CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ171

Երուսաղեմի հայ համայնքի կոչը միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայ համայնքի կոչը միջազգային հանրությանը

Մենք՝ Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և, իհարկե, «SavetheArQ» շարժման ներկայացուցիչներս, հրատապ կոչով դիմում ենք միջազգային հանրությանը՝ խնդրելով մեր համայնքի համար խիստ վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասը պաշտպանելու գործում:

Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք, վտանգավոր նշաձող են ավելացրել։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից հարուցված շարունակական դատական գործընթացներին՝ ուղղված «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղյալ հայտարարելուն, Իսրայելի ոստիկանությունն այժմ միացել է իսրայելցի վերաբնակներին, ովքեր ակտիվորեն սրում են լարվածությունը և փորձում են տեղում ուժով փոխել իրողությունը: Ըստ այդմ, խիստ վտանգված է Երուսաղեմում մեր 1600-ամյա ներկայությունը: Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի պատմական գոյությունն այժմ վտանգի տակ է։

Խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը և կանգնել մեր կողքին՝ ի պաշտպանություն Երուսաղեմում հայության գոյության իրավունքի: Հայկական թաղամասը զուտ աշխարհագրական տեղանուն չէ, դա մեր մնայուն ներկայության և ինքնության խորհրդանիշն է: Դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոչ միայն խաթարում է մեր համայնքն ու պատրիարքարանի իրավունքները, այլև սպառնում է ոչնչացնել Հին քաղաքի խճանկարը:

Մենք բոլոր շահագրգիռ կողմերին` ներառյալ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպաններին, կոչ ենք անում բարձրացնել այս գոյութենական սպառնալիքի հանրային հնչեղությունը, համախմբվել և մեզ հետ համարաշխությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ կասեցնելու հետագա ոտնձգությունները հայկական կալվածքների նկատմամբ և պահպանելու hայկական թաղամասում առկա «ստատուս քվոն»։

Մենք համապատասխան բոլոր կողմերին հատուկ կոչ ենք անում՝ ճնշում գործադրել իսրայելական ոստիկանության վրա՝ դադարեցնելու իրենց անմիջական օգնությունը, նույնիսկ իսրայելցի վերաբնակներին ուղեկցումը, ովքեր ցանկանում են բռնի ոտնձգություն կատարել «Կովերի պարտեզի», հայկական թաղամասի և հայ համայնքի նկատմամբ։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Երուսաղեմի ամբողջականության, նրա պատմության և բոլոր համայնքների կենսունակության պահպանմամբ, պահանջել, որ Իսրայելի կառավարությունը պարտավորեցնի տեղի ոստիկանությանը  չօգնլու, չխթանելու և նույնիսկ չգլխավորելու ընկերությունների հարձակումը հայ համայնքի վրա, չբռնագրավելու հայկական թաղամասի և համայնքի թանկարժեք գույքը։

 Նրանք զինված են։ Մենք՝ ոչ։ Պետք է գերիշխի օրենքի գերակայությունը, ոչ թե իսրայելցի վերաբնակների ապօրինի և ուժային ոտնձգությունները՝ Իսրայելի ոստիկանության աջակցությամբ։ Մեր ֆիզիկական անվտանգությունը, իրավական գործընթացները և «ստատուս քվոն» պետք է պաշտպանված լինեն: Այս պահին, իսրայելական ոստիկանության և վերաբնակների ձեռնարկած գործողությունների հետևանքով, բոլորը վտանգված են:

Մեր ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն պարտականություն է, այլ նաև հարգանքի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության ընդհանուր արժեքների վկայություն, որոնք պետք է պահպանվեն Երուսաղեմում: Այս արժեքներն այժմ վտանգված են ոչ միայն իսրայելցի վերաբնակների կողմից, այլ հենց իսրայելական ոստիկանական ուժերի կողմից, որոնք պաշտպանում են նրանց:

 

