10-09-2024 | 17:55
Ճապոնիայում արդեն վեցերորդ օրն է շարունակվում են ցնցումները։ Հունվարի 1-ից մինչ օրս 1000 ցնցում է գրանցվել։
Որոնողական աշխատանքների արդյունքում զոհերի թիվը հասել է 110-ի։
2016 թվականից ի վեր Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվն առաջին անգամ գերազանցել է 100-ը։
Վերջին տվյալներով՝ առնվազն 516 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Արտակարգ ծառայությունները դեռ չեն կարողացել գտնել 222 բնակչի։ Աղետի գոտում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը՝ ներգրավելով Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը։ Ամենամեծ վնասը հասցվել է Իսիկավա պրեֆեկտուրային՝ այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն, իսկ հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շենք։
Տուժած տարածաշրջանը շարունակում է զգալ էլեկտրաէներգիայի և ջրի և վառելիքի պակաս: