CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ336

Ֆադեյ Սարգսյան-100

Ֆադեյ Սարգսյան-100

Հայ ժողովուրդն իր գոյության հազարամյակներում միշտ ձգտել է դեպի բարձունքներ, դեպի լույս: 
Պատահական չէ, որ Նրա՝ Աստծո շնորհով օժտված զավակները դարձել են Մաշտոց ու Խորենացի, Շիրակացի ու Նարեկացի, Վիկտոր Համբարձումյան ու Սերգեյ Մերգելյան և շատ այլ մեծություններ: Եվ այդ հաջողությունների հիմքում եղել են կրթությունն ու դաստիարակությունը, որ նույնիսկ այդ դաժան, պետականություն չունեցող դարերում անգամ աներեր են պահել ազգի դավանանքը լույսին ու առաջընթացին: Բայց եղել է մի ուրիշ խթան ևս՝ խորագույն հարգանքն ու խոնարհումը մեծերի, նրանց արարումների և հիշատակի առջև՝ անկախ նրանից՝ այդ մեծությունները կենդանի են, թե արդեն երկնքից են մասնակցում ապրող սերունդների դաստիարակությանը:


Եթե կտրվում է այդ մարդկային ու հոգևոր կապը, եթե մոռանում ես նախնիների և ծնողներիդ հոգևոր ներկայությունը, ապա շատ բան կարող ես կորցնել: Ավ. Իսահակյանը մարգարեանում էր՝ գրելով. -Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու հափրած որկորով՝ Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ: Դաժան ճակատագրի բերումով Հայաստանը քիչ է Ոսկեդարեր տեսել, քանզի շրջապատված է եղել հիմնականում ավերի ու թալանի վարժված վայրի ու ելուզակ ցեղերով ու ազգերով ու, չնայած դրան, պահել է իր բարձր ու վեհ կերպարը: Աստվածաշնչից Մաշտոցի՝ հայերեն թարգմանած առաջին նախադասությունը՝ «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարների խոսքերը», ոչ միայն Աստծո խոսքն էր, այլև Մաշտոցի պատգամը իր ժողովրդին:


 Այն պետք է սերնդեսերունդ դասի տեսքով, զրույցի ու խրատի տեսքով անընդմեջ մատուցվի մեր ժառանգներին:
 Ցավոք, մենք այս հարցում հաճախ ենք թերացել, որը եթե նախորդ դարերում հանդուրժելի էր, ապա մեր օրերում, երկրում դպրոցական ու բուհական լայն ցանցի պայմաններում աններելի է: Պակասում է հարգանքը մեծ արվեստագետների, գիտնականների, պետական ու հասարակական ազնիվ գործիչների ու նրանց հիշատակի նկատմամբ: Երախտագիտությունը բարձր արժեք է և ինքնին չի տրվում. այն ձեռք է բերվում հետևողական և համառ դաստիարակչական աշխատանքով: 
Այս խոհերը վերջերս ինձ հաճախ են հուզում: Զարմանում եմ, որ համապատասխան կառույցներն ու պաշտոնյաները երբեմն, ինչպես ասում են՝ մատների արանքով են նայում իրենց ասպարեզում մեծ ավանդ ներդրած մարդկանց հոբելյաններին այն դեպքում, երբ այդ մարդիկ դարակազմիկ ավանդ են մուծել հայրենքի հզորությանն ու ճանաչմանը:

