարտավարությունը դատապարտված է ձախողման։
 

  • Լրահոս
  • Close
Պետք Է Ամեն Ինչ Անենք՝ Խուսափելու Գրոտեսկային Անարդարությունից. Նուբար Աֆեյան

17-01-2025 | 19:30

Պետք է ամեն ինչ անենք՝ խուսափելու գրոտեսկային անարդարությունից. Նուբար Աֆեյան
Փաշինյանը Պուտինին Պարզաբանել Է Հայաստանի Վերջին Քայլերը՝ Եմ Հետ Հարաբերությունների Համատեքստում

17-01-2025 | 14:48

Փաշինյանը Պուտինին պարզաբանել է Հայաստանի վերջին քայլերը՝ ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում
Բազում Քաշքշուք` Վասն… Ուղեւորատոմսի

17-01-2025 | 13:06

Բազում քաշքշուք` վասն… ուղեւորատոմսի
Փեզեշքիանը Ժամանել Է Մոսկվա. Ստորագրվելու Է Իրան-Ռդ Համապարփակ Ռազմավարական Գործընկերության Մասին Համաձայնագիր

17-01-2025 | 12:29

Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա. ստորագրվելու է Իրան-ՌԴ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր
Բաքվի Բանտում Ապօրինի Պահվող Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի Ուղերձը

17-01-2025 | 09:36

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը
Սահմանազատման Հանձնաժողովները Հանդիպել Են

17-01-2025 | 09:34

Սահմանազատման հանձնաժողովները հանդիպել են
Հայաստանի Շահերն Ու Հայ Ժողովուրդը Եմ-Ին Առհասարակ Չեն Հետաքրքրում. Դիտորդներն Իրականացնում Են Հակառուսական, Հակաադրբեջանական, Հակաիրանական Առաքելություն. Զախարովա

17-01-2025 | 09:30

Հայաստանի շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. Զախարովա
Այս Տարի Հհ Դեսպանություն Կբացվի Հունգարիայում Եւ Հունգարիայի Դեսպանություն՝ Հհ-Ում. Ագ Փոխնախարար

16-01-2025 | 14:20

Այս տարի ՀՀ դեսպանություն կբացվի Հունգարիայում և Հունգարիայի դեսպանություն՝ ՀՀ-ում. ԱԳ փոխնախարար
Փաշինյանը Կմասնակցի Դավոսի Համաշխարհային Տնտեսական Ֆորումին. Ալիևի Անունը Ցանկում Նույնպես Կա Հայտնել

16-01-2025 | 14:09

Փաշինյանը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին. Ալիևի անունը ցանկում նույնպես կա հայտնել
Ադրբեջանի Շինծու Մեղադրանքները Կոծկում Են Լղ-Ի Ժողովրդի Դեմ Հանցագործությունները․ Օկամպո

16-01-2025 | 12:06

Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո
Ագ Փոխնախարարն Ամն Միջազգային Զարգացման Գործակալությունում Ներկայացրել Է Հհ Կառավարության «Խաղաղության Խաչմերուկ» Նախագիծը

16-01-2025 | 09:58

ԱԳ փոխնախարարն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Ադրբեջանի Ագն-Ն՝ Բաքվում Հայերի Ջարդերի Մասին Հայաստանի Ագն-Ի Հայտարարության Մասին

16-01-2025 | 09:54

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մասին
Կտեսնեք, Որ Առաջիկայում Մինսկի Խումբը Կլուծարվի, Հհ-Ն Տվել Է Իր Համաձայնությունը․ Էդմոն Մարուքյան

16-01-2025 | 09:51

Կտեսնեք, որ առաջիկայում Մինսկի խումբը կլուծարվի, ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը․ Էդմոն Մարուքյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնեց  Ամերիկայի Միացյալ Նահանգներ

15-01-2025 | 12:46

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրապարակվել Է Հհ-Ամն Ռազմավարական Համագործակցության Փաստաթղթի Ամբողջական Տեքստը

15-01-2025 | 09:52

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Նմանատիպ լուրեր