06-12-2024 | 21:25
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն թուրքական TGRT Haber-ի եթերում հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիային, իբր այդ երկիրը խանգարում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, խաղաղության հաստատմանը վնասել է իր «սադրիչ գործողություններով»։
Նա Ֆրանսիային մեղադրել է միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի դեմ հրապարակումներ ու որոշումներ առաջ քաշելու մեջ:
Հաջիզադեն նաև վրդովմունք է հայտնել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման կապակցությամբ։
«Այն չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, և նման քայլերից պետք է հեռու մնալ»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։