Չէ՞ որ դա դատապարտելի է: 
Վերջերս մեր երկրի տնտեսական կյանքում ու գիտության մեջ մեծ ավանդ թողած, հայտնի պետական ու գիտական գործիչ, Հայաստանի Խորհրդային Հանրապետության երկարամյա վարչապետ ու ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի 100-ամյա հոբելյանն էր և ի ցավ ու զարմանս ինձ՝ ոչ մի լուրջ անդրադարձ նրա վաստակաշատ գործին չեղավ ոչ Հայաստանի Կառավարությունում, ոչ ԳԱ Ակադեմիայում: Բարեբախտաբար եղան կառույցներ, որտեղ ըստ արժանվույն են գնահատում մեծերին: Հայ-ռուսական համալսարանում լսարաններից մեկը անվանվել է մեծանուն գիտնական, համալսարանի լավ բարեկամ Ֆադեյ Սարգսյանի անունով, իսկ վերջերս, նրա 100-ամյա հոբելյանի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, ապա Թեքեյան մշակութային միությունում կայացավ հիշարժան ձեռնարկ, ուր արժանավորապես գնահատվեց Սարգսյանի ծառայություններն իր ժողովրդին և գիտությանը: 

Իմ կողմից մի փոքր հուշ ու երախտիքի խոսք ազնիվ մարդու և բարեկամի մասին.

Հանգամանքների բերումով 2001 թ.-ն ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնից ազատվելու դիմում էի ներկայացրել հանրապետության նախագահին: Այդ շրջանում ինձ կառավարություն հրավիրեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը. նա խիստ դեմ էր իմ ազատմանը և իմ ներկայությամբ խոսեց մեկ-երկու գիտակրթական հիմնարկների ղեկավարների հետ՝ իմ հետագա աշխատանքի հարցով:

Դրանք այն հիմնարկներն էին, որտեղ ես տարբեր տարիներ ունեցել էի ծառայություններ, բայց զարմանալիորեն նրանք ինչ-որ կերպ խույս էին տալիս հարցի լուծումից՝ ծիծաղելի, անհեթեթ պատճառաբանություններով: Այդ համապատկերին ասպետական էր Ֆադեյ Սարգսյանի մոտեցումը: Նա զանգահարեց ինձ և մենք հանդիպեցինք: 
Սուրճի սեղանի շուրջ երկար զրուցեցինք բազմաթիվ հարցերից և հատկապես իմ հետագա աշխատանքի մասին: Նա խոստացավ ինձ ապահովել աշխատանքով: 

2002թ.-ից ես աշխատանքի անցա ակադեմիայում որպես ակադեմիկոս-քարտուղար: Մեր մտերմությունը շարունակվեց մինչև Ֆադեյ Սարգսյանի երկրային կյանքի ավարտը՝ 2010 թ.: Որքան թանկ և անմոռաց հուշեր կան այդ մեծ Հայի, Մեծ Մարդու հետ կապված, որքան աշխատանքային վեճեր ու քննարկումներ՝ հանուն կրթության և գիտության զարգացման, հանուն բոլորիս սիրելի հայրենիքի, որի համար ինչքան բան է արել այդ ռահվիրան: Հենց իրենից էլ շատերը սովորեցին առավել կատարյալ աշխատելու, աշխատանքը կազմակերպելու և ղեկավարելու դժվար արվեստը: 
Մեծերը չեն մանրանում, չեն խաբում, նախանձ չեն, ապերախտ չեն, քինախնդիր չեն: Մեծերը պարզապես մեծ են: Ֆադեյ Սարգսյանը մեծատառով Մարդ էր և Հայ: Ես խոնարհվում եմ այդ մեծ Հայի վաստակի և հիշատակի առջև:

Կա խոնարհում, որ նվաստացում է նշանակում, այս դեպքում այն արժանապատվության, հպարտության և երախտագիտության դրսևորում է:
 Եգիպտական հնագույն տապանագիրը հավաստում է. «Մահացածներին հիշելը նույնն է, ինչ նրանց կյանք վերադարձնելը»:

Ես ոչ միայն հիշում եմ, այլ հաճախ եմ նրա հետ մտովի զրուցում, վիճում, ուրախանում, տխրում: Ինձ երբեմն թվում է, թե շարունակում եմ իր հետ իմ ընդհատված զրույցը ու քանի կամ՝ այդ զրույցը չի ավարտվելու…

Հայաստանում նանոֆիզիկայի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մուշեղի Ղազարյան

