CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ171

Հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը. այնտեղ թաղված է նաև Սողոմոն Թեհլիրյանը

Հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը. այնտեղ թաղված է նաև Սողոմոն Թեհլիրյանը

Անհայտ անձինք հրկիզել են ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը. գրում է Fox26news-ը։

Լուրը հայտնում է նաև «Զարթոնք»-ը։

Այս գերեզմանատանը թաղված են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլք։ Ֆրեզնոյի իշխանությունները  չեն բացառել, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջիկա օրվա հետ, որը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին։ Նախնական տվյալներով, ծառերի փոխարինումը կարժենա մոտավորապես 25 հազ․ դոլար։

Հունվարի կեսից հայկական գերեզմանատանն ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հրկիզման վեց դեպք: Վերջինը գրանցվել է ապրիլի 12-ի գիշեր, երբ գլխավոր մուտքի մոտ հրկիզվել է ութ ծառ:

Դեպքի վայր են ժամանել Ֆրեզնոյի ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը, սակայն որևէ ձերբակալություն տեղի չի ունեցել:

Գերեզմանատան ամենահին հատվածը ստեղծվել է 1885 թվականին։

Այնտեղ տեղադրված է   Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որը կարծես հավաքական գերեզման լինի, քանի որ հուշարձանի տակ թաղված են  Դեր Զորից, Սիրիայից բերված ոսկորներ։

Fox26news-ը գրել է. «Հաշվի առնելով, որ մոտենում է Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը,  չի բացառվում, որ սա կարող է լինել ատելության հողի վրա հանցագործություն»։

Ինչպես հայտնում է «Զարթոնք»-ը, այս տարվա հունվարից ի վեր սա վեցերորդ հրկիզումն է գերեզմանատանը, որը հիմնադրվել է 1885 թվականին։ Միջադեպերի հետևանքով 19 նոճի է այրվել։ Վարչակազմը մտահոգված է միջադեպերով, քանի որ դրանք համարում է նպատակային հարձակումներ։

«Ահավոր վրդովեցուցիչ է հայ համայնքի, իմ անձնակազմի և անձնապես ինձ համար: Միակ հայկական գերեզմանատունն է  Հայաստանից և Մերձավոր Արևելքից դուրս, մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին՝ միևնույն ժամանակ վառ պահելով բոլոր նրանց հիշատակը, ովքեր թաղված են այստեղ», – ասել է «Արարատ» և «Մասիս Արարատ» հայկական գերեզմանատների գործադիր տնօրեն/ադմինիստրատոր Շերի Մենինգ-Քարթրայթը:

Azg.am

  • Լրահոս
  • Close
Զախարովան Մեկնաբանել Է Ադրբեջանի Տարածքային Հավակնությունները Հայկական Սյունիքի Նկատմամբ

06-02-2025 | 21:32

Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի տարածքային հավակնությունները հայկական Սյունիքի նկատմամբ
Մոսկվան Ավելի Կսերտացնի Իրանի Հետ Համագործակցությունը

06-02-2025 | 21:26

Մոսկվան ավելի կսերտացնի Իրանի հետ համագործակցությունը
Դժվար Է Ասել, Թե Ինչ Նկատի Ուներ Փաշինյանը՝ Ասելով՝ Պարտությունը Թույլ Տվեց Հայաստանին Ինքնիշխան Դառնալ. Զախարովա

06-02-2025 | 21:20

Դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ ասելով՝ պարտությունը թույլ տվեց Հայաստանին ինքնիշխան դառնալ. Զախարովա
Երևանը Չի Կարող Դադարեցնել Հայերի Դեմ Հանցագործությունների Հետաքննությունը Մքդ-Ում․ Օկամպո

06-02-2025 | 15:18

Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո
Ռուսաստանը Պատրաստ Է Ամն-Ի Հետ Բանակցել «Կոշտ Սակարկության Ռեժիմով». Ռյաբկով

06-02-2025 | 13:25

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով
Ամն-Ում Այսօր Դոնալդ Թրամփի Դեմ Բողոքի Ցույցեր Տեղի Կունենան

06-02-2025 | 12:40

ԱՄՆ-ում այսօր Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցեր տեղի կունենան
Կառավարությունը Լուծարեց «Կրթություն» Թերթի Խմբագրությունը

06-02-2025 | 12:38

Կառավարությունը լուծարեց «Կրթություն» թերթի խմբագրությունը
Իշխանությունը Քաղաքացիական Պատերազմ Է Հրահրում

06-02-2025 | 09:51

Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում
Փաշինյանի Ելույթը՝ Միջազգային Կրոնական Ազատության 5-Րդ Գագաթնաժողովին (Տեսանյութ)

06-02-2025 | 09:46

Փաշինյանի ելույթը՝ Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)
Պայմանագիր. Ռուսաստանը Կարող Է Միջուկային Զենք Կիրառել Բելառուսի Դեմ Ագրեսիայի Դեպքում

05-02-2025 | 21:29

Պայմանագիր. Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Մասնակցել Է Միջազգային Կրոնական Ազատության 5-Րդ Գագաթնաժողովին

05-02-2025 | 21:20

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին
Զելենսկին Խոստովանել Է, Որ Արմեն Սարգսյանի Սպանությունը Կիևի Ձեռքի Գործն Է

05-02-2025 | 21:17

Զելենսկին խոստովանել է, որ Արմեն Սարգսյանի սպանությունը Կիևի ձեռքի գործն է
Զելենսկին Պատրաստ Է Բանակցել Պուտինի Հետ

05-02-2025 | 13:38

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնել Է Շվեյցարիա

05-02-2025 | 13:37

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա
Թրամփի Առաջին Հակաիրանական Հուշագիրը. Նա Վերսկսում Է Իրանի Նկատմամբ «Առավելագույն Ճնշման» Քաղաքականությունը

05-02-2025 | 11:48

Թրամփի առաջին հակաիրանական հուշագիրը. նա վերսկսում է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը

Նմանատիպ լուրեր