-         Հայոց թաղի պահպանութjան և պաշտպանության շարժում

-         Երուսաղեմի հայկական բարեսիրական միություն

-         Հայ երիտասարդաց միություն – ՀԵՄ

-         Հայ մարմնակրթական ընդհանուր միություն – ՀՄԸՄ

-         Հայ Յեղափոխական Դաշնակցություն – ՀՅԴ

-         Ռամկավար Ազատական Կուսակցություն – ՌԱԿ

-         Հայ Օգնության Միություն – ՀՕՄ

  • Լրահոս
  • Close
Ամն Աջակցությունը Կհեշտացնի Ռուս Սահմանապահների Դուրսբերումը Հայ-Թուրքական Եւ Հայ-Իրանական Սահմաններից. Փոխարտգործնախարար

25-01-2025 | 12:24

ԱՄՆ աջակցությունը կհեշտացնի ռուս սահմանապահների դուրսբերումը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից. փոխարտգործնախարար
Հայաստանում, Հավանաբար, Լսել Են «Պատրաստ Լինել Մի Քանի Ցուրտ Ձմեռների» Խորհուրդը. Սերգեյ Լավրով

25-01-2025 | 12:22

Հայաստանում, հավանաբար, լսել են «պատրաստ լինել մի քանի ցուրտ ձմեռների» խորհուրդը. Սերգեյ Լավրով
Եմ-Ին Անդամակցելու Գործընթացը Սկսելու Մասին Օրինագիծը Հաստատվեց. Այն Կներառվի Աժ Քառօրյայի Օրակարգում

24-01-2025 | 21:29

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրինագիծը հաստատվեց. այն կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգում
Հայաստանի Անվտանգության Հիմնաքարը Հապկ-Ն Է, Իսկ Եատմ-Ն՝ Նրա Տնտեսական Բարեկեցության Բանալին․ Սերգեյ Լավրով

24-01-2025 | 21:26

Հայաստանի անվտանգության հիմնաքարը ՀԱՊԿ-ն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության բանալին․ Սերգեյ Լավրով
Բազմաժանր Ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան

24-01-2025 | 15:30

Բազմաժանր ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան
Ցանկանում Ենք Թարմացնել Ամն-Ի Հետ Ռազմավարական Գործընկերությունը. Կոբախիձե

24-01-2025 | 14:00

Ցանկանում ենք թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը. Կոբախիձե
Իշխանությունը Անմիաբանության Հրահրիչ

24-01-2025 | 11:51

Իշխանությունը անմիաբանության հրահրիչ
Ստամբուլի Հայկական Վարժարաններից Մեկի Դեմ Զինված Հարձակում Է Տեղի Ունեցել

24-01-2025 | 11:48

Ստամբուլի հայկական վարժարաններից մեկի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել
Հայ Դերասանների Մասնակցությամբ «Անորա»-Ն` 2025-Ի «Օսկարի» Գլխավոր Հավակնորդ

24-01-2025 | 09:35

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն` 2025-ի «Օսկարի» գլխավոր հավակնորդ
Եռակողմ Պայմանավորվածությունների Իրագործումը Կնպաստի  Երևանի Եւ Բաքվի Միջև Երկխոսության Մթնոլորտին․ Զախարովա

23-01-2025 | 23:29

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա
Պետդուման Թրամփին Կոչ Է Արել Ուժի Լեզվով Չշփվել Ռուսաստանի Հետ

23-01-2025 | 23:26

Պետդուման Թրամփին կոչ է արել ուժի լեզվով չշփվել Ռուսաստանի հետ
Մարկեդոնով. Հայաստանն Ու Ադրբեջանը Դեռ Պատրաստ Չեն Խաղաղության, Եւ Դա Հիմնական Խնդիրներից Մեկն Է

23-01-2025 | 15:19

Մարկեդոնով. Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղության, և դա հիմնական խնդիրներից մեկն է
Սեյրան Օհանյանին Նոր Մեղադրանք Է Առաջադրվել

23-01-2025 | 13:45

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զգուշացում․ Կբ-Ն Մարդկանց Բանկային Տվյալների Վերաբերյալ Որևէ Հարցում Չի Անցկացնում

23-01-2025 | 10:40

Զգուշացում․ ԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում
Թրամփը Պուտինին Սպառնացել Է Պատժամիջոցներով, Եթե Նա Վերջ Չդնի Ուկրաինայում Ընթացող «Անհեթեթ Պատերազմին»

23-01-2025 | 10:27

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»

Նմանատիպ լուրեր