  • Լրահոս
  • Close
Հարավային Կովկասը Կենսական Նշանակություն Ունի Ռուսաստանի Համար. Հհ-Ում Ռդ Դեսպանության Խորհրդական-Դեսպանորդ

14-10-2024 | 14:26

Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ
Իսրայելը Հարվածներ Է Հասցրել Գազայի Հատվածի Հիվանդանոցին Ու Դպրոցին. Կան Զոհեր Եւ Վիրավորներ

14-10-2024 | 12:32

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հիվանդանոցին ու դպրոցին. կան զոհեր և վիրավորներ
Դեպի Նախիջևան Տրանսպորտային Միջանցքը Կարող Է Անցնել Ինչպես Իրանի, Այնպես Էլ Հայաստանի Տարածքով. Թուրք Նախարար

14-10-2024 | 12:29

Դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով. թուրք նախարար
Թուրքիան Արշավ Է Սկսում Իրանի Դեմ

14-10-2024 | 12:28

Թուրքիան արշավ է սկսում Իրանի դեմ
Հնագետները Հայտնաբերել Են Հայաստանի Ամենահին Եկեղեցին

13-10-2024 | 20:01

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին
Հայաստանը Միացել Է Լիբանանում Մակ-Ի Ժամանակավոր Ուժերի Վրա Հարձակումները Դատապարտող Երկրների Համատեղ Հայտարարությանը

13-10-2024 | 14:08

Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը
Իսրայելի Հարվածները Լիբանանին Շարունակվում Են. Եւս 15 Մարդ Է Զոհվել

13-10-2024 | 14:05

Իսրայելի հարվածները Լիբանանին շարունակվում են. ևս 15 մարդ է զոհվել
Այսօր Երևանի Տոնն Է

13-10-2024 | 11:38

Այսօր Երևանի տոնն է
Թրամփը Մտահոգված Է, Որ Երրորդ Համաշխարհային Պատերազմը Կարող Է Սկսվել Առաջիկա Ամիսներին

13-10-2024 | 11:36

Թրամփը մտահոգված է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել առաջիկա ամիսներին
«Խաղաղության Խաչմերուկ»՝ Խխ Ցնդաբանությունը, Ստեղծված Իրավիճակում Չի Սպասարկելու Հայկական Շահեր

12-10-2024 | 21:28

«Խաղաղության խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր
Ուկրաինայի Իշխանությունները Կարող Են Հրաժարվել Կորցրած Տարածքները Վերադարձնելու Իրենց Դիրքորոշումից

12-10-2024 | 21:25

Ուկրաինայի իշխանությունները կարող են հրաժարվել կորցրած տարածքները վերադարձնելու իրենց դիրքորոշումից
Հայկական Կողմի Հայտարարությունները Ռազմագերիների Վերադարձի Մասին Ծիծաղելի Են. Հաջիզադե

12-10-2024 | 17:23

Հայկական կողմի հայտարարությունները ռազմագերիների վերադարձի մասին ծիծաղելի են. Հաջիզադե
Հհ Վարչապետի Զեկույցը՝ «Խաղաղության Խաչմերուկ. Միավորելով Անվտանգությունն Ու Ժողովրդավարությունը» Խորագրով Համաժողովի Շրջանակում

12-10-2024 | 16:10

ՀՀ վարչապետի զեկույցը՝ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում
Հայաստան-Եմ Հարաբերությունները Տարբեր Ուղղություններով Զարգացնելու Ջանքերն Արդյունքներ Են Տալիս. Վասիլիս Մարագոս

12-10-2024 | 15:59

Հայաստան-ԵՄ հարաբերությունները տարբեր ուղղություններով զարգացնելու ջանքերն արդյունքներ են տալիս. Վասիլիս Մարագոս
Նիդեռլանդները Կոչ Է Անում Ազատել Հայ Գերիներին

12-10-2024 | 12:23

Նիդեռլանդները կոչ է անում ազատել հայ գերիներին

Նմանատիպ լուրեր